Շիրակի մարզի 162 դպրոցների տնօրեններ այսօր մասնակցել են ամենամյա օգոստոսյան խորհրդակցությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+28.09 oC

Շիրակի մարզի 162 դպրոցների տնօրեններ այսօր մասնակցել են ամենամյա օգոստոսյան խորհրդակցությանը

18:48 26.08.2021

Այսօր Շիրակի մարզի 162 դպրոցների տնօրենների մասնակցությամբ անցկացվել է ամենամյա օգոստոսյան խորհրդակցություն: Խորհրդակցության  ընթացքում  ներկայացվել են այն պահանջներն ու փոփոխությունները, որոնք պարտադիր են լինելու նոր ուսումնական տարվա մեկնարկի  համար։

Շիրակի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների ընդհանուր թիվը 31․926 է, որից առաջին դասարանցիները 3․135-ն են։ Առաջին դասարանցիների դիմավորման տոնական միջոցառումներ անցկացնել չի թույլատրվում, առաջին դասարանցիները դպրոց կգնան բոլորից մեկ օր շուտ՝ օգոստոսի 31-ին:

Խորհրդակցությանը ներկա ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նոր ուսումնական տարին կմեկնարկի առկա ուսուցման տարբերակով՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ։ Մինչև 20 աշակերտ ունեցող դասարաններում դասապրոցեսը կլինի ամենօրյա, իսկ 20-ից ավելի աշակերտ ունեցող  դասարանները կբաժանվեն խմբերի։ Այդուհանդերձ, ընտրության հնարավորություն է տրված դպրոցների տնօրեններին՝ կախված դասասենյակների պայմաններից:

«Մենք փետրվարին ունեցանք փոփոխություններ, որով թույլատրվեց  երկարօրյա  ծառայությունների  գործունեությունը, թույլատրվեց դասարանում ունենալ 20 սովորող, և դուք  կարող եք կազմակերպել ամենօրյա դասապրոցես, եթե դասարանում պաշտպանեք կանոնները։ Հիմնական կանոններից մեկը՝ դա դիմակների կրումն է, և այս կանոնների պահպանման դեպքում, դրական թվեր չունենալու դեպքում, կարող եք ամենօրյա դասապրոցեսի անել»,- նշել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Հուլիս-օգոստոս ամիսներից սկսվել է դպրոցների աշխատակիցների պատվաստման գործընթացը։ Ըստ փոխնախարարի, առայժմ թվային տվյալներ չեն ներկայացնում, թե քանի մանկավարժ է  մինչ նոր ուսումնական տարվա մեկնարկը պատվաստվել, իսկ քանիսը նախընտրել երկու շաբաթը մեկ պարբերականությամբ թեստավորում անցնել։

«Հայտարարվել է, որ հոկտեմբերի 1-ից լինելու է կարգավորում, ըստ որի  պետք է թեստավորման պարտավորություն դրվի  մարդկանց վրա։ Ուզում եմ շեշտել, որ սա կրթության ոլորտի կարգավորում չի, ընդհանուր կարգավորում է և վերաբերում է մեր երկրում թեստավորման քաղաքականությանը»,-ասել է ԿԳՄՍ փոխնախարարը։

Առաջիկա երկու շաբաթների ընթացքում բոլոր դպրոցներին կտրամադրվեն  հիգիենիկ  ու ախտահանիչ միջոցներ, դպրոցները հավելյալ ծախսեր կատարելու խնդիր չեն ունենա։ Իսկ ինչպես են անցկացվելու ֆիզկուլտուրա առարկայի դասերը և արդյոք այս դեպքում  թույլատրվում են խմբային պարապմունքները, այս հարցը դեռ քննարկման փուլում է։

Շիրակի մարզի դպրոցների 800-ից ավելի շրջանավարտ արդեն ուսանողի կարգավիճակում նոր ուսումնական տարին կդիմավորի  բարձրագույն ուսումնական հաստատություններում: ԿԳՄՍ փոխնախարարը նաև ընդունելության քննությունների արդյունքներն է ամփոփել:Հանրապետությունում միասնական քննությունների ամենացածր միջին գնահատականները գրանցվել են  մաթեմատիկա առարկայից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

23:59 05.08.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Օգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

23:53 05.08.2025

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

Իսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

23:43 05.08.2025

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

23:35 05.08.2025

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

23:22 05.08.2025

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

23:13 05.08.2025

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...

BACK_TO_TOP