00:01 07.07.2018
Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին անդրադարձել է Թուրքիայի եվրաինտեգրման հեռանկարներին։
«Անցյալ տարի Վենետիկի հանձնաժողովի զեկույցից հետո մենք ԵԽ-ի անունից հայտարարել էինք, որ եթե վերջին սահմանադրական փոփոխություններն առանց խմբագրման կյանքի կոչվեն, ապա մենք հանդես կգանք Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունները ֆորմալ առումով դադարեցնելու կոչով։ Ցավոք, հիմա եկել է հենց այդ պահը։ ԵԽ-ի դիրքորոշումը չի փոխվել։ Ցավոք, Թուրքիայի իշխանությունների կողմից էլ որևէ փոփոխություն չկա։ Նման պայմաններում առնվազն առաջիկա 5 տարվա ընթացքում պետք է մոռանալ անդամակցության բանակցությունների մասին»,- նշել է Փիրին։
Նա հավելել է, որ Թուրքիան արդեն հատել է անթույլատրելիի սահմանը, և այս տարվա Թուրքիայի զեկույցում անպայման կոչ կարվի դադարեցնել Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունները, հայտնում է Ermenihaber-ը։
Հոլանդացի զեկուցողը հիշեցրել է, որ Թուրքիայի դատական համակարգն անկախ չէ, իսկ խորհրդարանն այլևս զուրկ է օրենսդիր-վերահսկողի իր լիազորություններից։
«Քանի դեռ այս սահմանադրությունն ուժի մեջ է և Թուրքիայում շարունակում է անփոփոխ մնալ մարդու հիմնարար իրավունքների, փոքրամասնությունների իրավունքների ոլորտում առկա վիճակը, մենք պետք է ազնիվ լինենք և կարողանանք տեսնել, որ մեր հարաբերություններն առկա պայմաններում չեն կարող հեռուն գնալ»,- նշել է Փիրին։
Անդրադառնալով Թուրքիայի՝ Մաքսային միություն մտնելու հավանականությանը՝ Փիրին նկատել է, որ Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցության նկատմամբ, ընդհանուր առմամբ, բացասական վերաբերմունք չկա։ «Սակայն դա չպետք է ընկալվի որպես քաղաքական նվեր՝ ի պատասխան Էրդողանի ճնշումներին։ Կարծում եմ՝ դա է պատճառը, որ վերջին ամիսներին Բեռլինն առանձնապես չի ցանկանում Մաքսային միության ընդլայնման բանակցություններ սկսել»,- հավելել է հոլանդացի պատգամավորը։
13:45 28.06.2025
Ճապոնացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Նոայում»13:30 28.06.2025
Այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռք բերել, որ մի իքս ամսաթվից հանրային-քաղաքական-հրապարակային դաշտում հայհոյախոսությունը և հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք և անցնում բացառապես քաղաքակիրթ և հարգալից բանավեճի, և միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Ես առաջարկում եմ հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և այս […] ...
13:14 28.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 28-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...
11:56 28.06.2025
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...
10:26 28.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսովԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։ ...
10:15 28.06.2025
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն էՄիքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...
09:34 28.06.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՀունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...