09:27 07.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունեցիները զարմացած են Նիկոլ Փաշինյանի այցից: Լիսկայի մտրակին, Վոգի 37թ․ մեթոդներին սովոր մարդիկ ապշած են, թե ինչպես կարող է «շալվար-մայկով, կեպկան գլխին, մորուքով մարդը գա կանգնի և մեզ հետ խոսի»: Իրենց էլ ո՛չ ստիպեն գնալ հանդիպման, ո՛չ ասեն, թե ինչ հարցեր տան: «Ոնց որ վարչապետը եկած չլիներ, այլ ընդդիմադիր միտինգ լիներ»,- ասում էին սյունեցիները:
Այս այցն անմահացավ մի քանի դրվագով՝ Գորիսում քաղաքապետին նկատողություն անելով անվճար տրանսպորտի համար, Մեղրիում մաքսակետի աղբի թեմայով, Կապանում էլ, երբ քաղաքապետը փորձել էր պատասխանել հարցին, մարդիկ սուլել էին: «Ամոթ էր, պատշաճ հյուրընկալություն չէին արել, ո՛չ բեմ էին սարքել, ո՛չ մի բան, մի քանի հարց տվեցին՝ վերելակի, գազի, ջրի, կենցաղային մանր-մունր հարցեր, ասեցին-խոսեցին, ծիծաղեցին, սելֆի արեցին, գնացին։ Սենց բան չէինք տեսել»»:
13:14 28.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 28-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...
11:56 28.06.2025
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...
10:26 28.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսովԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։ ...
10:15 28.06.2025
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն էՄիքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...
09:34 28.06.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՀունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...