12:04 11.07.2018
ԱԺ արտահերթ նիստում «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը դիմեց նախագծի զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին:
Նա նշեց՝ կա քաղաքացիների հավասարության սահմանադրական սկզբունքը, և կան արդարության մասին պատկերացումները: Բաբուխանյանը հետաքրքրվեց՝ որքանո՞վ է արդար, որ մարդկանց մի մասը վճարել է տուգանքները, մի մասը՝ չի վճարել:
«Վճարողները, ստացվում է, պատժված են, որովհետև օրինապաշտ էին: Դա հաճախ եղել է ոչ այնքան արդարացի տուգանք, սակայն վճարել են: Նրանց, ովքեր վճարել են, որպես սփոփում ի՞նչ կարող եք առաջարկել»,- հարցրեց պատգամավորը:
Հարցին արձագանքելով՝ Զեյնալյանը նշեց.
«Դա հավերժ հարց է, որ Դուք հնչեցնում եք: Այն պետք է քննարկման առարկա դառնար, և դրան պատասխան տրվեր, երբ ԱԺ-ն ընդունում էր Սահմանադրության նախագիծը, որով նախատեսվում է, որ Կառավարության նախաձեռնությամբ կարող է համաներում կիրառվել»:
Նախարարն ընդգծեց՝ սա հին իրավական վեճ է՝ արդյո՞ք համաներում կիրառելիս չի խախտվում հավասարության սկզբունքը:
Բաբուխանյանն ուշադրություն հրավիրեց մի շարք հոդվածների վրա, որ բացառությունների մեջ են դրվել, ապա ընդգծեց՝ եթե մարդ առաջին անգամ է կատարում իրավախախտումը, արժե գոնե տուգանքը հիսուն տոկոսի չափով կիրառել:
«Մի մասին ներում եք ամբողջը, մի մասին բոլորովին չեք ներում: Եթե, օրինակ, համարանիշն ընկել է, մարդը թոշակառու է, որտեղի՞ց տա այդ մեծ տուգանքը: Եթե խախտումն առաջին անգամ չէ, միտումնավոր չէ, դրանք էլ մտցրեք բացառությունների մեջ կամ գոնե 50 տոկոսանոց տուգանք կիրառեք»,- ասաց նա:
Արդարադատության նախարարը նշեց, որ պատգամավորի նկարագրած դեպքը «Վարչական իրավախտումների վերաբերյալ» օրենսգրքով, Սահմանադրությամբ ենթակա չէ վարչական տույժի առհասարակ:
«Կառավարությունը փոխել է իր քաղաքականությունը, նման դեպքերի պարագայում վարչական իրավախախտման ակտ պետք է չկայացվի, եթե դատական ակտ է կայացվել, այն պետք է անվավեր ճանաչվի»,- նշեց նա:
«Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը արձագանքեց՝ նշելով, որ ցանկանում է հարցում պարզություն մտցնել:
«Խոսքն այն մարդկանց մասին է, որ ակնհայտ է՝ չեն կարողանում վճարել, դրա պատճառով վարկային պատմությունն է փչանում, կալանք է դրվում, փաստացի, պետությունն այդ գումարը չէր կարողանալու վերցնել»,- ասաց նա:
17:00 14.06.2025
Հենրիխ Մխիթարյանը հայտացուցակում է․ ակումբային ԱԱ«Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն ներկայացրել է միլանյան ակումբի հայտացուցակն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության համար: Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի փոխչեմպիոնի հայտացուցակում է: Նորեկներ Պետար Սուչիչն ու Լուիս Էնրիկեն ևս հայտացուցակում են: «Ինտերի» հայտացուցակը՝ Դարպասապահներ. Յան Զոմեր, Խոսեպ Մարտինես, Ռաֆայելե Դի Ջենարո, Ալեսանդրո Կալիգարիս։ Պաշտպաններ. Դենզել Դյումֆրիս, Ստեֆան դե Վրեյ, Ֆրանչեսկո Աչերբի, Բենժամեն Պավար, Կառլոս […] ...
16:50 14.06.2025
Իրանի բանակը հայտարարել է, որ գերի է վերցրել ևս մեկ իսրայելցի օդաչուիԻրանական Nour News գործակալությունը հայտնում է, որ իրանցի զինվորականները գերի են վերցրել իսրայելցի ևս մեկ օդաչուի։ «Իսրայելական կործանիչի օդաչուն մի քանի րոպե առաջ գերի է վերցվել Իրանի ցամաքային ուժերի կողմից», – ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ իրանական Ֆարս լրատվական գործակալությունը հայտարարել էր, որ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են մի քանի իսրայելական ռազմական ինքնաթիռ: […] ...
16:41 14.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը Իսրայելին հարձակման առիթ է տալիս. Իրանի ԱԳՆԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը, որը հեղինակել են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, դարձել է Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածների արդարացում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում։ Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ «Արաղչին […] ...
16:32 14.06.2025
Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմինՌուսաստանը և Ուկրաինան սկսել են վիրավորների փոխանակումը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ռուսական բանակցային խմբի աղբյուրը։ «Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում սկսվել է վիրավորների փոխանակումը», – ասել է նա։ Բացի այդ, այսօր Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմին։ Ուկրաինան ոչ մի մարմին չի փոխանցել: ...
16:21 14.06.2025
«Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզչի հետԹուրինի «Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Իգոր Տուդորի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Խորվաթ մասնագետի հետ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը, բայց ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Իգոր Տուդորը ակումբը գլխավորել էր մարտին: Ա սերիայի ավարտված մրցաշրջանում «Յուվենտուսը» գրավել էր 4-րդ տեղը: ...
16:11 14.06.2025
Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունըԻսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներից հետո Թեհրանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման հարցը, որը կարևոր է համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման համար, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Իսմայիլ Կոուսարին։ «Հորմուզի նեղուցի փակման հարցը ներկայումս քննարկվում է, և Իրանը չի տատանվի համապատասխան որոշում կայացնել»,-ըստ իրանական Rokna լրատվական գործակալության՝ ասել է Կոուսարին: ...