Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճեց 4 մեդալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճեց 4 մեդալ

15:04 09.08.2021

Տոկիոյում կայացած 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականի 17 մարզիկներից 4-ը վերադարձան մեդալներով: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը նվաճեցին արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալ:

Արթուր Դավթյան
Հայ օլիմպիականներից առաջինը պատվո հարթակին կանգնեց մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որը Տոկիոյում ելույթ ունեցավ հենացատկ և նժույգթափեր վարժություններում: Հենացատկի որակավորման փուլը հաղթահարելով 14.866 միավորով՝ Դավթյանը եզրափակչում վաստակեց 14.733 միավոր (առաջին ցատկ՝ 14.800 միավոր, երկրորդ՝ 14.666)՝ այդպիսով արժանանալով բրոնզե մեդալի։ Ուշագրավ է, որ Հայաստանն Օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցումներում վերջին անգամ մրցանակակիր էր ունեցել 41 տարի առաջ. 1980 թվականին Մոսկվայում կայացած Օլիմպիական խաղերում չեմպիոն էր դարձել Էդուարդ Ազարյանը՝ լեգենդար Ալբերտ Ազարյանի որդին: Նժույգթափեր վարժության որակավորման փուլում Դավթյանը կարիերայի լավագույն արդյունքը գրանցեց՝ ստանալով 14.566 միավոր (Եվրոպայի առաջնությունում նա չեմպիոն էր դարձել 14.266 միավորով), ինչը, սակայն, բավարար չէր եզրափակիչ դուրս գալու համար։

Արթուր Ալեքսանյան
Հաջորդիվ արծաթե մեդալ նվաճեցին հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ)։ Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալի համար գոտեմարտում 1:5 հաշվով զիջեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Մուսա Եվլոևին: Փորձառու ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 4:1 հաշվով հաղթել էր Ուզուր Ջուզուպբեկովին (Ղրղզստան), ապա 5:1 հաշվով առավելության էր հասել ֆինն Արվի Սավոլայնենի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում պարտության էր մատնել իրանցի Սարավի Մոհամադհադիին՝ 4:1:

Ծանրամարտի 109 կգ քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանն արծաթե մեդալ նվաճեց երկամարտի 423 կգ արդյունքով (195 կգ + 228 կգ): Պոկում վարժությունում նա հաջողությամբ կատարեց 2 մոտեցում՝ բարձրացնելով 190 կգ և 195 կգ: Հատկանշական է, որ երկրորդ ցուցանիշն այս վարժության համար օլիմպիական ռեկորդ է: Հրում վարժությունում Մարտիրոսյանը անհաջող հանդես եկավ՝ հրելով միայն 228 կգ կշռող ծանրաձողը: Այս քաշային կարգում երկամարտի 430 կգ (193 կգ + 237 կգ) արդյունքով չեմպիոն է դարձավ ուզբեկ Ակբար Դյուրաևը։

Սիմոն Մարտիրոսյան
Տոկիոյում Հայաստանի վերջին մեդալակիրը բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն էր։ 63 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Բաչկովը պարտվեց ամերիկացի Քեյշոն Դևիսին՝ այդպիսով արժանանալով բրոնզե մեդալի: Եվրոպայի կրկնակի չեմպիոնը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ հաղթել էր Ռայան Ալստոնին (Անտիգուա և Բարբուդա), 1/8 եզրափակչում պարտության էր մատնել ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևին, իսկ քառորդ եզրափակչում՝ ուզբեկ Էլնուր Աբդուրաիմովին:

Ընդհանուր առմամբ, հայ մարզիկները Տոկիոյում մեդալների համար պայքարեցին 8 մարզաձևում: Մեր մյուս օլիմպիակաները գրանցել են հետևյալ արդյունքները.

Հովհաննես Բաչկով
Ըմբշամարտ

Հայաստանի 17 օլիմպիականներից 6-ը ըմբիշ էին, որոնցից մեդալակիր դարձավ միայն Արթուր Ալեքսանյանը: Հունահռոմեական ոճի ըմբիշներից Կարապետ Չալյանը (77 կգ) պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում, իսկ Կարեն Ասլանյանը (67 կգ) և Արմեն Մելիքյանը (60 կգ) պայքարից դուրս մնացին քառորդ եզրափակիչ փուլից։ Ազատոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ) պարտվեցին մեկնարկում՝ զիջելով համապատասխանաբար Էրդենեբատ Բեկբայարին (Մոնղոլիա) և Հաջիմուրադ Ռաշիդովին (Ռուսաստանի Օլիմպիական կոմիտե)։

Բռնցքամարտ

Բացի Հովհաննես Բաչկովից՝ բռնցքամարտի մրցումներում Հայաստանն ուներ ևս 2 ներկայացուցիչ: Նրանցից Կորյուն Սողոմոնյանը (52 կգ) մեկնարկային մենամարտում պարտվեց Ջալալ Յաֆային (Մեծ Բրիտանիա), իսկ Արման Դարչինյանը (75 կգ), պայքարը սկսելով 1/8 եզրափակչից, հաղթեց սլովակ Անդրեյ Շեմեզին, ապա քառորդ եզրափակչում պարտվեց ֆիլիպինցի Էմիլ Մարսիալին և զրկվեց մեդալ նվաճելու հնարավորությունից:

Լող

32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնում էր 2 լողորդ՝ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը։ Արթուր Բարսեղյանը հանդես եկավ 100 մետր և 50 մետր ազատ ոճերում: 50 մետր ազատ ոճի որակավորման փուլի 5-րդ մրցահերթում Բարսեղյանը 23.14 վայրկյան արդյունքով զբաղեցրեց 3-րդ, իսկ ընդհանուր 73 լողորդների պայքարում՝ 43-րդ տեղը, իսկ 100 մետր ազատ ոճի 4-րդ լողահերթում նա 49.78 վայրկյան արդյունքով 2-րդն էր, ընդհանուր պայքարում՝ 38-րդը: Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճի 2-րդ լողահերթում գրանցեց 59.18 վայրկյան արդյունք և ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 45-րդը տեղը։ Որակավորման փուլի արգելքը հաղթահարում են 1-16-րդ տեղերը զբաղեցրած լողորդները:

Հրաձգություն

Էլմիրա Կարապետյանը 10 մ ատրճանակ մրցաձևում զբաղեցրեց 18-րդ տեղը և չհաղթահարեց որակավորման փուլը:

Ձյուդո

Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) մեկնարկում՝ 1/16 եզրափակչում, պարտվեց Ժանսայ Սմագուլովին (Ղազախստան) և դուրս մնաց մեդալային պայքարից:

Ծանրամարտ

Ծանրամարտի կանանց 59 կգ քաշային կարգում Իզաբելլա Յայլյանը երկամարտի 205 կգ արդյունքով (95 կգ + 110 կգ) զբաղեցրեց 7-րդ տեղը:

Աթլետիկա

Եռացատկորդ Լևոն Աղասյանը B խմբում 16.42 մետր արդյունքով զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը և դուրս մնաց մեդալային պայքարից:

Ընդհանուր մեդալային հաշվարկում Հայաստանը զբաղեցրեց 69-րդ հորիզոնականը: Առաջատարն ԱՄՆ-ն է, որի մարզիկները նվաճել են 113 մեդալ (39 ոսկե, 41 արծաթե և 33 բրոնզե):

Հավելենք, որ օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը Տոկիոյում կայանալու են արդեն Պարալիմպիկ խաղերը, որտեղ Հայաստանը ներկայացնելու է պարաթլետ Ստասիկ Նազարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այցելեցի Ստամբուլի Կապույտ մզկիթ. վարչապետ

19:20 20.06.2025

Այցելեցի Ստամբուլի Կապույտ մզկիթ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ստամբուլի Կապույտ մզկիթ: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում այցելել էր Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի։ ...

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում

19:14 20.06.2025

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում

Հուլիսի 17-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կկայանա լեգենդար հունգարացի ըմբիշներ Իմրե Պոլակի ու Վարգա Յանոշի հիշատակին նվիրված վարկանիշային մրցաշարը: Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի (UWW) պաշտոնական կայքում հրապարակվել են հավաքականների հայտացուցակները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հայտավորվել են Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ): Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին կմասնակցեն […] ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում այցելել է նաև նախակրթարան և հայկական դպրոց

19:10 20.06.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում այցելել է նաև նախակրթարան և հայկական դպրոց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցի շրջանակում Ստամբուլում այցելել է Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի։ Վարչապետին ուղեկցել են եկեղեցու խորհրդի ատենապետ Հրանտ Մասկաֆյանը, երկրորդ ատենապետ Մինաս Արսլանը, ինչպես նաև եկեղեցուն կից հայկական դպրոցի տնօրեն Քլոտիա Տեմիրը: Վարչապետ Փաշինյանը շրջել է եկեղեցում, կատարել մոմավառություն և ծանոթացել համայնքային կյանքի պայմաններին։ Այցի ընթացքում վարչապետը եղել է նաև նախակրթարանում […] ...

Աբբաս Արաղչին ժամանել է Ժնև

19:07 20.06.2025

Աբբաս Արաղչին ժամանել է Ժնև

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ժնև՝ իր բրիտանացի, ֆրանսիացի և գերմանացի գործընկերների հետ միջուկային էներգիայի և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ բանակցություններ վարելու նպատակով։ Եվրոպական պատվիրակության կազմում են Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Լամմին: Բանակցություններին ներկա կլինի նաև Եվրամիության արտաքին գործերի և […] ...

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի հետ

19:00 20.06.2025

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի հետ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 20-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մեր տարածաշրջանի անվտանգային խնդիրներին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես՝ հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված գործընթացներին: Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայաստանի […] ...

Վարչապետը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում

18:50 20.06.2025

Վարչապետը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում: «Մոմ վառեցի Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...

BACK_TO_TOP