15:53 19.07.2021
Քաբուլի օդանավակայանի պահպանությունը Թուրքիային փոխանցելու հարցով թուրք-ամերիկյան բանակցությունների ֆոնին լուրեր են շրջանառվում այն մասին, որ առաջիկայում Թուրքիան սիրիացի վարձկաններ կտեղափոխի Աֆղանստան, փոխանցում է Ermenihaber-ը։
Թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ է տվել ընդդիմադիր հայացքներով թուրք լրագրող Ֆեհմի Թաշթեքինը: Թուրքական «Artı gerçek» ալիքով հեռարձակվող հայազգի Հայկո Բաղդադի հեղինակային հաղորդմանը հյուրընկալված Թաշթեքինը տեղեկացրել է, որ սիրիական շրջանակներից արդեն լուրեր են հասնում սեպտեմբերին վարձկանների Քաբուլ հնարավոր տեղափոխման վերաբերյալ:
«Պնդումների համաձայն՝ սիրիացի զինյալներին որպես աշխատակից գրանցելու են թուրքական անվտանգության մասնավոր ընկերություններում: Եթե համաձայնությունը (Քաբուլի օդանավակայանի պահպանության) իրականություն դառնա, ապա նրանց սեպտեմբեր ամսից սկսած կտեղափոխեն Աֆղանստան: MİT-ը (Թուրքիայի հետախուզական ծառայություն) Քիլիսի շրջանում 6 սիրիական զինված խմբավորման հետ հանդիպումներ է անցկացրել ու հանձնարարել, որ նախապատրաստվեն առաջին փուլում 2000 զինյալի տեղափոխությանը: Վարձատրության մասին համաձայնություն կա»,- ասել է Թաշթեքինը:
Վերջինս նշել է, որ այս խոսակցությունները դեռ պնդումներ են, և փոքր-ինչ վաղ է դրանց մասին խոսելը՝ միաժամանակ հիշեցնելով, որ Լիբիայի դեպքում էլ սկզբում հերքեցին զինյալներ տեղափոխելու մասին լուրերը, բայց հետո պարզվեց հակառակն է:
Թաշթեքինը նաև խոսել է Աֆղանստան վարձկան զինյալներ տեղափոխելու հարցում Անկարայի դրդապատճառների մասին՝ ասելով. «Թուրքական ռազմական ներկայությունն այնտեղ (Աֆղանստանում) հասնում է 600 զինվորի: Օդանավակայանը Թուրքիան արդեն 4-5 տարի կառավարում է: Ընդ որում՝ ավելի շատ ոչ թե պահպանություն է իրականացնում, այլ աշխատեցնում է: Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարեց, որ նոր համալրում չի լինելու: Եթե նոր համալրում չլինի, ապա այս մեծ օպերացիան ինչպե՞ս են իրագործելու: Ահա այստեղ է, որ մարդկանց ուղեղում հայտնվում է զինյալներ տեղափոխելու միտքը: Դրա գումարն էլ ցանկանում են ՆԱՏՕ-ից վերցնել»:
Հիշեցնենք, որ Թուրքիան առաջարկել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի և ՆԱՏՕ անդամ մյուս երկրների ուժերի դուրսբերումից հետո զորք ուղարկել այդ երկիր՝ պաշտպանելու և շարունակելու աշխատեցնել Քաբուլի միջազգային օդանավակայանը:
ԱՄՆ-ն և նրա գործընկերները համաձայնության են եկել մինչև սեպտեմբերի 11-ն Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման ծրագրի շուրջ:
15:21 20.06.2025
Նյու Յորքում կայացել է «Ֆորմուլա 1» ֆիլմի պրեմիերանՆյու Յորքում կայացել է «Ֆորմուլա 1» ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել բազմաթիվ աստղեր: Միջոցառմանը ներկա են եղել աշխարհի 7-ակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը, Շառլ Լեկլերը, Կառլոս Սայնսը, Լանդո Նորիսը և այլ անվանի արշավորդներ: Ֆիլմի պրեմիերային ներկա է եղել նաև գլխավոր դերասան ու պրոդյուսեր Բրեդ Փիթը: իԻկ ահա Աշխարհի ներկայիս չեմպիոն Մաքս Ֆերստապենը դարձյալ չի մասնակցել […] ...
15:12 20.06.2025
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը ՀՀ ՄԿՈՒ հաստատություններԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2025-2026 ուսումնական տարում ՀՀ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորելու համար: Օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք վերջին երեք տարիներին սովորել և ավարտել են ՀՀ-ում, ՄԿՈԻ հաստատություններ ընդունելությանը մասնակցում են ընդհանուր հիմունքներով՝ ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով։ Մասնագիտական կրթության համապատասխան մակարդակում մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների […] ...
14:55 20.06.2025
Զինհաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է հոգեբանական և կենցաղապահովման պայմանների բարելավման աջակցությունԵրևանի քաղաքապետարանը՝ Զինվորի տուն բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է մի ծրագիր, որի շրջանակներում զինհաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է հոգեբանական և կենցաղապահովման պայմանների բարելավման աջակցություն: Ծրագրի շահառուներից շուրջ 200-ը ստացել է հոգեբանական օգնություն, իսկ 18-ը՝ բնակարանային պայմանների բարելավում: ...
14:48 20.06.2025
Ռուսաստանը հետևում է Սամվել Կարապետյանի գործին․ ՊեսկովՌուսաստանը հետևում է գործարար Սամվել Կարապետյանի գործին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք, անշուշտ, հետևում ենք։ Մեզ համար նա Ռուսաստանի քաղաքացի է։ Մենք չենք ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց մենք, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք Ռուսաստանի քաղաքացու հետ կապված ամեն ինչին», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
14:40 20.06.2025
Աշխարհի լավագույն հարձակողական կիսապաշտպաններըՀեղինակավոր FourFourTwo-ն հրապարակել է աշխարհի լավագույն հարձակողական կիսապաշտպանների ցանկը, որի՝ առաջին տեղում է «Բայերի» ֆուտբոլիստ Ֆլորիան Վիրցը: Հարձակողական կիսապաշտպանների տասնյակը հետևյալն է՝ 1. Ֆլորիան Վիրց 2. Ջուդ Բելինգհեմ 3. Ջամալ Մուսիալա 4. Բրունու Ֆերնանդեշ 5. Քոլ Պալմեր 6. Ռայան Շերկի 7. Դանի Օլմո 8. Չավի Սիմոնս 9. Սքոթ Մաքթոմինեյ 10. Մատեուս Կունյա ...
14:33 20.06.2025
Իսրայելական անօդաչու թռչող սարքը թիրախավորել է Թեհրանի բնակելի շենքըԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Թեհրանի բնակելի շենքի վրա, հաղորդում է Fars գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ դա տեղի է ունեցել այսօր Իրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում գտնվող Գիշա շրջանում։ Գործակալությունը նաև հրապարակել է դեպքի վայրից լուսանկարներ, որտեղ լուրջ վնասներ չեն երևում։ ...