18:04 20.01.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան ներկայացուցչության պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում ԳԴՀ փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը, ԳՄՀԸ (GIZ) հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Բարբարա Շվեյգերը և Աննե Քեմփան, որն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում՝ որպես ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար։
Նախարարը բարձր է գնահատել ԳՄՀԸ հետ երկարամյա գործընկերության հաջողված փորձը և իր երախտագիտությունն է հայտնել նոր կորոնավիրուսային համավարակով և ռազմական դրությամբ պայմանավորված բարդ շրջանում այդ համագործակցության անընդհատությունն ու ծրագրերի շարունակականությունն ապահովելու համար։
Նախարարի խոսքերով՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև ձևավորված գործընկերության լավագույն օրինակներից են Հայաստանի միավորված համայնքներում գործող քաղաքացիական սպասարկման գրասենյակները, համայնքային ծառայողների պատրաստման ծրագրերը և նրանց ցուցաբերված տեխնիկական օժանդակությունը, ինչի շնորհիվ խոշորացված համայնքներում քաղաքացիների սպասարկման ծառայությունները բարձրացել են նոր մակարդակի՝ զգալիորեն անդրադառնալով համայնքների բնակիչների կյանքի որակի վրա։
«Ձեր կառույցի հետ համագործակցությունը վերջին տարիներին էապես նպաստել է խոշորացված համայնքների կայացման ընթացքին։ Այս իրավիճակում մեր համայնքները կարողացել են պատշաճ կերպով ապահովել իրենց գործառույթները, և այդտեղ իր լուման ունի նաև ԳՄՀԸ-ն»,- ընդգծել է նախարար Պապիկյանը՝ շնորհակալություն հայտնելով Աննե Քեմփային համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթելով նրան հետագա գործունեության մեջ։
ԳԴՀ փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերն իր հերթին հավաստել է ՏԿԵ նախարարության հետ սերտ ու արդյունավետ համագործակցության ընթացքում արձանագրած հաջողությունները տիկին Քեմփայի ղեկավարման 6-ամյա շրջանում և նշել․
«Տարածքային բարեփոխումները Հայաստանում մեր գործընկերության փարոսն են։ Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ, ապահովելով Հայաստանի համար կառավարման ուղղահայաց բարեփոխումներ, մեր տեխնիկական աջակցությունը միտված է համայնքային ազդեցությանը»։ Փոխդեսպանը վերահաստատել է գերմանական կողմի պատրաստակամությունը՝ շարունակել մեկնարկած ծրագրերը՝ արդեն նորանշանակ տնօրեն Շվագերի ղեկավարությամբ։
Իր խոսքում Աննե Քեմփան շնորհակալություն է հայտնել ՏԿԵ նախարարին ու նախարարության աշխատակազմին հաջողված համագործակցության համար։ Տիկին Քեմփան գոհունակությամբ արձանագրել է «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի արդյունքները, ինչը էականորեն ընդլայնել է համայնքների տեխնիկական կարողությունները և հնարավորությունները։
Աննե Քեմփայի խոսքերով՝ ծրագրի շնորհիվ հատկապես խոշորացված համայնքները, ներկայումս գտնվում են թվայնացման բարձր մակարդակում և կարողացել են անգամ կորոնավիրուսի ճգնաժամի ժամանակ իրականացնել իրենց գործառույթները, ինչպես նաև ապահովել պատերազմի հետևանքով Հայաստան ժամանածների փաստաթղթային գրանցումները։
ՀՀ վարչատարածքային բարեփոխումներին աջակցելու ԳՄՀԸ հանձնառությունը վերահաստատել է նաև ԳՄՀԸ նորանշանակ տնօրեն Բարբարա Շվեյգերը։
«ՏԿԵ նախարարության հետ համագործակցությունն ապակենտրոնացման, նաև տարածքային բարեփոխման համատեքստում հայտնի է որպես լավագույն օրինակ»,- ընդգծել է Շվեյգերը և պատրաստակամություն հայտնել ընդլայնել փոխգործակցության շրջանակը ՏԿԵ նախարարության հետ։
Շնորհավորելով տիկին Շվայգերին՝ նախարար Պապիկյանը հաջողություն է մաղթել նրան և վստահություն հայտնել, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև ձևավորված գործընկերության շրջանակում առաջիկայում զարգացման նոր ուղղություններ կնախանշվեն։
10:06 18.08.2025
ՀՀ-ից ԵՄ արտահանումն աճել է. նախարարՀՀ-ից ԵՄ արտահանման մասին (դոլարային արտահայտությամբ). 2024-2025թթ. հունվար-հուլիս համեմատական։ Պատրաստի սնունդ՝ աճել է 56%-ով, ալկոհոլային խմիչքներ՝ աճել է 20%-ով, ալյումինե արտադրանքներ՝ աճել է 35%-ով։ Այս աճերը ապահովվել են Կառավարության աջակցության ծրագրի պատճառով, քանի որ պետությունը փոխհատուցում է պատրաստի արտադրանքի մաքսատուրքերը ԵՄ-ում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ...
09:55 18.08.2025
Թրամփ. Զելենսկին կարող է վերջ դնել հակամարտությանը՝ հրաժարվելով Ղրիմից և ՆԱՏՕ-ին անդամակցությունիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին կարող է գրեթե անմիջապես լուծել Ուկրաինայի հակամարտությունը՝ հրաժարվելով Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից և երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից։ «Ուկրաինայի նախագահ Զելենսկին կարող է գրեթե անմիջապես դադարեցնել պատերազմը Ռուսաստանի հետ, եթե ցանկանա։ Հիշե՛ք, թե ինչպես սկսվեց ամեն ինչ։ Ղրիմը չի վերադարձվի և Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին։ Որոշ բաներ […] ...
09:45 18.08.2025
Վանաձորի Վարդանանց փողոցի մի հատվածը փակ է լինելու երթևեկության համարՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ առաջիկա օրերին՝ ժամը 9:00-ից 18:00, Վանաձորի Վարդանանց փողոցի Վարդանանց-Տերյան խաչմերուկից մինչև Վարդանանց-Մյասնիկյան խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը փակ է լինելու ավտոմեքենաների երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...
09:40 18.08.2025
WSJ. ԵՄ-ն ակնկալում է, որ Թրամփը ճնշում կգործադրի Զելենսկիի վրա օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակԵվրոպացի պաշտոնյաները սպասում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կճնշի Վլադիմիր Զելենսկիին, որպեսզի նա ընդունի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման Ռուսաստանի պայմանները օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակ, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Դրա տեղեկությունների համաձայն՝ Եվրոպան Զելենսկիի գլխավոր խնդիրը տեսնում է Թրամփին համոզելու մեջ, որ կան ավելի նախընտրելի այլընտրանքներ՝ ամերիկացի առաջնորդի գլխավոր նպատակին հասնելու համար, որը […] ...
09:33 18.08.2025
Կդադարեցվի ք. Բերդ Քարաշեն փողոցի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 18-ին ժամը 09:20- 12:30-ն կդադարեցվի ք.Բերդ Քարաշեն փողոցի ջրամատակարարումը: ...
09:27 18.08.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 320 մլն դրամըՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել է տնտեսական ապրանքների վաճառքով զբաղվող ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու հանգամանքը։ Երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես […] ...