15:38 26.04.2021
Ապրիլի 26-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ:
Ողջունելով իր լիտվացի գործընկերոջը և նրա գլխավորած պատվիրակությանը՝ Արա Այվազյանը խորհրդանշական համարեց, որ նախարար Լանդսբերգիսի պաշտոնական այցը Հայաստան տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի տարում:
Հայաստանի և Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկում ունեցան երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի շուրջ:
«Հայաստանը բարձր է գնահատում Լիտվայի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և համակրանքի, ինչպես նաև ընդհանուր արժեքների վրա: Վերջին երեք տասնամյակների ընթացքում մենք զարգացրել ենք բարձր մակարդակի արդյունավետ քաղաքական երկխոսություն և սերտ համագործակցություն տարբեր ոլորտներում: Մենք հանձնառու ենք խորացնելու և ընդլայնելու փոխադարձ հետաքրքրության ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը։ Մեր ժողովուրդների միջև բարեկամությունն արտահայտվել է նաև COVID19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում, և մենք գնահատում ենք Լիտվայի կողմից մեր երկրին ցուցաբերված աջակցությունը»,- նշեց Արա Այվազյանը:
Նախարարները շոշափեցին նաև ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական սկզբունքների, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության առաջմղմանը:
Հանդիպման առանցքային թեմաներից էին նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության հարցերը: Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր գործընկերոջը հանգամանալից ներկայացրեց ԼՂ հակամարտության համատեքստում հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար հարցերը: ԱԳ նախարարները համակարծիք էին Ադրբեջանում պահվող ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման, ԼՂ հակամարտության գոտում պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտության շուրջ:
«Հայ ժողովուրդը դեռ շարունակում է առերեսվել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական վերջին ագրեսիայից բխող մարտահրավերների: Մեր տարածաշրջանն արժանի է ավելի լավ ապագայի, և այդ նպատակով միջազգային հանրությունն ունի իր դերակատարումը»,- ընդգծեց Արա Այվազյանը:
Հանդիպման ավարտին Հայաստանի և Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:
Նույն օրն առավոտյան նախարար Լանդսբերգիսի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին:
16:51 23.07.2025
«Մանիպուլյատիվ քարոզչության դրսևորում»․ Կառավարությունն անդրադարձել է Սյունիքն ԱՄՆ-ին զիջելու մասին լուրինՀՀ կառավարությունից հայտնում են, որ որոշ լրատվամիջոցներ հղում են անում հուլիսի 22-ին իբր նորություն ներկայացված հրապարակման, որն իրականում հիբրիդային պատերազմի և մանիպուլյատիվ քարոզչության հերթական դրսևորումն է։ «Տվյալ ապատեղեկատվական նյութը հրապարակվել է կասկածելի ծագմամբ Periodista Digital անունը կրող կայքում, որը քանիցս հայտնվել է քննադատությունների կենտրոնում՝ կեղծ անձանց օգտագործման, մանիպուլյատիվ բնույթի և ոչ հիմնավորված նյութերի տարածման համար […] ...
16:43 23.07.2025
Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը լքել է պաշտոնըՖրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Թիերի Բուրկհարդը լքում է իր պաշտոնը, ըստ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուի խոսքերի։ «Ես իմ երախտագիտությունն ու շնորհակալությունն եմ հայտնում բանակի գեներալ Թիերի Բուրկարդին, որը չորս տարի ծառայել է Ֆրանսիային ամենաբարձր մակարդակով՝ որպես բանակի գլխավոր շտաբի պետ։ Հանրապետության նախագահի որոշմամբ, նրա իրավահաջորդը կլինի բանակի ռազմաօդային ուժերի գեներալ Ֆաբիեն […] ...
16:27 23.07.2025
Արարատի մարզում, դատախազական ակտերի կիրառման արդյունքում, համայնքին է վերադարձվել 1 անշարժ գույք, վերականգնվել է 455 հազար դոլարին համարժեք դրամի վնասԱրարատի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված՝ շուրջ 455 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 175 միլիոն դրամի վնաս, այդ թվում՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, դատախազի միջնորդագրի հիման վրա, համայնքին է վերադարձվել 22 միլիոն 553 հազար դրամ արժողությամբ 1 անշարժ գույք: Մասնավորապես՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, Արարատի մարզի […] ...
16:15 23.07.2025
Իսրայելն ու Ուկրաինան առանձնահատուկ կապ ունեն․ Իսրայելի ԱԳ նախարարՈւկրաինա կատարած այցի ժամանակ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը դատապարտել է Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի վրա։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Իսրայելի արտաքին գործերի նախարարության ղեկավար Գիդեոն Սաարի ելույթին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի հետ ճեպազրույցի ժամանակ։ «Իսրայելն ու Ուկրաինան առանձնահատուկ կապ ունեն։ Մեր երկու երկրներն էլ դժվարին ժամանակներ են ապրում։ Մենք […] ...
16:03 23.07.2025
Դատախազությունը բողոքարկել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշումըՀայաստանի գլխավոր դատախազությունը բողոքարկել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշումը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Վերաքննիչ բողոք է ներկայացվել, բողոքը վարույթ է ընդունվել»,- նշեցին ՀՀ դատախազությունից։ Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը հայտնել էր, որ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Մհեր Ենոքյանն […] ...
15:51 23.07.2025
Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» 10 հոգով հաղթել է Ջիբրալթարի չեմպիոնին․ ՉԼՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսին»։ Սերբիայի չեմպիոնը 41-րդ րոպեին պաշտպան Սոլ Յոն Վուի հեռացումից հետո խաղում էր 10 ֆուտբոլիստով։ «Ցրվենա Զվեզդայի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Հայ ֆուտբոլիստը նորամուտն է նշել Չեմպիոնների լիգայում։ […] ...