Կոմիտաս և հայկական շարականներ են հնչել Հալլե քաղաքի երգչախմբի կատարմամբ․ մշակութային համագործակցության համերգ Գյումրիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+28.09 oC

Կոմիտաս և հայկական շարականներ են հնչել Հալլե քաղաքի երգչախմբի կատարմամբ․ մշակութային համագործակցության համերգ Գյումրիում

18:55 23.08.2021

Հալլեն և Գյումրին քույր քաղաքներ են դարձել 2020 թվականին, իսկ «Ars musica»տղամարդկանց երգչախմբի համերգային ծրագիրը  երկու քաղաքների  միջև առաջին մշակութային համագործակցությունն էր։ 49 տարի առաջ է Գերմանիայի Զուլ քաղաքում հիմնադրվել «Ars musica» երգչախումբը, որի անդամները տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են, որոնց  համախմբել է բնատուր տաղանդը, արվեստն ու  մշակույթը  ներկայացնելու  ցանկությունը։

«Մեր երգչախումբը պրոֆեսիոնալ չի համարվում, բայց  յուրաքանչյուր ստեղծագործություն կատարելուց առաջ, ամենայն բծախնդրությամբ ենք  մշակում մեր կատարումները։ Երգացանկում համաշխարհային   կոմպոզիտորների  ստեղծագործություններն են ընդգրկված, որոնք հանդիսատեսին ենք ներկայացնում բազմաձայն մշակումներով, ինչը բավականին բարդ է, հատկապես սիրողական երգչախմբի համար»,- ասում է «Ars musica» երգչախմբի նախագահ  Թողսթեն Վայսը։

«Այս համերգը հրաշալի օրինակ է, թե ինչպես պետք է զարգանան հայ-գերմանական մշակութային հարաբերությունները։ Այսպիսի միջոցառումները կարող են ամրապնդել նաև Գյումրի և Հալլե քույր քաղաքների միջև  հետագա բարեկամությունը։ Ես, որպես  Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան, պետք է նշեմ, որ  երկու երկրների  համար էլ բացի գիտական ու կրթական կապերից, կարևոր է  մշակութային երկխոսությունը, ինչը կարող է էլ ավելի ամրապնդել հարուստ մշակութային ժառանգություն ունեցող երկու ժողովուրդների հարաբերությունները»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան  Միխայել Բանցհաֆը։

Հալլեյի և Գյումրիի համագործակցության հուշագիրն ընդամենը մեկ տարվա պատմություն ունի, իսկ «Ars musica» արական  երգչախումբը շատ ավելի վաղ է Գյումրիի այցելել: 1988-ի երկրաշարժից հետո երգչախմբի անդամները բարեգործական նախաձեռնություններով են հանդես եկել: Եվս մեկ բարեգործական համերգ անցած տարի են Հալլեում կազմակերպել, որի հասույթը կրկին Գյումրիին էր ուղղված: Այդ հասույթով տավիղ  երաժշտական գործիք են գնել Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի համար:

Համերգի ընթացքում Հալլեի երգչախմբի կատարմամբ հնչեցին նաև հայկական շարականներ և հոգևոր երգեր, որոնք հանդիսատեսին ներկայացվեցին նոր մշակումներով և բազմաձայն կատարումներով։

«Մեր երգացանկում ընդգրկված է հոգևոր երաժշտությունը և մեզ շատ հոգեհարազատ է այս ուղղությունը: Երեք տարի առաջ սկսեցինք հետաքրքրվել հայկական հոգևոր երաժշտությունով: Արտասանության հետ կապված դժվարություններ, իհարկե կային, բայց մենք հնարավորինս յուրացրեցինք աշխարհի ամենահին հոգևոր երգերից մեկը համարվող հայկական շարականները»,- նշել է երգչախմբի նախագահը։

Երգչախումբը համերգներ է ունենալու նաև Հանրապետության մյուս մարզերում և մայրաքաղաքում: Իսկ  հաջորդ տարի նախատեսված է գյումրեցի երաժիշտ կատարողների համերգը Հալլե քաղաքում։ Երգչախմբային համերգն ամփոփվեց հայ և գերմանացի երաժիշտների համատեղ կոմիտասյան կատարմամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

23:59 05.08.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Օգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

23:53 05.08.2025

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

Իսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

23:43 05.08.2025

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

23:35 05.08.2025

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

23:22 05.08.2025

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

23:13 05.08.2025

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...

BACK_TO_TOP