Ո՞վ կգնա Բրյուսել և ո՞ւմ հաշվին. վարչապետը որոշում է ստորագրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+31.09 oC

Ո՞վ կգնա Բրյուսել և ո՞ւմ հաշվին. վարչապետը որոշում է ստորագրել

18:49 06.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Բելգիայի Թագավորություն գործուղելու մասին»: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով 2018 թվականի հուլիսի 11-13-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Գագիկ Հովհաննիսյանին և Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պավիրակությունների սպասարկման սրահի և Բրյուսելի օդանավակայանի սպասարկման սրահի հետ կապված ծախսերը, ինչպես նաև Բելգիայի Թագավորություն մուտքի արտոնագրերի ձեռքբերման և պարտադիր ապահովագրության ձևակերպման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Արսեն Խառատյանինը, Ալեքսանդր Մխիթարյանինը, Արման Եղոյանինը, Ծովինար Համբարձումյանինը, Մանվել Ավետիսյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Արմեն Խաչատրյանինը և Կարեն Ազատյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Դավիթ Տոնոյանինը, Արայիկ Հարությունյանինը և Արման Շահինյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Զոհրաբ Մնացականյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Գրիգորի Հայրապետովինը, Գևորգ Մովսեսյանինը, Վահագն Աբգարյանինը, Հովհաննես Վարդանյանինը, Գոռ Թումասյանինը և Արման Նինոյանինը՝ պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

5) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների գիշերավարձի և օդանավակայաններում սպասարկման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2018 թվականի հուլիսի 11-ին՝ Երևան-Բրյուսել, իսկ հուլիսի 13-ին՝ Բրյուսել-Երևան երթուղով:

6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետին՝ աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) մեկնելու հետ կապված հարցերը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի են ԱԱԱ-ի 1/8 եզրափակչի զույգերը

14:30 28.06.2025

Հայտնի են ԱԱԱ-ի 1/8 եզրափակչի զույգերը

Ավարտվել է ֆուտբոլի 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլը։ 1/8 եզրափակչի զույգերը հետևյալն են՝ «Պալմեյրաս» (Բրազիլիա) — «Բոտաֆոգո» (Բրազիլիա) «Բենֆիկա» (Պորտուգալիա) — «Չելսի» (Անգլիա) «Ինտեր» (Իտալիա) — «Ֆլումինենսե» (Բրազիլիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) — «Ալ-Հիլալ» (Սաուդյան Արաբիա) ՊՍԺ (Ֆրանսիա) — «Ինտեր Մայամի» (ԱՄՆ) «Ֆլամենգո» (Բրազիլիա) — «Բավարիա» (Գերմանիա) «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) — «Մոնտերեյ» (Մեքսիկա) «Ռեալ […] ...

Ի՞նչ նշանակություն ունեցավ վարչապետի այցը Թուրքիա. Հեռանկար բանավեճ

14:16 28.06.2025

Ի՞նչ նշանակություն ունեցավ վարչապետի այցը Թուրքիա. Հեռանկար բանավեճ

Անցյալ շաբաթ Թուրքիա մեկնեց Հայաստանի վարչապետը: Մինչ այս Թուրքիայում եղել էին Հայաստանի երկու նախագահներ, բայց առաջին անգամ էր, որ այցի առիթը հենց երկկողմ հարցերի օրակարգն էր ,և այցն իրականացվում էր այս մակարդակով՝ Թուրքիայի նախագահի հրավերով: Վերջին շրջանի գրեթե բոլոր հարցերի նման սա էլ ակտիվ քննարկումների տեղիք տվեց: Ընդդիմությունն այցը քննադատեց, իշխող ուժն այն պատմական համարեց: […] ...

Իրանում հուղարկավորում են Իսրայելի հարվածների հետևանքով զոհված զինվորներին, գիտնականներին և քաղաքացիական անձանց

13:58 28.06.2025

Իրանում հուղարկավորում են Իսրայելի հարվածների հետևանքով զոհված զինվորներին, գիտնականներին և քաղաքացիական անձանց

Իրանի մայրաքաղաքում տեղի են ունենում Իսրայելի հետ 12-օրյա հակամարտության ընթացքում զոհված ռազմական առաջնորդների, միջուկային գիտնականների և քաղաքացիական անձանց հուղարկավորության արարողությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Press TV-ի փոխանցմամբ՝ Թեհրանում տեղի են ունենում ավելի քան 60 իրանցիների հուղարկավորության արարողությունները, որոնց մասնակցում է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Ինչպես հաղորդում է թղթակիցը Իրանի մայրաքաղաքից, հրաժեշտի երթի մասնակիցները […] ...

Ճապոնացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Նոայում»

13:45 28.06.2025

Ճապոնացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Նոայում»

«Ունիվերսիտատյա Կրայովայի» ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիման կարիերան կշարունակի Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոայում»։ Այս մասին հաղորդում է ռումինական ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում մասնակցել էր 39 խաղի, խփել 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: Transfermarkt-ն Օշիմայի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո: Կիսապաշտպանը նախկինում խաղացել է նաև Սլովակիայի «Միխալովցեում» և լեհական […] ...

Այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա. վարչապետ

13:30 28.06.2025

Այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռք բերել, որ մի իքս ամսաթվից հանրային-քաղաքական-հրապարակային դաշտում հայհոյախոսությունը և հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք և անցնում բացառապես քաղաքակիրթ և հարգալից բանավեճի, և միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Ես առաջարկում եմ հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և այս […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 28-ին

13:14 28.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 28-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ:   ...

BACK_TO_TOP