Գիտնականներն ահազանգում են կլիմայական փոփոխությունների վատթարացման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+28.09 oC

Գիտնականներն ահազանգում են կլիմայական փոփոխությունների վատթարացման մասին

13:15 01.08.2021

Յոթ երկրների գիտնականներ հոդված են հրապարակել BioS cience  ամսագրում ՝ գնահատելով վերջին մեկ տարվա ընթացքում կլիմայի գլոբալ փոփոխությունները: Հիմնական ցուցանիշները ցույց են տալիս, որ իրավիճակը մոտ է կրիտիկականին:

2019 -ին նույն ամսագիրը հրապարակել է կլիմայի արտակարգ իրավիճակի մասին հայտարարություն, որը ստորագրել էին 153 երկրների ավելի քան 11,000 գիտնականներ:

Գիտնականները նշել են, որ 2019 թվականի համեմատ, կլիմայի փոփոխության պատճառով բնական աղետների աննախադեպ աճ է գրանցվել, այդ թվում ՝ ավերիչ ջրհեղեղները, ռեկորդային ջերմային ալիքները, ուժգին փոթորիկները և անտառային հրդեհները: Հեղինակները գտնում  են, որ 2020 թվականը եղել է պատմության մեջ երկրորդ ամենաշոգ տարին ՝ 2015 -ից հետո :

Այս ապրիլին ածխաթթու գազերի պարունակությունը երկրի մթնոլորտում հասել է 416  միլիոնի: Սա միջին ամսական ամենաբարձր  ցուցանիշն  է: Անցյալ տարի ջերմոցային երեք հիմնական գազեր՝ ածխածնի երկօքսիդ, մեթան և ազոտի օքսիդ, մթնոլորտային կոնցենտրացիայում ռեկորդային ցուցանիշ են սահմանել։

Հետազոտողները կոչ են անում անհապաղ փոխել գլոբալ էներգետիկ առաջնահերթությունները ջերմոցային գազերի արտանետումների, ածխածնի պահեստավորման կլիմայական ռազմավարական պաշարների ստեղծման  և կենսաբազմազանության պաշտպանության արդյունավետ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ:

 

Հեղինակները կարծում են, որ կլիմայական ցուցանիշների տարեկան վատթարացումը պայմանավորված է նրանով, որ մարդկությունը շարունակում է անխնա շահագործել Երկիրը: COVID-19 համաճարակը և դրա հետ կապված արտադրական գործունեության  դադարեցումները մի փոքր դրական կողմնակի ազդեցություն ունեցան կլիմայական ճգնաժամից որոշակիորեն ազատվելու համար, բայց դա միայն ժամանակավոր էր: Ըստ գիտնականների, նույնիսկ երթևեկության և սպառման հսկայական, բայց ժամանակավոր կրճատումները բավարար չեն կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

23:59 05.08.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Օգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

23:53 05.08.2025

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

Իսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

23:43 05.08.2025

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

23:35 05.08.2025

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

23:22 05.08.2025

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

23:13 05.08.2025

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...

BACK_TO_TOP