Գյուղացիական և սպառողական վարկերի տույժ-տուգանքների զիջման հետ կապված գործուն միջոցառումներ կիրականացվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+31.09 oC

Գյուղացիական և սպառողական վարկերի տույժ-տուգանքների զիջման հետ կապված գործուն միջոցառումներ կիրականացվեն

18:14 03.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բանկերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ֆիզիկական անձանց գյուղացիական և սպառողական վարկերի գծով կուտակված տույժերի և տուգանքների խնդիրը:

«Ինչպես գիտեք, կառավարությունն իր մասով այս հարցում գնացել է որոշակի գործողությունների, լուծումների: Հույս ունենք, որ իրականացված օրենսդրական փոփոխությունը հնարավորություն կտա այս դաշտում որոշակի դրական փոփոխությունների հասնել, փակուղային իրավիճակում գտնվող վարկերը դարձնել սպասարկելի ու կառավարելի:

Իհարկե, սա ամենակարևոր խնդիրն է, մենք դեռ ապրիլին խոստացել էինք, որ այսպիսի լուծումներ կլինեն և հույս ունենք, որ իսկապես այստեղ նկատելի ու էական փոփոխություններ կլինեն: Երբ մենք անցնում էինք բնակավայրերով, որտեղ, ցավոք, եռուզեռն այնքան էլ մեծ չէ, կյանքն առանձնապես չի եռում, այն հատվածներում, որտեղ մարդաշատ էր՝ այնտեղ կամ բանկեր էին գործում, կամ վարկային կազմակերպություններ:

Իհարկե, մի պարագայում այս իրավիճակը կարող էր մեկնաբանվել որպես տնտեսական ակտիվության որոշակի ցուցանիշ, բայց, ցավոք, հավաքված մարդկանց դեմքերին նայելիս հասկանում ենք, որ նրանք առանձնապես ուրախ առիթով չեն այնտեղ հավաքվել: Հասկանալի է, թե ինչ խնդիրներ ունեն բանկերն ու վարկառուները, և մենք հույս ունենք ստեղծել համագործակցության այնպիսի հնարավորություն, որը թույլ կտա ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի բանկային համակարգը կարողանա նոր էներգիա, նոր արյուն մղել դեպի տնտեսություն և հանրային կյանքի բոլոր ոլորտներ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարևորել է բանկային համակարգի հետ արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել բանկերի ներկայացուցիչներին՝ համանման պատրաստակամության համար:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկացրել է, որ գյուղացիական վարկեր տրամադրող բոլոր բանկերը պատրաստակամություն են հայտնել զիջել մինչև 2018 թվականի հունիսի 1-ը կուտակված գյուղվարկերի տույժ-տուգանքները, ինչից կօգտվեն ավելի քան 100 հազար քաղաքացներ: Արթուր Ջավադյանի խոսքով՝ այս քաղաքացիները հնարավորություն կստանան օգտվել ֆինանսական նոր ծառայություններից: ԿԲ նախագահը նշել է, որ աշխատանքներ են տարվում նաև վարկային կազմակերպությունների հետ նույնպիսի գործընթաց սկսելու համար:

«Ըստ էության, նշված անձինք այս գործընթացի արդյունքում վերադառնում են վարկային համաձայնագիրը ստորագրելու պահին եղած ստատուս քվոյին: Մոտ 100 հազար մարդ, որ չէր կարողանում նոր վարկ ստանալ վարկային վատ պատմության պատճառով, նրանց վարկային պատմությունը, այսպես ասած, կզրոյացվի և նրանք նոր էջից սկսելու հնարավորություն կունենան»,– ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Բանկերի ներկայացուցիչները նշել են, որ տույժերի և տուգանքների զիջման գործընթացը կազմակերպելու են վարկառուների հետ առանձին աշխատանքի արդյունքում՝ վերջինիս հնարավորությունները գնահատելու միջոցով վերանայելով վարկի հիմնական գումարի մարման ժամկետները:

«Գյուղացին պետք է կոմունիկացիայի մեջ լինի բանկի հետ, որպեսզի յուրաքանրչյուր իրավիճակ անհատական քննարկվի: Կարծում եմ՝ այստեղ ձեր ճկունություն ցուցաբերելու պատրաստակամությունը կարևոր է: Յուրաքանչյուր վարկառուի իրավիճակը վերլուծելով, հասկանալով՝ հնարավորություն կլինի նրան առաջարկել այնպիսի պայմաններ, որպեսզի քաղաքացին կարողանա սպասարկել վարկը: Այս պրոցեսն իր իրական նպատակին ու արդյունքին կհասնի, եթե իսկապես կարողանանք այսպիսի արդյունքի հասնել: Սա բանկային համակարգի համար էլ կունենա առողջացման նշանակություն: Սա և՛ պետությանը, և՛ վարկառուին, և՛ բանկերին ձեռնտու պրոցես է: Սրա էֆեկտներն անհատական չեն լինելու, այլ շատ ավելի լայն են լինելու»,– ասել է վարչապետ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում բանկերի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել նաև դիտարկել ֆիզիկական անձանց այլ վարկերի՝ սպառողական և այլն, ուղղությամբ կուտակված տույժերն ու տուգանքները զիջելու հարցը:
Վարչապետն ողջունել է բանկային համակարգի նման պատրաստակամությունը և հույս հայտնել, որ արդյունքում այս գործընթացից կօգտվի հասարակության ավելի մեծ զանգված:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի սպասարկման, անտրամաբանական այլ վճարներին, ինչպես նաև վաշխառության դեպքերին:
Արթուր Ջավադյանը նշել է, որ բազմիցս հորդորել են քաղաքացիներին, որպեսզի օգտվեն միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված վարկային կազմակերպություններից, իսկ վաշխառության բոլոր գործերով դիմեն իրավապահ մարմիններին: Ըստ Ջավադյանի՝ նման դեպքերը շատ են հատկապես մարզերում:

«Ձեր տված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս, որ մենք իրավապահ մարմիններին ներգրավվենք այս խնդրի լուծման գործում: Այսօր ոստիկանությանը կհանձնարարեմ, որպեսզի կոնկրետ այս հարցով զբաղվող օպերատիվ խումբ ձևավորվի: Այս տեղեկատվությունն էլ պետք է հրապարակվի, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն, որովհետև նրանք առավել ևս չգիտեն, որ դրանք ապօրինի են: Սա ուղղակի վաշխառության հետ առնչվող գործունեություն է»,– ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ոստիկանությունն օպերատիվ տեղեկատվության արդյունքում նման գործերին համապատասխան ընթացք պետք է տա, որպեսզի այս հարցում նույնպես փոփոխություն արձանագրվի:

Խորհրդակցությանը կարևորվել է ստվերի կրճատման և կանխիկի շրջանառության նվազեցման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների անհրաժեշտությունը, ինչպես նաև մտքեր փոխանակվել վարկերի հետ կապված դատական վեճերի լուծման գործընթացների արդյունավետության բարձրացման շուրջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:44 28.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 28-ին ուշ […] ...

Հայտնի են ԱԱԱ-ի 1/8 եզրափակչի զույգերը

14:30 28.06.2025

Հայտնի են ԱԱԱ-ի 1/8 եզրափակչի զույգերը

Ավարտվել է ֆուտբոլի 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլը։ 1/8 եզրափակչի զույգերը հետևյալն են՝ «Պալմեյրաս» (Բրազիլիա) — «Բոտաֆոգո» (Բրազիլիա) «Բենֆիկա» (Պորտուգալիա) — «Չելսի» (Անգլիա) «Ինտեր» (Իտալիա) — «Ֆլումինենսե» (Բրազիլիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) — «Ալ-Հիլալ» (Սաուդյան Արաբիա) ՊՍԺ (Ֆրանսիա) — «Ինտեր Մայամի» (ԱՄՆ) «Ֆլամենգո» (Բրազիլիա) — «Բավարիա» (Գերմանիա) «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) — «Մոնտերեյ» (Մեքսիկա) «Ռեալ […] ...

Ի՞նչ նշանակություն ունեցավ վարչապետի այցը Թուրքիա. Հեռանկար բանավեճ

14:16 28.06.2025

Ի՞նչ նշանակություն ունեցավ վարչապետի այցը Թուրքիա. Հեռանկար բանավեճ

Անցյալ շաբաթ Թուրքիա մեկնեց Հայաստանի վարչապետը: Մինչ այս Թուրքիայում եղել էին Հայաստանի երկու նախագահներ, բայց առաջին անգամ էր, որ այցի առիթը հենց երկկողմ հարցերի օրակարգն էր ,և այցն իրականացվում էր այս մակարդակով՝ Թուրքիայի նախագահի հրավերով: Վերջին շրջանի գրեթե բոլոր հարցերի նման սա էլ ակտիվ քննարկումների տեղիք տվեց: Ընդդիմությունն այցը քննադատեց, իշխող ուժն այն պատմական համարեց: […] ...

Իրանում հուղարկավորում են Իսրայելի հարվածների հետևանքով զոհված զինվորներին, գիտնականներին և քաղաքացիական անձանց

13:58 28.06.2025

Իրանում հուղարկավորում են Իսրայելի հարվածների հետևանքով զոհված զինվորներին, գիտնականներին և քաղաքացիական անձանց

Իրանի մայրաքաղաքում տեղի են ունենում Իսրայելի հետ 12-օրյա հակամարտության ընթացքում զոհված ռազմական առաջնորդների, միջուկային գիտնականների և քաղաքացիական անձանց հուղարկավորության արարողությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Press TV-ի փոխանցմամբ՝ Թեհրանում տեղի են ունենում ավելի քան 60 իրանցիների հուղարկավորության արարողությունները, որոնց մասնակցում է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Ինչպես հաղորդում է թղթակիցը Իրանի մայրաքաղաքից, հրաժեշտի երթի մասնակիցները […] ...

Ճապոնացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Նոայում»

13:45 28.06.2025

Ճապոնացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Նոայում»

«Ունիվերսիտատյա Կրայովայի» ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիման կարիերան կշարունակի Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոայում»։ Այս մասին հաղորդում է ռումինական ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում մասնակցել էր 39 խաղի, խփել 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: Transfermarkt-ն Օշիմայի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո: Կիսապաշտպանը նախկինում խաղացել է նաև Սլովակիայի «Միխալովցեում» և լեհական […] ...

Այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա. վարչապետ

13:30 28.06.2025

Այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռք բերել, որ մի իքս ամսաթվից հանրային-քաղաքական-հրապարակային դաշտում հայհոյախոսությունը և հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք և անցնում բացառապես քաղաքակիրթ և հարգալից բանավեճի, և միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Ես առաջարկում եմ հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և այս […] ...

BACK_TO_TOP