Վարչապետի հրաժարականի պահանջով Վրաստանում հերթական ակցիան կանցկացվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+30.09 oC

Վարչապետի հրաժարականի պահանջով Վրաստանում հերթական ակցիան կանցկացվի

17:15 17.07.2021

Այսօր Վրաստանի խորհրդարանի դիմաց տեղի կունենա վարչապետի հրաժարականը պահանջող լրատվամիջոցների հերթական ակցիան: «TV Pirveli»- ի հիմնադիր Վատո Ծերեթելին ասել է, որ ակցիան մեկնարկելու է  ժամը 18:00-ին, լինելու է մասշտաբային: Հաղորդում է Aliq Media-ն։

Բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկի՝ «Ամոթ է» շարժման ներկայացուցիչ Գիգի Մակարաշվիլիի հայտարարության համաձայն`  ակցիաներն անդադար են լինելու:

Հիշեցնենք` հուլիսի 5-ից հետո Վրաստանում անհանգիստ է: ԼԳԲՏ համայնքի տապալված Արժանապատվության երթից և լրագրողների նկատմամբ մասսայական բռնությունից հետո քաղակտիվիստները, ընդդիմադիր կուսակցություններն ու լրագրողները շարունակում են փողոցային պայքարի ու այլ մեթոդներով պահանջել կառավարության հրաժարականը: Օրերս կառավարության շենքում լրագրողներն ու օպերատորները պերֆորմանսով ընդհատել են կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի հերթական նիստը, մի քանի րոպե պահել մահացած  Լեքսո Լաշքարավայի լուսանկարները, որոնցում երիտասարդ օպերատորը ծեծված է, աչքը լուրջ վնասված: Լրագրողները նաև վարչապետի հրաժարականի պահանջով գրությամբ պաստառներ են պարզել, այդ ամենը հեռարձակել ուղիղ եթերում: Ֆորմուլա լրատվամիջոցի ներկայացուցիչն ասել է, որ լրագրողական համայնքը համակարծիք է` հոմոֆոբ և բռնություն թույլ տվող վարչապետն ու կառավարությունը պետք է հեռանան:

Հիշեցնենք նաև, որ Ղարիբաշվիլին արդեն արձագանքել է իր հրաժարականի պահանջին, ասել է, որ նման մտադրություն չունի, իսկ այս ամենը համարել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի սցենարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զինհաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է հոգեբանական և կենցաղապահովման պայմանների բարելավման աջակցություն

14:55 20.06.2025

Զինհաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է հոգեբանական և կենցաղապահովման պայմանների բարելավման աջակցություն

Երևանի քաղաքապետարանը՝ Զինվորի տուն բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է մի ծրագիր, որի շրջանակներում զինհաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է հոգեբանական և կենցաղապահովման պայմանների բարելավման աջակցություն: Ծրագրի շահառուներից շուրջ 200-ը ստացել է հոգեբանական օգնություն, իսկ 18-ը՝ բնակարանային պայմանների բարելավում: ...

Ռուսաստանը հետևում է Սամվել Կարապետյանի գործին․ Պեսկով

14:48 20.06.2025

Ռուսաստանը հետևում է Սամվել Կարապետյանի գործին․ Պեսկով

Ռուսաստանը հետևում է գործարար Սամվել Կարապետյանի գործին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք, անշուշտ, հետևում ենք։ Մեզ համար նա Ռուսաստանի քաղաքացի է։ Մենք չենք ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց մենք, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք Ռուսաստանի քաղաքացու հետ կապված ամեն ինչին», – լրագրողներին ասել է Պեսկովը։   ...

Աշխարհի լավագույն հարձակողական կիսապաշտպանները

14:40 20.06.2025

Աշխարհի լավագույն հարձակողական կիսապաշտպանները

Հեղինակավոր FourFourTwo-ն հրապարակել է աշխարհի լավագույն հարձակողական կիսապաշտպանների ցանկը, որի՝ առաջին տեղում է «Բայերի» ֆուտբոլիստ Ֆլորիան Վիրցը: Հարձակողական կիսապաշտպանների տասնյակը հետևյալն է՝ 1. Ֆլորիան Վիրց 2. Ջուդ Բելինգհեմ 3. Ջամալ Մուսիալա 4. Բրունու Ֆերնանդեշ 5. Քոլ Պալմեր 6. Ռայան Շերկի 7. Դանի Օլմո 8. Չավի Սիմոնս 9. Սքոթ Մաքթոմինեյ 10. Մատեուս Կունյա ...

Իսրայելական անօդաչու թռչող սարքը թիրախավորել է Թեհրանի բնակելի շենքը

14:33 20.06.2025

Իսրայելական անօդաչու թռչող սարքը թիրախավորել է Թեհրանի բնակելի շենքը

Իսրայելական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Թեհրանի բնակելի շենքի վրա, հաղորդում է Fars գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ դա տեղի է ունեցել այսօր Իրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում գտնվող Գիշա շրջանում։ Գործակալությունը նաև հրապարակել է դեպքի վայրից լուսանկարներ, որտեղ լուրջ վնասներ չեն երևում։ ...

Իրանը հայտարարել է, որ երբեք չի ձգտի միջուկային զենքի

14:27 20.06.2025

Իրանը հայտարարել է, որ երբեք չի ձգտի միջուկային զենքի

Թեհրանը «երբեք» չի ձգտի միջուկային զենքի, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն։ «Մենք երբեք չենք ձգտել միջուկային զենքի և ապագայում էլ չենք շարժվի այդ ուղղությամբ», – նրա խոսքերն է մեջբերում ISNA-ն։ Դիվանագետը նաև պնդել է, որ Իրանը թիրախավորում է միայն Իսրայելի ռազմական թիրախները։ ...

Վինիսիուսի հետ խոսակցության առաջին րոպեից հասկացել եմ, թե որքան լավ մարդ է նա․ Ալոնսո

14:22 20.06.2025

Վինիսիուսի հետ խոսակցության առաջին րոպեից հասկացել եմ, թե որքան լավ մարդ է նա․ Ալոնսո

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով աջ պաշտպանի դիրքին։ Նա երկու ընտրություն ունի ի դեմս Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ու Դանի Կարվախալի․ «Յուրաքանչյուր մարզչի համար իսկապես արտոնություն է այսպիսի երկու խաղացողների ունենալը մեկ խաղային դիրքում։ Մենք ուրախ ենք, որ Կարվախալը վերադառնում է շարք։ Տրենտն ավելի ունիվերսալ է։ Այս օրերին Տրենտը մարզումների ժամանակ […] ...

BACK_TO_TOP