18:09 22.06.2021
ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կուսակցությունների դաշինքի Արթիկի տարածքային գրասենյակի ղեկավարը, որը նաև հանդիսանում էր տվյալ դաշինքի պատգամավորության թեկնածու, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և այդ դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար, նույն համայնքի ընտրական ցուցակներում ընդգրկված ավելի քան 70 ընտրողներին անձամբ ու միջնորդների միջոցով 2021թ. հունիսի 14-16-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել, խոստացել և տրամադրել են 10.000-ական ՀՀ դրամ կաշառք:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործությունների հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 154.9-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը քննչական ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ ՀՔԾ՝ նախաքննություն կատարելու նպատակով:
Նախաքննության ընթացքում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով երեկ՝ հունիսի 21-ին, ձերբակալվել էին 5 անձ, այդ թվում՝ դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը:
Երեկ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը միջնորդություններ էր ներկայացրել ՀՀ ԿԸՀ՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու համար:
Այսօր ՀՀ ԿԸՀ-ն, քննության առնելով միջնորդությունները, իր որոշումներով բավարարել է դրանք:
Դատախազի կողմից որոշումներն ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ նրան մեղադրանք առաջադրելու և դրանից բխող այլ դատավարական գործողություններ կատարելու հանձնարարությամբ
20:45 01.07.2025
Ամենամյա բանակային խաղերի առաջին օրը․ ՀՀ ՊՆՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղեր. օր 1-ին։ ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
20:25 01.07.2025
ՆԳ նախարարը կրթության որակի հսկողության վերաբերյալ հանձնարարականներ է տվելՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 1-ին այցելել է ՆԳՆ կրթահամալիր: Նրան են ներկայացվել Ոստիկանության գվարդիայի ապագա ծառայողների ուսումնական գործընթացում կիրառվող մեթոդաբանությունը, ինչպես նաև իրավիճակային բազմաբնույթ խնդիրները, որոնք առաջադրվում են վերապատրաստվողներին՝ զարգացնելով նրանց պրոֆեսիոնալ արձագանքման ու որոշումներ կայացնելու հմտությունները։ «Այս առումով նախարար Սարգսյանը խրախուսել է բաց և ակտիվ քննարկումները, որոնք նպաստում են վերապատրասման արդյունավետությանը։ Այս մասին […] ...
20:14 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետՀուլիսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ հաստատված զինադադարը տևական կլինի և բանակցությունների իրական հնարավորություն կտա: Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։ […] ...
20:10 01.07.2025
Լուկաշենկո. եթե Լեհաստանը ցանկանում է կրկին անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրա ընտրությունն էԼեհաստանը և Բալթյան երկրները Ուկրաինայից հետո վերածվում են ևս մեկ ռազմական փորձադաշտի, և եթե նրանք կրկին ցանկանան անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրանց ընտրությունն է։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր նիստում, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։ «Ոչ ոք չի ուզում հիշել, թե ինչպես ավարտվեց, ինչպես այժմ նորաձև է ասել՝ «Հիտլերի […] ...
19:54 01.07.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Սևիլիայում միջոցառմանը ելույթով է հանդես եկելՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կենսաբազմազանության ֆինանսավորում. ոչ տնտեսական կորուստների և վնասների հասցեագրման բացակայող օղակը» խորագրով հարակից միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայաստանի կողմից` Կոլումբիայի և Նեպալի համահեղինակմամբ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ նախագահ […] ...