19:44 03.02.2018
SEC Consult ընկերության փորձագետների հավաստմամբ սեքս խաղալիքները պաշտպանված չեն և ենթակա են հակերային հարձակման: Ընկերության մասնագետները հրապարակել են հաշվետվություն, որի գլխավոր թեման եղել է «Սեքս խաղալիքների վտանգավորությունը, նրանց օգտատերերի համար»:
Փորձագետների պնդմամբ կիբերհանցագործները ինտերնետին միանալու օգնությամբ կարող են կոտրել սարքի ծրագրային ապահովումը և այդ կերպ ստանալ օգտատերի անձնական տվյալները:
Խնդիրն այն է, որ ժամանակակից սեքս խաղալիքների մեծ մասը ապահովված է բլյութութով և USB բնիկով, ինտերնետի օգնությամբ միանում է համակարգչին, հեռախոսին, պլանշետին մարտկոցի լիցքավորման համար: Բլութութ համակարգի, իսկ որոշ մոդելներ նաև անլար ինտերնետի միջոցով այն կարող է միանալ հեռախոսին, որը կարող է ծառայել օգտատիրջ սեքս խաղալիքի համար որպես հեռակառավարման վահանակ:
Մասնագետները պնդում են, որ նույնիսկ մեկանգամյա ներթափանցումը սեքս խաղալիքների ծրագիր, կարող է վտանգավոր լինել ամբողջ համակարգի համար, քանի որ հակերները սովորաբար ծրագրավորում են սարքավորումները DDos հարձակումների համար, հաջողվելու դեպքում ամբողջությամբ կարող են կառավարել համակարգը:
Փորձագետների հավաստմամբ, սեքս խաղալիքների ժամանակակից Vibratissimo մոդելները նույնիսկ հնարավոր է կրել հագուստի տակից և այն միացնել ու կառավարել 4G կապ, կամ Bluetooth-ի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս հակերներին «հարձակում գործել» ցանկացած վայրից, կոտրել սարքավորմանը միացրած հեռախոսի տվյալներն ու այնտեղից կորզել այն ամբողջ տեղեկատվությունը, որ օգտատերը ունի հեռախոսում:
Դա կարող է լինել անձնական տվյալներ, հեռախոսի համարներ, հասցեներ, լուսանկարներ, գաղտնաբառեր և հաղորդագրություններ, մի խոսքով այն ամենը, ինչ գոյություն ունի տվյալ օգտատիրոջ հեռախոսում:
Նշենք, որ մասնագետների կողմից հաշվետվության՝ Twitter -ում հրապարակելուց հետո շատ օգտատերեր սկսել են անհանգստանալ ու պնդում են, որ նման խաղալիքներ արտադրող ընկերությունները պետք է վերացնեն այդ թերությունը և հակերային հարձակումներից պաշտպանող համակարգ ներդնեն:
18:26 21.08.2025
Շուրջ 17 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող փոստային բաժանմունքի ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության մարզային ցանցի փոստային բաժանմունքներից մեկի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, մարզային փոստային բաժանմունքների ցանցի աշխատակցի օժանդակությամբ կատարել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն: Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ նշված փոստային բաժանմունքի ղեկավարը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, «ՀայՓոստ» ՓԲ ընկերությանը […] ...
18:18 21.08.2025
Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա․ ՕհանյանՀայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը Sport24-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե հայ կիսապաշտպանը շատ կտխրի, եթե նրա տեղափոխությունը «Սաութհեմփթոն» չկայանա։ «Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա։ Նա արդեն երեք տարի է՝ ցանկանում է հեռանալ, ու սա լավ հնարավորություն է։ Եթե Սպերցյանը չցանկանար հեռանալ, «Դինամոյի» դեմ […] ...
17:55 21.08.2025
Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Արտիմետ գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ․ առանց համապատասխան թույլտվության և պետական գրանցմամբ կազմակերպել է դիզվառելիքի ու բենզինի առևտուր, որից ամսական ստանում է շուրջ 6-7 հարյուր հազար դրամ եկամուտ: Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 12-ին: Պարզվեց, որ տղամարդն, ընկերոջ համաձայնությամբ, որպես առևտրի կետ օգտագործում է […] ...
17:50 21.08.2025
Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանքԱրթիկ համայնքից 12 կմ հարավ-արևմուտք, 8 կմ խորության վրա տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Արթիկ քաղաքում ցնցումների ինտենսիվությունը կազմել է 7–8 բալ։ Նախնական տվյալներով՝ շենք-շինություններ են փլուզվել, ստեղծվել է բարդ իրավիճակ։ Սա ոչ թե իրականություն է, այլ փրկարար ծառայության հերթական ուսումնավարժության սցենարային զարգացման մի մաս։ Արձագանքող ուժերի՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման […] ...
17:40 21.08.2025
ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան Մ17-Մոլդովա Մ17 խաղի տեսությունըՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի ու Մոլդովայի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականների միջև օգոստոսի 20-ին կայացած ընկերական խաղի տեսությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ խաղում 0-2 հաշվով պարտվում էր, սակայն կարողացել է հաղթել 3-2 հաշվով: Դարպասի վճռորոշ գրավումն արձանագրվել է հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին։ Օգոստոսի 18-ին՝ հավաքականների միջև կայացած առաջին […] ...