Գյումրիում մեկնարկում է սոցիալական բնակարանների կառուցման հերթական ծրագիրը․ շահառուները կվճարեն բնակարանի արժեքի 50%-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+28.09 oC

Գյումրիում մեկնարկում է սոցիալական բնակարանների կառուցման հերթական ծրագիրը․ շահառուները կվճարեն բնակարանի արժեքի 50%-ը

19:50 19.08.2021

Այսօր հուշագիր է ստորագրվել Գյումրիի քաղաքապետարանի և «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի միջև, համաձայն որի՝ նախատեսվում է Անի թաղամասում սկսել սոցիալական բնակարանների կառուցման հերթական ծրագիրը։ Տնակներում ապրող ընտանիքների բնակապահովման խնդրի լուծման ծրագրի մեկնարկը նախատեսվում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

Բնակապահովման այն ծրագրերից մեկն է, որը վերջին տարիներին իրականացվում է ոչ միայն Գյումրիում։ Առաջին սոցիալական բնակարանները կառուցվեցին Անի թաղամասի անավարտ շենքերի բազայի վրա։ Կառուցվեց 41 բնակարան։ Ծրագիրը իրականացվել է «Արդա» բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Սոցիալական բնակարանաշինության ծրագիրը կշարունակվի նաև այս տարի։

«ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի և քաղաքապետարանի համագործակցությամբ, Անի թաղամասի սոցիալական բնակարանների հարևանությամբ, կկառուցվի նոր շենք՝ 15-18 բնակարանով։

«Մոտ 350 քմ տարածք է, ենթադրում ենք, որ անպայման 4 հարկ ենք կառուցելու, ամեն հարկում կլինի 3-4 բնակարան, կտեսնենք նախագիծը ինչպես կստացվի, կկառուցենք մեկ կամ երկու սենյականոց բնակարաններ»,- նշում է «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Հրահատ Ստեփանյանը։

Այս անգամ փոխվել է սոցիալական բնակարանների հատկացման չափորոշիչները։ Բնակարանների արժեքի 50 տոկոսը պետք է վճարի շահառու ընտանիքը՝ 10 տարիների ընթացքում։ Ըստ քաղաքապետարանի պատասխանատուների՝ սոցիալական բնակարանների շահառու կհամարվեն անօթևանության հերթացուցակներում հաշվառված, քաղաքի կանաչ գոտիներում տեղադրված տնակներում ապրող և սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք կունենան իրենց մասնաբաժինը վճարելու հնարավորություն։

«Մեր կարևոր ծրագրերից մեկը տնակներից քաղաքն ազատելն ու կանաչ գոտիների վերականգնումն է։ Դրա համար մենք նայում ենք, որ էն տարածքները, որտեղ տնակը խանգարում է մեր քաղաքաշինական  ծրագրերի իրականացմանը կամ կանաչ գոտիների վերականգնմանը, առաջնահերթությունը կտանք նրանց»,- ասել է Գյումրիի  գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Ըստ պայմանագրի՝ շահառուները բնակարանները սեփականաշնորհելու իրավունք կստանան 10 տարի մշտական բնակություն հաստատելուց հետո միայն, երբ ամբողջությամբ վճարած կլինեն բնակարանի արժեքի 50 տոկոսը, ինչն էլ կհամարվի բնակիչների ներդրումը սոցիալական բնակարանների կառուցման ծրագրի հերթական փուլի շարունակությունն ապահովելու համար։

Սոցիալական  բնակարանների կառուցապատման  նախագծային աշխատանքները նոր են սկսվելու, իսկ տարածքի տրամադրման որոշման նախագիծը սեպտեմբերին կներկայացվի ավագանու քննարկմանը։ Գյումրիում տնակներում հաշվառված ընտանիքների թիվը 2800-ից ավելին է, նրանցից միայն 414-ն ունեն անօթևանի կարգավիճակ։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

23:59 05.08.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Օգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

23:53 05.08.2025

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

Իսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

23:43 05.08.2025

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

23:35 05.08.2025

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

23:22 05.08.2025

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

23:13 05.08.2025

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...

BACK_TO_TOP