Գիտաժողովում ամփոփվել են COVID- 19-ի դեմ պայքարում կատարված աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+25.09 oC

Գիտաժողովում ամփոփվել են COVID- 19-ի դեմ պայքարում կատարված աշխատանքները

19:07 13.03.2021

Մեկնարկել է «COVID- 19-ի դեմ պայքար, կատարված աշխատանքների ամփոփում» թեմայով երկօրյա գիտաժողովը՝ առողջապանության նախարարության  խորհրդատուների մասնակցությամբ:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ողջունել է ներկաներին, շեշտել, որ չնայած հանկարծահաս մարտահրավերը լուրջ փորձություն էր առողջապահության համակարգի համար, այնուամենայնիվ հնարավոր եղավ արագ համախմբել ուժերը կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում:
Մասնագետները ներկայացրել են Covid- 19-ի դեմ պայքարի շրջանակներում կատարված և իրականացվող աշխատանքները՝ կորոնավիրուսային հիվանդության ժամանակ հակաբիոտիկների կիրառումից մինչև վարակի կանխարգելմանն ուղղված համակարգային մոտեցումները, վիճակագրական տվյալները մեծահասակների և երեխաների շրջանում, ֆինանսական փոխհատուցման մեխանիզմները:
Ընդգծվել է, որ առողջապահության նախարարության կողմից իրականացված աշխատանքները համակարգային ու առանձին ոլորտային մոտեցումներ են պահանջում: Հանդիպման ընթացքում քննարկվել են համավարակի դեմ պայքարի դրույթները՝ թե աշխարհում, թե հանրապետությունում:
Մասնավորապես, պատասխանատուներն անդրադարձել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի ստեղծման, ձեռք բերման խնդիրներին և պատվաստումների գործընթացին:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միշուստինն ԱՊՀ-ին հրավիրել է միանալ ԵԱՏՄ մաքսային տարանցման համաձայնագրին

14:09 05.06.2025

Միշուստինն ԱՊՀ-ին հրավիրել է միանալ ԵԱՏՄ մաքսային տարանցման համաձայնագրին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրավիրել է ԱՊՀ գործընկերներին միանալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագրին։ Այս մասին հայտնել է RIA Novosti-ին: «Միավորման արտաքին տնտեսական կապերն ամրապնդելու համար ընդունվել է Մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը։ Այն բաց է բոլոր երկրների համար և թույլ է տալիս միանալ Եվրասիական տնտեսական միության տարածքով անցնող բեռնափոխադրումներին, […] ...

Պարզաբանում. Սևանա լճից լրացուցիչ ջրառ չի իրականացվի

13:57 05.06.2025

Պարզաբանում. Սևանա լճից լրացուցիչ ջրառ չի իրականացվի

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն հայտարարություն է տարածել. «Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է․ Ոռոգման նպատակով Սևանա լճից 2025 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 131.8 մլն մ3՝ ներառյալ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության 4.3 մլն մ3 ծավալով ջրառը: Այսինքն, օրենքվ նախատեսված առավելագույն ջրառից 38.2 մլն մ3՝-ով պակաս ջրաքանակ։ Լրատվադաշտում որոշումը մեկնաբանվում է որպես ոռոգման […] ...

Հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող կին․ խափանման միջոցը՝ կալանք

13:34 05.06.2025

Հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող կին․ խափանման միջոցը՝ կալանք

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները, հետախուզվողի թաքնվելու վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հունիսի 3-ին` ժամը 8.30-ին, Երևանի Օրբելի եղբայրների փողոցի մի բնակարանում հայտնաբերել են Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա կնոջ: Հունիսի 2-ից նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

Առաջիկայում կմեկնարկեն Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող նորակառույց ճանապարհի գծանշման աշխատանքները

13:26 05.06.2025

Առաջիկայում կմեկնարկեն Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող նորակառույց ճանապարհի գծանշման աշխատանքները

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը լուսանկարներ է հրապարակել Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ նորակառույց ճանապարհից: Նշվում է, որ առաջիկայում կմեկնարկեն ճանապարհի գծանշման աշխատանքները։ ...

Բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ խափանման միջոցը՝ կալանք

13:19 05.06.2025

Բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ խափանման միջոցը՝ կալանք

Հունիսի 3-ին՝ ժամը 19.52-ին, «Բագրատաշեն» սահմանային վերահսկողության բաժնից Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողներին է հանձնվել 43-ամյա տղամարդ: Երևան քաղաքի վարչության կողմից մայիսի 5-ից նա հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` […] ...

BACK_TO_TOP