14:00 16.06.2021
Հունիսի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ գագաթնաժողովի շրջանակներում առաջին անգամ կայացել էր Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի հանդիպումը։
Հանդիպումից առաջ Հայոց ցեղասպանության ճանաչման թեմայի վերաբերյալ Էրդողանն ասել էր․ «Սա մեզ համար շատ ցավոտ գործընթաց էր։ Մենք չենք կարող այս հարցն անտեսել ու օրակարգ չբերել, դա ճիշտ չի լինի, որովհետև Թուրքիան պատահական երկիր չէ: Հուսով եմ (Բայդենի հետ)՝ այնպիսի հանդիպում կլինի, որը մոռացության կմատնի ապրիլի 24-ը»։
Մինչդեռ Բայդենի հետ շուրջ 90 րոպե տևած հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ Հայոց ցեղասպանության թեմային որևէ անդրադարձ չի եղել․ «Փառք Աստծո, ընդհանրապես օրակարգ չի եկել»։
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Էրդողանի այս հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել թուրքական մամուլում և ընդդիմադիր քաղաքական շրջանակներում:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) անդամ, երկրի նախագահի նախկին թեկնածու, այժմ «Հայրենիք» (Memleket) կուսակցության հիմնադիր Մուհարեմ Ինջեն կոշտ է արձագանքել Էրդողանի հիշյալ հայտարարությանը:
Ինջեն, իր կուսակցության Քարաբյուքի նահանգային գրասենյակի բացման արարողության ժամանակ անդրադառնալով Բայդեն-Էրդողան հանդիպմանը, ասել է.
«Հանդիպումից մեկ օր առաջ ասել էիր, որ ցավում ես ապրիլի 24-ին ԱՄՆ-ի կողմից այսպես կոչված Հայոց ցեղասպանության ճանաչման համար ու իբր այդ հարցն անպայման օրակարգ էիր բերելու: Լրագրողները հետո հարցնում են, թե արդյոք ապրիլի 24-ի հարցը հայտնվել է օրակարգում, պատասխանում է. «Փառք Աստծո, ընդհանրապես օրակարգում չի հայտնվել»: Այսինքն՝ կարծես մենք մեղավոր ենք ու փառք Աստծո ճեղքել ենք, գործը փրկել ենք»:
Ինջեն, շարունակելով քննադատությունները, Էրդողանին խորհուրդ է տվել բժշկի դիմել:
«Եթե ասում ես՝ «Փառք Աստծո, որ ապրիլի 24-ի իրադարձություններն օրակարգ չեկան», կարծում եմ՝ դա քաղաքականության գործ չէ, դա բժշկության գործ է, դիմեք բժշկի»:
10:29 19.06.2025
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այցով Իտալիայում է2025 թվականի հունիսի 15-ից 18-ը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Սլավիկ Սարգսյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Ժիրայր Խառատյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը և Տեսչական մարմնի թվով 8 աշխատակիցներ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի հետ համագործակցության շրջանակում աշխատանքային այցով գտնվում են […] ...
10:24 19.06.2025
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ բժիշկն արձանագրել է վարորդի մահըՀունիսի 18-ին, ժամը 20:19-ին Վայոց ձորի մարզի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 95-րդ կմ-ին բախվել են […] ...
10:17 19.06.2025
Ինչո՞ւ է «Ռեալը» հրաժարվել Դյոկերեշից«Ռեալը» հնարավորություն է ունեցել ձեռք բերելու «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշի տրանսֆերային իրավունքը, հայտնում է The Athletic-ը: Շվեդ հարձակվողի գործակալներն «Ռեալին» առաջարկել են ձեռք բերել Դյոկերեշի տրանսֆերային իավունքը, սակայն պայմանով, որ նա թիմում առաջնային դեր ունենա: «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել կենտրոնական հարձակվողի, որը կհարմարվի պահեստային ֆուտբոլիստի կարգավիճակին։ Մադրիդում […] ...
10:09 19.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...