11:18 29.04.2021
Կորոնավիրուսի դեմ պատվաստումը հնարավորություն կտա ազատ ճամփորդել և հանել սահմանափակումները նաև դեպի մեր երկիր ելումուտը։ Կառավարության նիստում այսօր ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի խոսքով՝ անհրաժեշտ է ստեղծել տեղեկատվական բազա, որպեսզի մի քանի վայրկյանի ընթացքում պարզ լինի՝ տվյալ անձը ստացե՞լ է պատվաստում, թե՞ ոչ, ու ավելորդ անգամ մարդուն չուղարկեն տեղեկանք բերելու։
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն էլ նկատել է. «Պատվաստման գործընթացն ամբողջությամբ գրանցվում է էլեկտրոնային հարթակում, և բոլոր քաղաքացիները կունենան կանաչ բար կոդով հաստատումն իրենց պատվաստման: Ինֆորմացիան ավտոմատ կերպով արտացոլվելու է հատուկ հավելվածում, որն արդեն կա APP store -ում: Ուղեցույցը շուտով կլինի Առողջապահության նախարարության կայքում»։
Վարչապետի պաշտոնակատարն անդրադաձել է այն խոսակցություներին, թե Հայաստանը ներկրում է ժամկետի ավարտին մոտ պատվաստանյութեր: Հիշեցրել է, որ բոլոր պատվաստանյութերն ունեն որոշակի ժամկետ, պետությունը միջոցներ է ծախսում պատվաստնյութերը ձեռք բերելու համար, ու ճիշտ չի լինի դրանք գնել, սակայն չպատվաստվել: Վարչապետը խորհուրդ է տվել ուշադրություն չդարձնել այդ շահարկումներին: «Ամեն ինչ ունի իր պիտանելիություն ժամկետը, քաղաքացիները կպատվաստվեն այդ ժամկետում գտնվող պատվաստանյութերով»,- ասել է Փաշինյանը:
08:55 06.05.2025
Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցներըՄայիսի 5-ին, ժամը 17։56-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցումների, անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների դուրս բերման աշխատանքներ, ինչպես նաև աջակցել ջրահեռացման և խցանված անձրևատարերի մաքրման աշխատանքներին։ Խնդրահարույց հատվածներում ջրահեռացումը կարգավորվել է։ ...
08:50 06.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:40 06.05.2025
Ֆրանսիան գրեթե մեկ շաբաթ փնտրում է սխալմամբ ազատված բանտարկյալին․ FigaroՖրանսիայի իշխանություններին գրեթե մեկ շաբաթ չի հաջողվում գտնել բանտից սխալմամբ ազատված բանտարկյալին, գրում է Figaro թերթը՝ հղում անելով Բորդոյի դատախազությանը։ «Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 30-ին, մեկ այլ բանտարկյալի փոխարեն Գրադինիան բանտից ազատ է արձակվել 10 տարի պատիժ կրող տղամարդը։ Երկուշաբթի օրվա դրությամբ՝ Բորդոյի դատախազությունը հայտնել է, որ այս մարդը դեռ ձերբակալված չի եղել»,- ասվում է հոդվածում։ […] ...
08:29 06.05.2025
Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Երեկ ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին»։ ...
08:22 06.05.2025
Telegraph. Բրիտանիան պատրաստում է պատերազմի թարմացված ծրագիրՄիացյալ Թագավորությունը մշակում է պատերազմի դեպքում արտակարգ իրավիճակների իր պլանի թարմացված տարբերակը՝ վախենալով թշնամական պետության հարձակումից։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը։ «Ազգային պաշտպանության պլանը» կորոշի գործողությունների հաջորդականությունը Մեծ Բրիտանիայի դեմ ենթադրյալ ագրեսիայից հետո առաջին օրերին։ Ըստ հոդվածի՝ «գաղտնի դոսյեն կներկայացնի, թե ինչպես կառավարությունը կարձագանքի պատերազմի հայտարարմանը», ներառյալ՝ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ «կաբինետի նախարարներին […] ...
08:11 06.05.2025
ԱՄՆ Սենատը օրինագիծ է ներկայացրել Թայվանի հետ հարաբերություններն ընդլայնելու մասինՍենատորներ Ջոն Քերթիսը (Ռ-Յուտա) և Ջեֆ Մերքլին (Դ-Օր.) ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում օրինագիծ են ներկայացրել Թայվանի հետ կապերը խորացնելու մասին: Այն նախատեսում է Թայվանում Ամերիկյան ինստիտուտի (դե ֆակտո ԱՄՆ դեսպանատուն կղզում) տնօրենի Սենատի հաստատումը և դաշնային կառավարությանը հանձնարարում է ստեղծել Թայվանի քաղաքականության միջգերատեսչական աշխատանքային խումբ: Բացի այդ, տեքստում նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը պետք է […] ...