Ամփոփվել են «Պրոբացիայի ծառայության աջակցության ծրագրի» շրջանակում իրականացված աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+28.09 oC

Ամփոփվել են «Պրոբացիայի ծառայության աջակցության ծրագրի» շրջանակում իրականացված աշխատանքները

19:59 26.02.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության և «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության համատեղ աշխատանքի արդյունքում իրականացված «ՀՀ պրոբացիայի ծառայության աջակցության ծրագրի» ավարտական միջոցառումը։ Մասնակցել են ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը, ԱՆ Քրեակատարողական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը, ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի փորձագետ Օդդի Հոլովեյը, «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը, ծրագրի փորձագետները։

 

Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից:

Պրոբացիայի ծառայության ղեկավար Գևորգ Սիմոնյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին ծրագրի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար: «Պրոբացիայի ծառայությունը 2020 թվականին իրականացրել է շուրջ 3 հազար 500 վարույթ։ Նախորդ տարի պրոբացիայի 46 շահառուի ապահովել ենք աշխատանքով, 784 շահառուի հետ իրականացրել ենք իրավաբանական-խորհրդատվական, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական աշխատանքներ։ Ներկայումս ունենք պրոբացիայի 3 հազար շահառու։ Տարեցտարի ավելանում է շահառուների թիվը, ինչը նշանակում է, որ ծառայության գործառույթների նկատմամբ դատարանների վստահությունը բարձրանում է»,- ընդգծել է Գևորգ Սիմոնյանը՝ ձեռքբերում համարելով նաև շահառուների շրջանում կրկնահանցագործությունների ցածր ցուցանիշը՝ մոտ մեկ տոկոս։

Օդդի Հոլովեյը շնորհավորել է բոլորին ծրագրի ավարտին լավ արդյունք գրանցելու համար և նշել, որ Պրոբացիայի ծառայությունը ամենամարդասիրական ու արդյունավետ եղանակներից մեկն է՝ օրենքի հետ խնդիր ունեցողների կյանքը բարելավելու, նրանց հասարակություն վերադարձնելու համար։

Փորձագետները կարևորել են ծրագրի շրջանակում արձանագրված ձեռքբերումները և ներկայացրել են ոլորտի զարգացմանն ուղղված իրենց տեսլականը։

Տեղեկացնենք, որ 2018 թվականի մարտից մեկնարկած այս ծրագրի շրջանակում իրականացվել են հետևյալ աշխատանքները․

Պրոբացիայի ոլորտի ամերիկացի, ինչպես նաև եվրոպացի փորձագետների հեղինակմամբ, ազգային խորհրդատուների հետ համատեղ մշակվել են 4 մասնագիտական ձեռնարկներ՝ Պրոբացիայի ծառայողի, ծառայության ղեկավար անձնակազմի և ծառայության համար վերապատրաստումներ իրականացնող մեթոդական խմբի համար։

Նշված ձեռնարկների հիման վրա Պրոբացիայի ծառայությունից, քրեակատարողական վարչությունից և գործընկեր ՀԿ-ներից առաջադրված 15 թեկնածուների համար միջազգային փորձագետների ներգրավմամբ կազմակերպվել է դասընթացավարների տասնօրյա խորացված դասընթաց, որոնցից լավագույնները հետագայում վարելու են դասընթացներ ՀՀ պրոբացիայի ծառայության նոր աշխատակիցների նախնական պատրաստման դասընթացները, ինչպես նաև արդեն աշխատող ծառայողների ընթացիկ վերապատրաստումները։

Տեղայնացվել, փորձարկվել, բարելավվել, վալիդացվել և գործարկվել է պրոբացիայի շահառուի ռիսկի և կարիքների նախնական գնահատման կամ սկրինինգի միջազգային գործիքը, որի համար իրականացվել է երկրում աննախադեպ հետազոտություն։ ՀՀ բոլոր քրեակատարողական հիմնարկներից 500 դատապարտյալների, 200-ն առաջին անգամ դատապարտված և 300-ը 2 և ավելի անգամ դատապարտված անձանց գործերի ուսումնասիրության հիման վրա լայնածավալ հետազոտություն է իրականացվել՝ բացահայտելու գիտահետազոտական աշխարհում հայտնի կրիմինոգեն գործոններին վերաբերող օրինաչափությունները ուսումնասիրվող գործերում և դրանք հաշվի առնելու հայկական գնահատման գործիքի մշակման հիմքում։ Այժմ գործիքի էլեկտրոնային տարբերակը տեղակայված է առցանց տարածքում և գործարկվում է ծառայության կողմից։

Գործընկերներ ՀԿ-ների հետ փորձարկվել է շահառուի ռիսկի և կարիքների խոր գնահատման գործիքը, որը օգնում է առավել նպատակային կազմակերպել շահառուի վերահսկման և վերասոցիալականացման գործընթացները։

Մշակվել են ՀՀ պրոբացիայի ծառայողի կոմպետենցիաները ստուգող մի քանի թեստեր, որոնք փորձարկվել են ՀՀ պրոբացիայի ծառայության 70 ծառայողների համար կազմակերպված խորացված դասընթացների ժամանակ։

 Պրոբացիայի ծառայությանը տրամադրվել են նոր ձեռք բերված 11 դյուրակիր համակարգիչներ և 11 բազմաֆունկցիոնալ սարքեր՝ օժանդակելու ծառայության գործունեությանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեռ չենք հարմարվել Ալոնսոյի ոճին․ Տիբո Կուրտուա

13:51 20.06.2025

Դեռ չենք հարմարվել Ալոնսոյի ոճին․ Տիբո Կուրտուա

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան հայտարարել է, որ դեռ չի հարմարվել Խաբի Ալոնսոյի ոճին: «Ալոնսոն ցանկանում է այլ խաղ տեսնել թե՛ պաշտպանությունում, թե՛ առջևի գծում: Մենք 4 տարի խաղացել ենք Անչելոտիի գլխավորությամբ, այդ պատճառով էլ շատ բաներ ինքնաբերաբար ենք անում: Հարկավոր է համապատասխանել նոր մարզչի պահանջներին, իսկ առաջին հանդիպումից լուրջ դասեր կքաղենք»,- բելգիացի ֆուտբոլիստի խոսքերը […] ...

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ, ատրճանակներ և զինամթերք. մեկ անձ ձերբակալվել է

13:44 20.06.2025

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ, ատրճանակներ և զինամթերք. մեկ անձ ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Կաշեգործների փողոցում բնակվող տղամարդն ապօրինի կրում է հրազեն: Տեղեկությունն իրացվեց մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ: Հունիսի 18-ին` ժամը 23.30-ին, Այվազովսկու փողոցում գտնվող հյուրանոցային համալիրի իր աշխատասենյակում 42-ամյա տղամարդը ձերբակալվեց և ներկայացվեց վարչություն: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական […] ...

Մոսկվայում կայացած միջազգային ջազ փառատոնին Արցախի ջազ նվագախումբն է այս տարի ներկայացրել Հայաստանը

13:38 20.06.2025

Մոսկվայում կայացած միջազգային ջազ փառատոնին Արցախի ջազ նվագախումբն է այս տարի ներկայացրել Հայաստանը

Մոսկվայում ավարտվել է միջազգային ջազ փառատոնը, որին մասնակցում էին ավելի քան հազար երգիչներ ու նվագախմբեր ողջ Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից ու Միացյալ Նահանգներից։ Փառատոնն անցնում է հայտնի ջազմեն Իգոր Բուտմանի գլխավորությամբ, իսկ Հայաստանն այս տարի փառատոնին ներկայացրել է Արցախի ջազ նվագախումբը, որն Արցախի հայաթափումից հետո միայն վերջերս է վերամիավորվել։ Մոսկվայից մեր սեփական թղթակից Վահե Ավանեսյանի […] ...

Սևիկյանը կվերադառնա Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշ»

13:22 20.06.2025

Սևիկյանը կվերադառնա Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշ»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հեռացել է Մոսկվայի «Լոկոմոտիվից»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 23-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով էր հանդես գալիս ռուսական ակումբում: Սևիկյանը կվերադառնա Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշ», որի հետ պայմանագիր ունի մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարից Հունգարիայի չեմպիոնի գլխավոր մարզիչն Իռլանդիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոբի Քինն է։ ...

Տարբեր սցենարային իրավիճակներում կգնահատվեն ոստիկանության ծառայողների գործողությունները. ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է սիմուլյացիոն հրաձգարանի բացմանը

13:15 20.06.2025

Տարբեր սցենարային իրավիճակներում կգնահատվեն ոստիկանության ծառայողների գործողությունները. ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է սիմուլյացիոն հրաձգարանի բացմանը

Հունիսի 17-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը և Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Դեյվիդ Ալենը ՆԳՆ կրթահամալիրում մասնակցել են ժամանակակից սիմուլյացիոն հրաձգարանի բացմանը։ Կարևորելով Հայաստանի և ԱՄՆ-ի իրավապահ մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը` փոխնախարարը նշել է, որ կրթության գործնական ուսուցման արսենալի արդիականացումն ու վերազինումը ոստիկանության ծառայողների կարողությունների զարգացման երաշխիք են։ Դեյվիդ Ալենը նշել է, որ նորագույն տեխնոլոգիաների […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:07 20.06.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ ​​​​​ Մարզերում հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, […] ...

BACK_TO_TOP