19:20 27.05.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Նիստում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, որի հանգուցալուծման առնչությամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես է առաջարկով: Իր խոսքում, վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, նշել է.
«Հարգելի գործընկերներ, ես վերադառնում եմ Գեղարքունիքի մարզից, մասնավորապես Կութ գյուղի հատվածի մեր սահմանային տարածքներից: Տեղում ծանոթացել եմ իրադրությանը և ուզում եմ ձեզ հետ կիսել տպավորություններս, բայց բացի տպավորություններ կիսելուց, ուզում եմ նաև հանդես գալ իրադրության լուծման առաջարկով:
Իրադրությունը լարված է և այդ լարվածության դինամիկան աճողական է: Այսինքն՝ ոչ միայն ստատիկ լարված է, այլև շարունակաբար լարվում է և մեծ հավանականությամբ շարունակելու է լարվել: Ինչո՞ւ, որովհետև վերջին օրերի, 15 օրվա իրադարձությունների ընթացքում մեր տարածք ներթափանցած ադրբեջանական զինվորները և մեր զինվորները, ստորաբաժանումները փոխներթափանցված վիճակում են: Այսինքն, ըստ էության, գտնվում են ոչ միայն դեմ դիմաց, այլև, ըստ էության, խառը փոխներթափանցված վիճակ է:
Եվ ինչո՞ւ է իրադրությունը լարվելու, ոչ միայն այն պատճառով, որ ամենատարբեր միջադեպեր են գրանցվել և այդ լարվածությունն ի վերջո կարող է պայթեցնել իրավիճակը, այլև այսօրվա միջադեպից հետո կա հավանականություն, որ մեր Զինված ուժերի ներկայացուցիչներն էլ կփորձեն գերի վերցնել, հետո նրանք կփորձեն պատասխան քայլն անել և այսպես շարունակ: Եվ իմ գնահատականն այն է, որ իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում այս սադրանքն անխուսափելիորեն կարող է վերածվել բախման, լայնածավալ բախման:
Հիմա ես չեմ ուզում կրկնել այն գնահատականները, որ արդեն մի քանի անգամ հրապարակային ասել եմ, այլ ուզում եմ առաջարկել լուծում, իրավիճակի դիվանագիտական խաղաղ հանգուցալուծում, որը կբերի լիցքաթափման:
Տեղյակ եք, որ Ադրբեջանն իր գործողությունները բացատրում է, պատճառաբանում է իր մոտ առկա ինչ-որ քարտեզներով, որ մեր և իրենց պատկերացումները սահմանային գծի տեղակայման և աշխարհագրության վերաբերյալ տարբերվում են: Մենք, իհարկե, գնահատականը չենք կիսում և դրա վերաբերյալ ունենք մեր հստակ դիրքորոշումը: Բայց քանի որ իրադրությունը հասել է այս պայթյունավտանգ իրավիճակին՝ ես բաց առաջարկով եմ հանդես գալիս՝ ուղղված միջազգային հանրությանը: Սա անում եմ հայ հանրության առաջ և այս առաջարկն ուղղված է նաև Ադրբեջանի կառավարությանը:
Առաջարկը հետևյալն է՝ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինված ստորաբաժանումները, այսինքն՝ Զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից: Այսինքն, սահմանի վերաբերյալ կա պատկերացում՝ 5 կիլոմետր այս կողմ, այն կողմ, որոշակի կիլոմետրերի տարբերություն կա՝ մեկ, երկու, երեք: Ենթադրաբար մենք առաջարկում ենք, որ ընդհանրապես այդ տարածքներից զինված ուժերի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր: Դրա փոխարեն ենթադրվող սահմանագծի երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող:
Դիտորդների ներկայությունն այդ տարածաշրջանում անհրաժեշտ է, որպեսզի կողմերը համոզված լինեն, որ դիմացի կողմը պայմանավորվածությունը կատարում է, այսինքն՝ զորքեր չի մոտեցնում սահմանագծին: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է, տվյալ դեպքում հենց այս հատվածում է սահմանային լարվածություն առաջացել: Որից հետո արդեն կրկին միջազգային հովանու ներքո տեղի ունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք: Տվյալ դեպքում կրկին իմ պատկերացումն այն է, որ Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող դիտորդներ պետք է ներգրավված լինեն ու այս գործընթացը պետք է տեղի ունենա Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության ներքո:
Սա է առաջարկը, սա է իմ առաջարկած պլանը: Եթե Ադրբեջանն իրոք խնդիր ունի սահմանային կետերի ճշգրտման հետ, ապա այս պլանը մերժելու որևէ պատճառ պետք է չունենա: Մենք մեր կողմից համոզված ենք, վստահ ենք, որ բոլոր միջազգային դիտորդներին կարող ենք մեր դիրքորոշումը, տեսակետը հիմնավորել: Գուցե իրենք էլ ունեն վստահության իրենց բաժինը, բայց խոսքը դրա մասին չէ, խոսքն այս փուլում իրավիճակը դեէսկալացիա անելու մասին է և դիվանագիտական խաղաղ հանգուցալուծման հասնելու մասին:
Եվ սա կարող է համարվել, կարող ենք համարել պաշտոնական առաջարկ՝ ուղղված Ռուսաստանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և իհարկե նաև Ադրբեջանին: Այնպես որ, ես հույս ունեմ, որ այս առաջարկը կընդունվի:
Ճիշտն ասած, տեղում իրադրությանը ծանոթանալով, եկել եմ այն համոզման, որ հենց սա է իրադրության լուծման ամենակարճ, ամենաարդյունավետ և խելամիտ ճանապարհը, որովհետև կրկնում եմ, եթե մենք այս ճանապարհով չգնանք՝ իրավիճակն անխուսափելիորեն դուրս է գալու վերահսկողությունից, իսկ մենք դա թույլ տալ չենք կարող: Բացի այս առաջարկից, իհարկե մենք ակտիվ խորհրդակցություններ կսկսենք մեր միջազգային գործընկերների հետ: Արտաքին գործերի նախարարի հետ արդեն այս թեմայով խոսել ենք և հույս ունեմ, որ մենք արդեն արագ հնարավորություն կունենանք անցնել առաջարկի իրագործմանը»:
16:12 05.07.2025
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կամ 1 զոհ, 4 տուժածԱյսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:45-ի սահմաններում «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 […] ...
15:56 05.07.2025
Փարիզում 102 տարվա ընթացքում առաջին անգամ Սեն գետը բացվել է հանրային լողի համարՓարիզի Սեն գետը ավելի քան 100 տարվա ընթացքում առաջին անգամ բացվել է հանրային լողի համար, շաբաթ օրը հաղորդել է France-Presse գործակալությունը։ Մայիսին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարեց, որ հուլիսի 5-ից մինչև օգոստոսի վերջը Սեն գետի վրա կստեղծվի հանրային լողի երեք գոտի։ Մյուս գոտիներում լողալը կմնա արգելված։ «Հանրությունը վերջապես կարողացավ կրկին զգալ Սենում լողալու ուրախությունը», – […] ...
15:40 05.07.2025
Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և դա անշրջելի է այլևս. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության 30-ամյակի առթիվ: «Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առիթով: Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին և դա անշրջելի է այլևս: Ձեր ամուր կամքով և Ձեր ընտրությամբ Հայաստանը հիմա ավելի անկախ է, քան երբևէ, […] ...
15:28 05.07.2025
ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում: Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ […] ...
15:14 05.07.2025
ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ից հուլիսի 4-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 117-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։ Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը, ընդունվել են 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ […] ...