Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին. թուրքական ԶԼՄ-ներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+26.09 oC

Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին. թուրքական ԶԼՄ-ներ

17:32 30.06.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր կազմվող կառավարության կազմում մտադիր է ներառել նաև աշխարհահռչակ հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս տեղեկությունը հայտնում է թուրքական Habertürk-ի լրագրող Նագեհան Ալչըն:

«Աշխարհի լավագույն տնտեսագետներից մեկը համարվող Աճեմօղլուն թուրքական տնտեսության կառուցվածքային խնդիրները լուծելու տեսլականով պատմական գործ կարող է անել»,- գրել է Ալչըն:

Հենվելով անանուն, բայց «կարևոր աղբյուրների վրա»՝ լրագրողը հայտնել է, որ բոլորին մշատպես զարմացնող Էրդողանը «Աճեմօղլուին կարող է առաջարկել բոլոր լիազորություններով ղեկավարել թուրքական տնտեսությունը»:

Նրա հեղինակած լուրը տարածվել է թուրքական մեծ թվով լրատվամիջոցներով:

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի են ունեցել խորհրդարանական ու նախագահական ընտրություններ, որոնցով երկրում անցում է կատարվել կառավարման խորհրդարանական համակարգից նախագահական համակարգի:

Երկրի նախագահի պաշտոնում վերընտրված Էրդողանն այսուհետ իրեն վերապահված լիազորություններով նշանակելու է կառավարության անդամներին:

Դարոն Աճեմօղլուն ծնվել է 1967 թվականին Թուրքիայում՝ հայկական ընտանիքում, սովորել է Մեծ Բրիտանիայում, Միացյալ Նահանգների հեղինակավոր համալսարաններից մեկի՝ Մասաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է: Արժանացել է շատ մրցանակների ու պարգևների:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս Դարոն Աճեմօղլուին հրավիրել է՝ աջակցելու Հայաստանի տնտեսության զարգացմանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թաիլանդը մեղադրել է Կամբոջային հրադադարի խախտման մեջ

09:30 29.07.2025

Թաիլանդը մեղադրել է Կամբոջային հրադադարի խախտման մեջ

Թաիլանդի բանակը մեղադրել է Կամբոջային հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Թաիլանդի բանակի խոսնակին։ «Զինադադարի մասին հայտարարությունից հետո հաղորդագրություններ ստացվեցին Ֆու Մակուա տարածքում կամբոջական կողմի կողմից հրահրված անկարգությունների մասին, որոնք հանգեցրին երկու կողմերի միջև փոխհրաձգության, որը շարունակվեց մինչև այսօր առավոտ», – AFP-ն մեջբերում է բանակի խոսնակ Ռիչ Սուկսուվանոնի խոսքերը։ Ավելի վաղ […] ...

Նիդեռլանդները ցանկանում է մեծացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայի հումանիտար իրավիճակի պատճառով

09:25 29.07.2025

Նիդեռլանդները ցանկանում է մեծացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայի հումանիտար իրավիճակի պատճառով

Նիդեռլանդները պատրաստ է աջակցել Իսրայելի մասնակցության կասեցմանը ԵՄ «Հորիզոն Եվրոպա» հետազոտական ծրագրին և կողմ է հրեական պետության վրա լրացուցիչ ճնշման միջոցառումների կիրառմանը համայնքային մակարդակով։ Այս մասին հայտարարել է թագավորության վարչապետ Դիկ Շոֆը՝ մեկնաբանելով Գազայի հատվածում ստեղծված մարդասիրական իրավիճակը։ «Նիդեռլանդների կառավարությունը քննարկում է ինչպես եվրոպական, այնպես էլ ազգային քայլեր՝ Իսրայելի վրա ճնշումը մեծացնելու համար, եթե պարզվի, […] ...

Սարսափելի վթարից հետո առաջին խաղում Մայքլ Անտոնիոն 2 գոլ է խփել

09:15 29.07.2025

Սարսափելի վթարից հետո առաջին խաղում Մայքլ Անտոնիոն 2 գոլ է խփել

«Վեսթ Հեմի» հարձակվող Մայքլ Անտոնիոն, որը շարունակում է վերականգնվել սարսափելի ավտովթարից հետո, ակումբի մինչև 21 տարեկանների թիմի կազմում մասնակցել է հանդիպման և աչքի ընկել դուբլով։ Այս մասին հայտնում է Goal-ը: Պատահարից հետո իր առաջին ակումբային խաղում Մայքլ Անտոնիոն 2 գոլ է խփել 23 րոպեում: Առաջին գոլից հետո թիմի բոլոր խաղացողները մոտեցել են ֆուտբոլիստին և շնորհավորել […] ...

Մերձավոր Արևելքում արդար խաղաղության հասնելը հնարավոր է միայն անկախ պաղեստինյան պետության ստեղծման միջոցով. Իրաքի ԱԳՆ

09:10 29.07.2025

Մերձավոր Արևելքում արդար խաղաղության հասնելը հնարավոր է միայն անկախ պաղեստինյան պետության ստեղծման միջոցով. Իրաքի ԱԳՆ

Մերձավոր Արևելքում արդար խաղաղության հասնելը հնարավոր է միայն անկախ պաղեստինյան պետության ստեղծման միջոցով։ Այս մասին հայտարարել է Իրաքի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Ֆուադ Հուսեյնը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի բարձր մակարդակի միջազգային համաժողովում՝ նվիրված պաղեստինյան հարցի կարգավորմանը։ «Արդար խաղաղության Մերձավոր Արևելքում կարելի է հասնել միայն անկախ պաղեստինյան պետության ստեղծման միջոցով։ Տարածաշրջանում արդար խաղաղությանը չի կարելի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 29.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Սևիկյանը քիչ խաղաժամանակ է ստացել Հունգարիայի առաջնության մեկնարկային խաղում

08:55 29.07.2025

Սևիկյանը քիչ խաղաժամանակ է ստացել Հունգարիայի առաջնության մեկնարկային խաղում

Հունգարիայի առաջնության առաջին տուրում գործող չեմպիոն «Ֆերենցվարոշը» հյուրընկալվելիս 1-1 հաշիվն է գրանցել Բուդապեշտի ՄՏԿ-ի դեմ խաղում: «Ֆերենցվարոշի» կազմում 79-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Սևիկյանը, որը Sofascore-ից ստացել է 6,5 գնահատական: Հիշեցնենք, որ «Ֆերենցվարոշը» հուլիսի 30-ին տանը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում կմրցի «Նոայի» դեմ: Աբովյանում կայացած առաջին […] ...

BACK_TO_TOP