«Ավրորան» ավելի քան 470 հազար ԱՄՆ դոլարի աջակցություն է տրամադրել Արցախի օգնության ծրագրին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+19.09 oC

«Ավրորան» ավելի քան 470 հազար ԱՄՆ դոլարի աջակցություն է տրամադրել Արցախի օգնության ծրագրին

10:32 09.02.2021

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է ընդլայնել իր մարդասիրական ծրագիրն Արցախում: «Ավրորան» գործի է դրել իր միջազգային հեղինակությունն ու նվիրատուների, փորձագետների, մարդասերների եւ շահառուների հսկայական ցանցը, որպեսզի աջակցություն տրամադրի արցախցիներին եւ տեղում ապահովի արդյունավետ լուծումներ: Հաշվի առնելով «Ավրորայի»՝ Արցախին ուղղված մարդասիրական ծրագրի ծավալը, որոշում կայացվեց ներգրավել համապատասխան փորձով տեղացի մասնագետի. «Ավրորայի» թիմին է միացել Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը՝ որպես «Ավրորայի» արցախյան ծրագրի ղեկավար: Միաժամանակ «Ավրորան» շարունակում է հայտեր ընդունել կազմակերպություններից, որոնք աջակցության կարիք ունեն տեղերում: Նրանք կարող ենք իրենց հայտերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով:

«Շատ կարեւոր է, որ «Ավրորան» կարողանում է օգնել կարիքի մեջ գտնվող մարդկանց ինչպես աշխարհի տարբեր անկյուններում, այնպես էլ մեծ ծավալի ծրագրեր իրականացնել Արցախում: «Ավրորան» արդեն աջակցել է մոտ 50 նախագծերի, որոնք ուղղված են տեղացիների առաջնային կարիքներին՝ փոխելով հազարավոր արցախցիների կյանքը: Մենք շատ ուրախ ենք, որ Նարինե Աղաբալյանը միացել է թիմին: Վստահաբար, նրա փորձառությունը կօգնի ծրագրերի էլ ավելի արդյունավետ իրագործմանը»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Խորհրդի անդամ Արման Ջիլավյանը:

Պատերազմից հետո «Ավրորան» անհապաղ օգնություն է տրամադրել արցախցիներին #AraratChallenge նախաձեռնության միջոցով եւ արդեն 473.000 ԱՄՆ դոլար է տրամադրել ծրագրերին: Գործընկեր կազմակերպությունների հետ #AraratChallenge նախաձեռնությունն
աջակցում է 48 նախագծերի, որոնք առաջին անհրաժեշտության պարագաներ են տրամադրում տեղահանված մարդկանց, ֆինանսական աջակցության միջոցով վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքներն Արցախում, ինչպես նաեւ կապ ստեղծում կամավորների եւ մարդասիրական կազմակերպությունների միջեւ:

Տարիների ընթացքում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը եւ նրանց հիմնադրած կազմակերպությունները ներգրավված են եղել Արցախում իրականացվող բազմաթիվ ծրագրերի: Դրանից բացի, «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի դափնեկիրները՝ սկսած առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեից, ամեն տարի այցելել են Արցախ՝ այն ներկայացնելով միջազգային հանրությանը:

«2020 թ. աշնան պատերազմի հետեւանքները հաղթահարելը մարտահրավեր է յուրաքանչյուր հայի համար: «Ավրորան» կարող է միավորել բոլորիս եւ օգնել հաղթահարել այն: Միասին մենք կարող ենք շատ ավելին անել, քան կարծում ենք»,- ասաց Նարինե Աղաբալյանը: Նա ծնվել է 1967 թ. Ստեփանակերտում: 2009–2020 թթ. աշխատել է Արցախի Հանրապետության կառավարությունում:

Ավելի քան 8 տարի Նարինե Աղաբալյանը եղել է Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարը, ավելի ուշ՝ մինչեւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը միանալը, զբաղեցրել է Կրթության, գիտության եւ սպորտի նախարարի պաշտոնը:

Որպես Արցախի ծրագրի ղեկավար՝ Նարինե Աղաբալյանը կհամակարգի «Ավրորայի» աջակցությամբ Արցախի համար իրականացվող նախագծերը, ինչպես նաեւ կմշակի հումանիտար հարթակ, որը կմիավորի շահագրգիռ բոլոր կողմերին եւ հնարավորություն կտա Արցախի վերականգնման հետ կապված հիմնական աշխատանքներն ու ֆինանսները համակարգել կենտրոնացված համակարգից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել․ Փեզեշքիան

23:59 10.08.2025

Անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել․ Փեզեշքիան

Անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել ուժով, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Ես համոզված եմ, որ անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել։ Ճիշտ այնպես, ինչպես անհնար էր ուժով պոկել հիջաբը նրանց գլխից (հղում Իրանի պատմության 20-րդ դարի այն ժամանակահատվածին, երբ երկրի իշխանությունները քաղաքականություն էին վարում հիջաբ կրելու դեմ – խմբ.)», – Իրանի նախագահի խոսքերն […] ...

Վենսը բացատրել է, թե ինչու Զելենսկին չպետք է առանձին հանդիպի Պուտինի հետ

23:13 10.08.2025

Վենսը բացատրել է, թե ինչու Զելենսկին չպետք է առանձին հանդիպի Պուտինի հետ

ԱՄՆ-ն կարծում է, որ Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումը կլինի «անարդյունավետ»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է Fox News-ը։ Մասնավորապես, Վենսն ասել է, որ հենց Թրամփը պետք է հանդես գա որպես միջնորդ և հանդիպեցնի Զելենսկուն Պուտինի հետ՝ «հակամարտությունը […] ...

Միջանցքի հարցը լիովին փակվել է, խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է․ Արաղչի

22:48 10.08.2025

Միջանցքի հարցը լիովին փակվել է, խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է․ Արաղչի

IRNA գործակալությունը հայտնում է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացներին։ «Միջանցքի հարցը լիովին փակվել է: Խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ այդ երկրի տարածքում։ Այս նախագիծն իրականացնելու է հայ-ամերիկյան ընկերություն, որը գրանցվելու է Հայաստանում և գործելու է այդ երկրի օրենքներով»,-ասել է նա։ Արաղչին […] ...

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքի փլատակներում մարդիկ կան

22:44 10.08.2025

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքի փլատակներում մարդիկ կան

Թուրքիայի Բալիքեսիր նահանգում երկրաշարժի պատճառով շենքի փլուզումից հետո փլատակներում կարող է լինել առնվազն երկու մարդ, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բալիքեսիր նահանգում, ավելի վաղ հայտնել էր Աղետների կառավարման վարչությունը: «Երկրաշարժից հետո երկու մարդ մնում է փլատակներում», – հաստատել է Ներքին գործերի նախարարության […] ...

Օգոստոսի 11-ին կդադարեցվի Տավուշի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

22:30 10.08.2025

Օգոստոսի 11-ին կդադարեցվի Տավուշի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ, Սևքար, Ծաղկավան բնակավայրերի գազասպառողների և «Տիգ-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: ...

Թուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքով

22:24 10.08.2025

Թուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքով

Թուրքիայի Սինդիրգի քաղաքում, որը երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտն է, փլուզվել է առնվազն տասը շենք, հայտնել է քաղաքապետ Սերկան Սաքը։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բալըքեսիր նահանգում, ավելի վաղ հայտնել էր Աղետների կառավարման վարչությունը։ «Սինդիրգիում առնվազն տասը շենք է փլուզվել, և մի քանի տներ վնասվել են», – ասել է Սաքը Habertürk հեռուստաընկերությանը։ […] ...

BACK_TO_TOP