Գյումրիի Ս․ Մերկուրովի անվան նկարչական դպրոցի նկուղային հարկը կվերածվի ցուցասրահների և քանդակի արվեստանոցի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+21.09 oC

Գյումրիի Ս․ Մերկուրովի անվան նկարչական դպրոցի նկուղային հարկը կվերածվի ցուցասրահների և քանդակի արվեստանոցի

19:25 13.07.2021

Վերանորոգվում է Մերկուրովի անվան նկարչական դպրոցի նկուղային հարկը: «Կումայրի» արգելոց- թանգարանի պատմական կառույցի ստորգետնյա  հարկաբաժնի վերանորոգումը  քաղաքային բյուջեով է: Շինարարական աշխատանքների ընթացքում վերականգնվում ու պահպանվում են ալեքպոլյան ճարտարապետությանը բնորոշ հորինվածքները։

Սլաբոտկա թաղամասի հին շինություններից մեկն է, սև տուֆից՝ կառուցված 1800-ականներին: Ալեքպոլի ճարտարապետությանը բնորոշ զարդաքանդակներով այս շենքում  1925-27  թվականներին ապրել է Հայաստանում սկաուտական շարժման հիմնադիր Վահան Չերազը: Հետո երկար տարիներ այստեղ է գործել Հովհ․Թումանյանի անվան գրադարանը։ Հիմա այն պատկանում է Մերկուրովի անվան նկարչական դպրոցին:

 

1921 թվականին հիմնադրված դպրոցը, որը եղել է Անդրկովկասի առաջին նկարչական ստուդիան, որը հետագայում ստանում է քառամյա դպրոցի կարգավիճակ։ Դպրոցը  գործել է այլ շենքում՝ Օրիորդաց գիմնազիայում, այնուհետև տեղափոխվել Գյումրիում հայտնի «օժիտի շենք», որն այսօր փլուզվում է։

Այժմյան շենքը, որպես նկարչական դպրոց, տիպային չէ։ 80 աշակերտի համար տարածքը փոքր է, նկարների ու քանդակների համար ցուցասրահներ չկան: Դպրոցի նկուղային հարկաբաժինը ստիպված են վերածել ցուցասրահի և դասասենյակի։

Կամարակապ  հորինվածքներով նկուղային հարկերը Ալեքպոլում օգտագործվել են որպես մառաններ, որոշ շինություններում կան պահպանված նաև ջրհորներ: Առանց սյուների կառուցված կիսալուսնաձև  հատվածները, որոնք կառուցված են հատուկ տեխնոլոգիայով, իրենց վրա են կրում շենքի ամբողջ ծանրությունը։ Գրեթե երկու դար առաջ կառուցված մի քանի մետր երկարության թռիչքաձև կամարներում քարերը մնացել են անխախտ:

«Քարերն, այսպես ասած, իրար կերցնելով են կառուցել, ոչ մի բետոնային աշխատանք այստեղ չկա։ Մոտ 100 տարվա կառույց է, բայց տեսնում եք, որ ոչ մի քարի շարժ չկա։ Հիմա մենք ուզում ենք լրիվ մաքրել պատերի սալաքարերը հին կրային շաղախից, որպեսզի գյումրվա սև ու կարմիր քարերի շարվածքն ամբողջությամբ երևա, ու կոլորիտային միջավայրը պահպանենք»,-ասում է «Սիմենշին» ՍՊԸ տնօրեն Իշխան Գասպարյանը։

Շինարարները հին շաղախից մաքրում են նկուղային հարկի պատերի անխախտ մնացած սալաքարերը, որոնք ալեքպոլցի վարպետները տաշել են ինքնաշեն գործիքներով, արտաքինից  սեպաձև փորվածքներ են: Երբեմն պատի մեկ շարք շարելու համար  վարպետներից օրեր է  պահանջվում: Դպրոցի մոտ 3 մետր խորության նկուղային հարկի  առաստաղին ու պատերին կան  նաև խոնավության պատճառով վնասված հատվածներ։
Առաջին անգամ բացվել են նաև նկուղի պատուհանները: Յուրօրինակ  ճարտարապետությամբ ու խորշաձև փոքրիկ պատուհանները արտաքինից գրեթե  հավասար են փողոցի ասֆալտաշերտին, դրանք այժմ բնական լուսավորություն են ապահովում նկուղային հարկում։
Նկուղային հարկաբաժինը վերանորոգման աշխատանքներից հետո կվերածվի նկարչական դպրոցի ստեղծարար արվեստանոցի։ Կդառնա  ուսումնական այն հատվածներից մեկը, որտեղ կանցկացվեն  ցուցադրություններ, քանդակագործների վարպետաց դասեր։
«Ամեն ինչ անելու ենք, որ նկուղային հարկի հին աուրան պահպանվի, նորը համադրելով՝ ստանանք նոր ու կոլորիտային միջավայր։ Սալաքարերը ամբողջությամբ մաքրելուց հետո վերջում կլաքապատվեն, առաստաղն ու որոշ պատեր կներկենք։ Մեծ սրահը կվերածվի ցուցասրահի, որտեղ մեր սաների աշխատանքները կցուցադրվեն, իսկ փոքր սրահում կլինի մեր քանդակագործության դասարանը»,- ասում է Ս․ Մերկուրովի անվան նկարչական դպրոցի տնօրեն Ժակլին Սարգսյանը։
«Կումայրի» արգելոց-թանգարանի հաշվեկշռում գտնվող շինությունում ճարտարապետական  փոփոխություններ կատարելն արգելված է: Իսկ ներքին ինտերիերի  ձևավորման  աշխատանքներն ամբողջությամբ ստանձնել է կրթօջախի տնօրենը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

23:59 16.08.2025

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

Իսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...

Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը Հնդկաստան

23:51 16.08.2025

Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը Հնդկաստան

Ամերիկացի բանակցողները չեղարկել են օգոստոսի վերջին նախատեսված Նյու Դելի այցը՝ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ քննարկումների վեցերորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Financial Express թերթը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին։ «Ամերիկյան կողմից առևտրային բանակցությունները դադարեցվել են՝ մշտապես թե ժամանակավոր, դեռևս անհայտ է։ Նրանք հայտարարել են, որ չեն գա օգոստոսի 25-ի հանդիպմանը», – ասել է աղբյուրը։ Նրա […] ...

Axios. Թրամփը ցանկանում է օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ

23:42 16.08.2025

Axios. Թրամփը ցանկանում է օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է օգոստոսի 22-ին եռակողմ գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է «(Վլադիմիր) Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու» իր մտադրության մասին՝ օգոստոսի […] ...

Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծը

23:34 16.08.2025

Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծը

Օգոստոսի 14-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը։ Նիստի նպատակն էր ներկայացնել և քննարկել 2026 թվականին նախատեսվող հոբելյանական միջոցառումների ծրագիրը, դրանց նկարագիրը, ժամկետները և կազմակերպման մոտեցումները։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանձնաժողովում ընդգրկված են պետական կառույցների, Հանրային հեռարձակման և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, […] ...

«Թրամփի երթուղին» այլևս չի վախեցնում ռուսներին ու իրանցիներին․ ի՞նչ է փոխվել

23:25 16.08.2025

«Թրամփի երթուղին» այլևս չի վախեցնում ռուսներին ու իրանցիներին․ ի՞նչ է փոխվել

Ռուսաստանն ու Իրանը կարծես, վերանայել են Թրամփի երթուղու նախագծի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքը: Այսօր Մոսկվայից ու Թեհրանից նախագծի մասին դրական կարծիքներ հնչեցին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանեով հարցին, թե արդյո՞ք Մոսկվայի զուսպ գնահատականները Թրամփի երթուղու վերաբերյան կապ ունեն Ալյասկայում այսօր Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահների հանդիպման հետ: «Կարծում եմ՝ այո. Ռուսաստանի Պետդումայի […] ...

Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստ

23:06 16.08.2025

Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստ

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Չինաստանի Չանդու քաղաքում անցկացվող «Աշխարհի խաղերի» սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը դարձել էր հաղթող և արժանացել ոսկե մեդալի։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնել են, որ Արմանը ճանաչվել է նաև Խաղերի լավագույն սամբիստ։ «Մրցանակը՝ ժամացույց, մեր մարզիկին հանձնեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը /լուսանկարում՝ ձախից/»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...

BACK_TO_TOP