12:46 02.03.2021
Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը 90-ամյակը նշելու է Zoom-ում: Իր ծննդյան օրը քաղաքական գործիչը մտադիր է տեսազանգով հաղորդակցվել իր ընկերների և գործընկերների հետ: Այս մասին փետրվարի 2-ին հաղորդել է РЕН ТВ-ն:
Ինչպես նշել է ԽՍՀՄ նախկին նախագահի նախկին օգնական, «Գորբաչով» հիմնադրամի մամուլի ծառայության ղեկավար Պավել Պալաժչենկոն, նախկին ղեկավարն արդեն սկսել է շնորհավորանքներ ստանալ արևմտյան քաղաքական գործիչներից:
«Նա հանդիպել է ԱՄՆ բոլոր նախագահների հետ՝ սկսած Ջորջ Բուշ ավագից, և մի քանի անգամ հանդիպել է Ջո Բայդենի հետ: Նա պատրաստ է խոսել բոլորի հետ, և պետական գործիչների հետաքրքրությունը նրա հանդեպ մեծ է», – լրագրողներին տված հարցազրույցում ասել է Պալաժչենկոն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Գորբաչովին ծննդյան օրվա առթիվ:
Ռուսաստանի ղեկավարը մաղթել է առողջություն և նշել, որ Գորբաչովն իրավամբ պատկանում է մեր ժամանակների պայծառ, արտասովոր անհատականությունների և ականավոր պետական գործիչների թվին, որոնք զգալի ազդեցություն են ունեցել համաշխարհային և ազգային պատմության վրա:
Անցյալ դեկտեմբերին Պալաժչենկոն հայտարարել էր, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով նախատեսվում է Գորբաչովի տարեդարձը նշել առցանց: Նա շեշտել է, որ համավարակի ընթացքում անհնար է ցանկացած հանդիպում, նույնիսկ հարազատների հետ, ուստի տարեդարձը նշելու այլ ձևաչափեր կքննարկվեն:
Միխայիլ Գորբաչովը ԽՍՀՄ առաջին և միակ նախագահն է. պաշտոնը նա զբաղեցրել է 1990-1991 թվականներին: Նա նաև աշխատել է որպես ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար 1985-1991թթ. 1988-ից 1989 թվականներին եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության վերջին նախագահը, 1989-ից 1990 թվականներին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առաջին նախագահը:
13:45 28.06.2025
Ճապոնացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Նոայում»13:45 28.06.2025
Ճապոնացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Նոայում»«Ունիվերսիտատյա Կրայովայի» ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիման կարիերան կշարունակի Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոայում»։ Այս մասին հաղորդում է ռումինական ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում մասնակցել էր 39 խաղի, խփել 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: Transfermarkt-ն Օշիմայի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո: Կիսապաշտպանը նախկինում խաղացել է նաև Սլովակիայի «Միխալովցեում» և լեհական […] ...
13:30 28.06.2025
Այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռք բերել, որ մի իքս ամսաթվից հանրային-քաղաքական-հրապարակային դաշտում հայհոյախոսությունը և հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք և անցնում բացառապես քաղաքակիրթ և հարգալից բանավեճի, և միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Ես առաջարկում եմ հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և այս […] ...
11:56 28.06.2025
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...
10:26 28.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսովԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։ ...
10:15 28.06.2025
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն էՄիքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...
09:34 28.06.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՀունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...