ԱՆ-ն սկսում է նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+32.09 oC

ԱՆ-ն սկսում է նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները

17:00 25.06.2021

Առողջապահության նախարարությունը սկսում է նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները:
Հիշեցնենք, որ նպատակային կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո մարզային բժշկական կազմակերպություններում բժիշկ-մասնագետները մասնագիտական գործունեություն կիրականացնեն 3 տարի ժամկետով` նախկին 5 տարվա փոխարեն:
Միաժամանակ, ուսումնառության ընթացքում կլինիկական օրդինատորները ստանում են կրթաթոշակ` նվազագույն աշխատավարձի չափով:
Յուրաքանչյուր մասնագիտության համար հատկացվող տեղերի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի ՀՀ կառավարության որոշման հաստատումից հետո:
Մասնագիտությունների ցանկը ներկայացվում է ստորև.
☑️ Լաբորատոր ախտորոշում
☑️ Ընդհանուր վիրաբուժություն
☑️ Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա
☑️ Մանկաբարձություն և գինեկոլոգիա
☑️ Քիթ-կոկորդ-ականջաբանություն /օտորինոլարինգոլոգիա/
☑️ Մանկական քիթ-կոկորդ-ականջաբանություն
/օտորինոլարինգոլոգիա/
☑️ Նյարդաբանություն
☑️ Ընտանեկան բժշկություն
☑️ Հոգեբուժություն
☑️ Մանկաբուժություն
☑️ Նեոնատոլոգիա
☑️ Ներքին բժշկություն
☑️ Ինֆեկցիոն հիվանդություններ
☑️ Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
☑️ Ճառագայթային ախտորոշում
☑️ Սրտաբանություն /կարդիոլոգիա/
☑️ Ներզատաբանություն /էնդոկրինոլոգիա/
☑️ Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա
☑️ Դատաբժշկական փորձաքննություն
☑️ Ուրոլոգիա
☑️ Այրվածքաբանություն
☑️ Թոքաբանություն
☑️ Կրծքային վիրաբուժություն
☑️ Անոթային վիրաբուժություն
☑️ Մանկական վիրաբուժություն
☑️ Ուռուցքաբանություն
☑️ Մաշկավեներաբանություն
☑️ Համաճարակաբանություն
☑️ Մեղրիին հատկացվող տեղեր:
Գրանցման և մանրամասներին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել առողջապահության նախարարություն (Կառավարական տուն N 3), Անձնակազմի կառավարման վարչություն, 211 սենյակ, հեռ. 060-80-80-03/1504, էլհասցե` [email protected]:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ հերթական նստաշրջանում

17:44 26.06.2025

Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ հերթական նստաշրջանում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը: «Շնորհակալություն, պարո՛ն նախագահող: Նախեւառաջ կցանկանայի շնորհավորել պարոն Տիտուս Կոռլատեանին այս հիանալի եզրակացությունը պատրաստելու համար: Ուզում եմ նշել սակայն, որ փոքր ինչ ցավալի է, որ կանոնադրական կարծիքների քննարկման ժամանակ, այն է՝ Եվրոպայի խորհրդի կողմից ընդունվելիք կոնվենցիաների քննարկման ժամանակ, ավելի քիչ […] ...

«Բարսելոնան» 3-րդ անգամ է խախտում Կրույֆի «օրենքը»․ Marca

17:37 26.06.2025

«Բարսելոնան» 3-րդ անգամ է խախտում Կրույֆի «օրենքը»․ Marca

«Բարսելոնան» մոտ է «Աթլետիկի» եզրային հարձակվող Նիկո Վիլյամսի տրանսֆերը գնելուն, հայտնում է Marca-ն: Իսպանական պարբերականը ֆուտբոլասերների ուշադրությունն է հրավիրել մի շատ հետաքրքիր հանգամանքի և հիշել է Կրույֆի «օրենքը»։ «Նա, ով նույնիսկ մեկ վայրկյան կասկածում է «Բարսելոնայում» խաղալու ցանկության հարցում, մեզ պետք չէ», – ասում էր կատալոնական ակումբի լեգենդը, որը, ըստ էության, չգրված օրենք դարձավ ակումբի […] ...

Սահմանվել են 2025 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները

17:30 26.06.2025

Սահմանվել են 2025 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները

Կառավարությունը սահմանել է 2025 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի իրականացրած հետազոտությունների համաձայն՝ Սևանա լճում 2024 թ. նոյեմբերին սիգի ընդհանուր պաշարը գնահատվել է 1293,7 տոննա, իսկ արդյունագործական պաշարը՝ 944,4 տոննա։ Հաշվի առնելով, որ սիգի արդյունագործական պաշարը 2023 թ. […] ...

ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

17:22 26.06.2025

ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կատարման ընթացքին։ Քննարկվել են Էներգետիկ, տրանսպորտային, ջրային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել ավիացիոն ոլորտին, այս պահին այդ ուղղությամբ ընթացող […] ...

Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

17:14 26.06.2025

Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Գործադիրի որոշմամբ օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ՝ կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշմամբ սահմանվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Հայտարարված վարժական […] ...

Հուլիսի 1-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

17:08 26.06.2025

Հուլիսի 1-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 1-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...

BACK_TO_TOP