Գյումրիում արցախյան պատերազմում զոհված զինվորի մայրը 7 ամիս անց մայրացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+29.09 oC

Գյումրիում արցախյան պատերազմում զոհված զինվորի մայրը 7 ամիս անց մայրացել է

18:40 09.06.2021

Գյումրեցի Չաքրյանների ընտանիքը արցախյան 44-օրյա պատերազմում կորցրել է ժամկետային զինծառայող որդուն: Բայց իրենց մեջ ապրելու ուժ ու հույս են գտել ևս մեկ որդու ծնունդով: Երեկ Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում լույս աշխարհ է եկել Չաքրյանների կրտսեր զավակը՝ հերոս Դավիթ Չաքրյանի եղբայրը:

Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի հիվանդասենյակներից մեկն առաջինը շտապում են ոչ թե ծննդկանի հարազատները, այլ հիվանդանոցի աշխատակիցները: Անցած երեկոյան այստեղ լույս աշխարհ է եկել այն փոքրիկը, որին սպասում էին հիվանդանոցի ամբողջ աշխատակազմով, իսկ ծննդկանը նույն բուժհաստատության աշխատակիցն է:

7 ամիս առաջ գործընկերները ցավակցում էին Լուսինեին ավագ որդու՝ Դավիթի զոհվելու համար, իսկ այսօր շնորհավորում են ևս մեկ զավակի լույս աշխարհ գալու առիթով:

«Լուսինեն մեր հիվանդանոցի աշխատակից է: Շատ սպասված փոքրիկ է, որովհետև ամբողջ հիվանդանոցը, առավել ևս մեր բաժանմունքը, անհամբեր սպասում էր այս նորածնի լույս աշխարհ գալուն: Լուսինեն մեր ստացիոնար հսկողության տակ է գտնվել: Շատ ծանր հոգեբանական վիճակում էր, նաև առողջական խնդիրներ ունի՝ բրոնխիալ ասթմա և ստորին վերջույթների վարիկոզ: Բայց Լուսինեն նվիրյալ մայր է և հաղթահարեց ամեն ինչ»,- Shantnews-ին ասել է Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ Ալլա Հովհաննիսյանը:

Լուսինեի ավագ որդին՝ Դավիթը, բանակ էր զորակոչվել 2020-ի օգոստոսին: Ընդամենը մեկուկես ամսվա զինծառայողը Մարտակերտում է մասնակցել թեժ մարտերին։

Դավիթը զոհվել է հոկտեմբերի 16-ին: Եվ օրեր անց հայտնի է դարձել Լուսինեի հղիության մասին: Եվս մեկ զավակ ունենալու որոշումը նրան հեշտ չի տրվել: Հոգեբանական ծանր վիճակից դուրս գալ և նորից մայրանալու որոշում կայացնել օգնել են ընտանիքի անդամները, նաև գործընկերները:

Փոքրիկը կանխածին է, լույս աշխարհ է եկել 1 կգ 900 գրամ քաշով, ներարգանդային զարգացման հապաղումներ, նաև շնչառական խնդիրներ է ունեցել: Հիմա նորածին տղայի վիճակը բավարար է: Բժիշկներն են բացատրում՝ որդու կորստից ընդամենը 7 ամիս անց մայրացած կնոջ մոտ այլ կերպ չէր էլ կարող լինել:

«Սկզբում չէի հավատում, հետո պարզվեց, որ իսկապես հղի եմ: Չէի ուզում նորից մայրանալ առողջական խնդիրների պատճառով, բայց ընտանիքիս անդամները և գործընկերներս օգնեցին հաղթահարել դժվարությունները: Որդուս չուզեցի Դավիթ անունը տալ: Դավիթը մեզ համար կմնա Դավիթ, իսկ կրտսերը կկրի Դանիել անունը»,- Shantnews-ին ասել է Լուսինե Արսենյանը:

Նորածնին մայրը Դանիել անունն է տվել: Զոհված որդու անունով չի կոչել: Ասում է՝ Դանիելը չի եկել Դավիթին փոխարինելու: Նա էլ ապագա զինվոր է ու իրենց ընտանիքի անուն-ազգանունը արժանապատվորեն կրողը։

Լուսինեն իր օրինակով խորհուրդ է տալիս որդեկորույս բոլոր այն մայրերին, որոնք դեռ երիտասարդ են, երեխաներ ունենալ: Սա ընտանիքների համար սփոփանք է, պայքարի ու ապագայի խորհրդանիշ։ Փոքրիկ Դանիելը մայրիկի հետ տուն կգնա մոտ մեկ շաբաթից:

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիյարտոն Հունգարիայի դեմ ՄՔԴ-ի որոշումը մանր քաղաքական վրեժխնդրություն է անվանել

21:00 26.07.2025

Սիյարտոն Հունգարիայի դեմ ՄՔԴ-ի որոշումը մանր քաղաքական վրեժխնդրություն է անվանել

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը՝ միջոցներ ձեռնարկել Հունգարիայի դեմ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Բուդապեշտ կատարած այցի ժամանակ ձերբակալելուց հրաժարվելու համար, մանր քաղաքական վրեժխնդրություն է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով Հաագայի Միջազգային քրեական դատարանի դատավորների կոլեգիայի կողմից Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեային ներկայացված բողոքը։ «Միջազգային քրեական […] ...

Հայտնի են ԿԼ-ի «Դյոր» – «Փյունիկ», «Ունիվերսիտատեա Կլուժ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումների մրցավարները

20:55 26.07.2025

Հայտնի են ԿԼ-ի «Դյոր» – «Փյունիկ», «Ունիվերսիտատեա Կլուժ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումների մրցավարները

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Դյոր» – «Փյունիկ» դիմակայության պատասխան հանդիպումը կսպասարկի Կոսովոյի մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Հանդիպման մրցավար է նշանակվել Մերվան Բեյթուլահուն, որին խաղադաշտում կօգնեն Էդմոնդ Զեքիրին ու Ֆատմիր Սեկիրաքան։ Չորրորդ պաշտոնյան Ռեզարտ Հասանայն է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին։ Դիմակայության առաջին խաղում «Փյունիկը» Երևանում 2-1 հաշվով հաղթել է հունգարական […] ...

Շոտլանդիան բողոքի ակցիա է անցկացրել Թրամփի այցի դեմ

20:50 26.07.2025

Շոտլանդիան բողոքի ակցիա է անցկացրել Թրամփի այցի դեմ

Շոտլանդիայի Էդինբուրգ և Աբերդին քաղաքներում շաբաթ օրը բողոքի ակցիաներ են անցկացվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի դեմ, հաղորդում է STV-ն։ «Հարյուրավոր ցուցարարներ շաբաթ օրը հավաքվել էին Էդինբուրգում և Աբերդինում՝ բողոքելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Շոտլանդիա այցի դեմ», – հաղորդում է հեռուստաալիքը։ Աբերդինի կենտրոնում ցուցարարները ծածանել են Թրամփի դեմ կարգախոսներով պաստառներ։ Հեռուստաալիքը նշում է, որ ոմանք […] ...

Axios․ Ռուբիոն կոչ է արել ԱՄՆ-ին փոխել մոտեցումը Գազայի հակամարտության կարգավորման հարցում

20:42 26.07.2025

Axios․ Ռուբիոն կոչ է արել ԱՄՆ-ին փոխել մոտեցումը Գազայի հակամարտության կարգավորման հարցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է փոխի իր մոտեցումը Գազայի հակամարտության կարգավորման հարցում՝ բանակցությունների հերթական փուլի ձախողումից հետո, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ ուրբաթ օրը պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժման կողմից պատանդների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ Ռուբիոն մի քանի անգամ ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք […] ...

ՊՍԺ-ն չի ցանկանում, որ Մբապեի պատմությունը կրկնվի Դոնարումայի պարագայում

20:35 26.07.2025

ՊՍԺ-ն չի ցանկանում, որ Մբապեի պատմությունը կրկնվի Դոնարումայի պարագայում

Չեմպիոնների լիգայի հաղթող ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է L’Equipe-ը: Փարիզյան ակումբում չեն ցանկանում` ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի պատմությունը կրկնվի: Դոնարուման մերժել է պայմանագրի ժամկետը երկարաձգելու ակումբի մի քանի առաջարկներ, իտալացին 2026 թվականի ամռանը կարող է դառնալ ազատ գործակալ: Հիշեցնենք, որ նախորդ տարվա ամռանը Մբապեն ազատ գործակալի կարգավիճակում էր […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

20:30 26.07.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Աբովյան փ. 38 շենք, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ալ․ Մանուկյան փ. 1, 2, 3 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Սայաթ-Նովայի պող. […] ...

BACK_TO_TOP