Դավիթ Խիթարյանը հաստատվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+32.09 oC

Դավիթ Խիթարյանը հաստատվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր

14:15 27.01.2021

Կառավարությունը հաստատեց «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Դավիթ Սենիկի Խիթարյանի ընտրության արդյունքները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:

2021 թվականի հունվարի 11-ին տեղի է ունեցել ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։

Նիստին մասնակցել է խորհրդի 24 անդամներից 23-ը: Ռեկտորի պաշտոնի հավակնորդները երեքն էին՝ Դավիթ Խիթարյան, Գագիկ Սարգսյան և Արմեն Գրիգորյան: Վերջինս ինքնաբացարկ է հայտնել:

Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 23 անդամների քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝ Դավիթ Խիթարյան՝ 15 կողմ, Գագիկ Սարգսյան՝ 8 կողմ:

Խորհուրդը քվեարկության արդյունքների հիման վրա ընդունել է Դավիթ Խիթարյանին ռեկտոր ընտրելու մասին որոշում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այդ մարդիկ, ասես, Մարսում են ապրում. Լուիս դե լա Ֆուենտեն՝ Յամալին քննադատողների մասին

18:12 26.06.2025

Այդ մարդիկ, ասես, Մարսում են ապրում. Լուիս դե լա Ֆուենտեն՝ Յամալին քննադատողների մասին

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն գտնում է, որ Լամին Յամալին քննադատել քիչ գոլեր խփելու համար պետք չէ: «Մենք պետք է հոգ տանենք նրա մասին: Նա յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց ամեն ինչ գալիս է ժամանակի հետ: Նա այդ ամենը շատ լավ է հասկանում, նա կենտրոնացած է: Իր տարիքի համար նա բավականաչափ ծարավ […] ...

Ցավոք, ռազմագերիներն ավելի ու ավելի հաճախ են ենթարկվում կտտանքների եւ խոշտանգումների. Վլադիմիր Վարդանյան

18:07 26.06.2025

Ցավոք, ռազմագերիներն ավելի ու ավելի հաճախ են ենթարկվում կտտանքների եւ խոշտանգումների. Վլադիմիր Վարդանյան

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում: Պատգամավորն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Շնորհակալություն, պարո՛ն նախագահող: Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ռազմագերի լինելը պատիժ չէ: Դա պարզապես ռազմական միջոց է՝ կանխելու համար տվյալ անձանց հետագա մասնակցությունը ռազմական գործողություններին, կանխարգելու նրանց հետագա վերադարձը ռազմադաշտ: Ցավոք, այն իրավիճակը, որին այսօր բախվում ենք, հավասարեցնում […] ...

SHANTNEWS

18:00 26.06.2025

SHANTNEWS

Ախուրյանի ոստիկանները կիսաքանդ շինությունում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ և զինամթերք

17:54 26.06.2025

Ախուրյանի ոստիկանները կիսաքանդ շինությունում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ և զինամթերք

ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արցախյան պատերազմի մասնակից է և զենք-զինամթերք է թողել Երազգավորս գյուղի երկաթգծի հարակից կիսակառույց շինությունում: Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են սպիտակ պոլիէթիլենային պարկ, որի մեջ «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահեստատուփ […] ...

Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ հերթական նստաշրջանում

17:44 26.06.2025

Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ հերթական նստաշրջանում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը: «Շնորհակալություն, պարո՛ն նախագահող: Նախեւառաջ կցանկանայի շնորհավորել պարոն Տիտուս Կոռլատեանին այս հիանալի եզրակացությունը պատրաստելու համար: Ուզում եմ նշել սակայն, որ փոքր ինչ ցավալի է, որ կանոնադրական կարծիքների քննարկման ժամանակ, այն է՝ Եվրոպայի խորհրդի կողմից ընդունվելիք կոնվենցիաների քննարկման ժամանակ, ավելի քիչ […] ...

«Բարսելոնան» 3-րդ անգամ է խախտում Կրույֆի «օրենքը»․ Marca

17:37 26.06.2025

«Բարսելոնան» 3-րդ անգամ է խախտում Կրույֆի «օրենքը»․ Marca

«Բարսելոնան» մոտ է «Աթլետիկի» եզրային հարձակվող Նիկո Վիլյամսի տրանսֆերը գնելուն, հայտնում է Marca-ն: Իսպանական պարբերականը ֆուտբոլասերների ուշադրությունն է հրավիրել մի շատ հետաքրքիր հանգամանքի և հիշել է Կրույֆի «օրենքը»։ «Նա, ով նույնիսկ մեկ վայրկյան կասկածում է «Բարսելոնայում» խաղալու ցանկության հարցում, մեզ պետք չէ», – ասում էր կատալոնական ակումբի լեգենդը, որը, ըստ էության, չգրված օրենք դարձավ ակումբի […] ...

BACK_TO_TOP