17:32 28.06.2021
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված բոլոր հիվանդները դուրս են գրվել և վերադարձել Տավուշի մարզ, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:
«Շիրակի մարզ էքսկուրսիայի մեկնած ևս 2 մասնակից հունիսի 27-ին նույն գանգատներով (սրտխառնոց, փսխում և թուլություն) հոսպիտալացվել է «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն»:
Ներկայումս Նոյեմբերյանի ԲԿ-ում բուժում է ստանում 3 հիվանդ, նրանց վիճակը գնահատվում է թեթև: Մյուս բնակիչների նկատմամբ բժշկական հսկողությունը շարունակվում է:
Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ:Ոսկեգույն ստաֆիլակոկերը, ի թիվս այլ հիվանդությունների, առաջացնում են նաև սննդային թունավորում, ինչը պայմանավորված է ստաֆիլակոկի կողմից արտադրված ջերմակայուն թույնով՝ էնտերոտոքսինով: Սննդամթերքը ստաֆիլակոկով աղտոտվում է վարակակիր կամ արտահայտված մաշկային հիվանդություն ունեցող մարդու կողմից: Ոչ բավարար ջերմային մշակման դեպքում և ոչ սառնարանային պայմաններում պահված աղտոտված սննդամթերքում ստաֆիլակոկերն ակտիվորեն բազմանում են և արտադրում թույն: Տարբեր սննդամթերքներ կարող են սննդային միջավայր հանդիսանալ ոսկեգույն ստաֆիլակոկերի համար, ընդ որում` չեն փոխվում սննդամթերքի համը և հոտը:
Հիվանդությունը (սրտխառնոց և փսխում) սկսվում է ուտելուց հետո 2-8 ժամվա ընթացքում և կարող է ուղեկցվել որովայնի կծկանքներով և լուծով: Որպես կանոն, ախտանշանները շարունակվում են մոտ 12 ժամ:
Սննդային թունավորումից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել ինչպես սննդամթերքի պատրաստման (ապահովել լրիվ թերմիկ մշակում), այնպես էլ պահպանման (պահպանել միայն սառնարանային պայմաններում և ոչ երկար ժամկետով) կանոնները, մաշկային հիվանդություններ ունեցող մարդիկ չպետք է մասնակցեն սննդամթերքի պատրաստմանը:
Միաժամանակ, անհրաժեշտ է շոգին խուսափել շուտ փչացող սննդամթերք օգտագործելուց, այդ թվում՝ աղացած մսից պատրաստված ուտեստներ, երշիկեղեն, մսապուխտ և սունկ պարունակող աղցաններ, ինչպես նաև կրեմային հրուշակեղեն»:
17:54 26.06.2025
Ախուրյանի ոստիկանները կիսաքանդ շինությունում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ և զինամթերքՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արցախյան պատերազմի մասնակից է և զենք-զինամթերք է թողել Երազգավորս գյուղի երկաթգծի հարակից կիսակառույց շինությունում: Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են սպիտակ պոլիէթիլենային պարկ, որի մեջ «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահեստատուփ […] ...
17:44 26.06.2025
Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ հերթական նստաշրջանումԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը: «Շնորհակալություն, պարո՛ն նախագահող: Նախեւառաջ կցանկանայի շնորհավորել պարոն Տիտուս Կոռլատեանին այս հիանալի եզրակացությունը պատրաստելու համար: Ուզում եմ նշել սակայն, որ փոքր ինչ ցավալի է, որ կանոնադրական կարծիքների քննարկման ժամանակ, այն է՝ Եվրոպայի խորհրդի կողմից ընդունվելիք կոնվենցիաների քննարկման ժամանակ, ավելի քիչ […] ...
17:37 26.06.2025
«Բարսելոնան» 3-րդ անգամ է խախտում Կրույֆի «օրենքը»․ Marca«Բարսելոնան» մոտ է «Աթլետիկի» եզրային հարձակվող Նիկո Վիլյամսի տրանսֆերը գնելուն, հայտնում է Marca-ն: Իսպանական պարբերականը ֆուտբոլասերների ուշադրությունն է հրավիրել մի շատ հետաքրքիր հանգամանքի և հիշել է Կրույֆի «օրենքը»։ «Նա, ով նույնիսկ մեկ վայրկյան կասկածում է «Բարսելոնայում» խաղալու ցանկության հարցում, մեզ պետք չէ», – ասում էր կատալոնական ակումբի լեգենդը, որը, ըստ էության, չգրված օրենք դարձավ ակումբի […] ...
17:30 26.06.2025
Սահմանվել են 2025 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետներըԿառավարությունը սահմանել է 2025 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի իրականացրած հետազոտությունների համաձայն՝ Սևանա լճում 2024 թ. նոյեմբերին սիգի ընդհանուր պաշարը գնահատվել է 1293,7 տոննա, իսկ արդյունագործական պաշարը՝ 944,4 տոննա։ Հաշվի առնելով, որ սիգի արդյունագործական պաշարը 2023 թ. […] ...
17:22 26.06.2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս ՄարագոսինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կատարման ընթացքին։ Քննարկվել են Էներգետիկ, տրանսպորտային, ջրային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել ավիացիոն ոլորտին, այս պահին այդ ուղղությամբ ընթացող […] ...