Վահան Քերոբյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Ջոն Ալլելոյին և «Իմ Հայաստան» ծրագրի ներկայացուցիչներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+22.09 oC

Վահան Քերոբյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Ջոն Ալլելոյին և «Իմ Հայաստան» ծրագրի ներկայացուցիչներին

15:51 06.09.2021

Սեպտեմբերի 3-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆՄԶԳ) տնօրեն Ջոն Ալլելոյին, «Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանին և ծրագրի այլ ներկայացուցիչների։

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը և Զբոսաշրջության կոմիտեի այլ աշխատակիցներ։

Հանդիպման հիմնական նպատակն էր ներկայացնել «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում մշակված «Հայաստանի օրինակելի փորձառություններ» գնահատման չափանիշներն ու ստանդարտները։

Վահան Քերոբյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ մեծապես կարևորում է զբոսաշրջության դերը երկրի տնտեսության զարգացման գործում և ավելացրել, որ  այսօր առաջնային խնդիր է ավելացնել առավել գնողունակ զբոսաշրջիկների հոսքերը դեպի Հայաստան։ Այս համատեքստում նա ընդգծել է միջազգային ստանդարտներին համապատասխան, որակյալ ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը և ավելացրել, որ մշակված փորձառությունները հնարավորություն կտան զբոսաշրջային ներուժը լավագույնս ներկայացնելու աշխարհին և կնպաստեն զբոսաշրջային այցելությունների աճին։

Փաստաթուղթը մշակվել է «Իմ Հայաստան» ծրագրի կողմից՝ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից։ Այն նպաստում է զբոսաշրջային նոր փորձառությունների զարգացմանը՝ հիմնվելով երկրի տարբեր զբոսաշրջային տարածաշրջանների նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության վրա։

«Հայաստանի օրինակելի փորձառությունները» լավագույնս ներկայացնում են Հայաստանի պատմությունը, բնությունը, ավանդույթները և հանդիսանում  են շուկայական պահանջներին համապատասխան զբոսաշրջային յուրահատուկ փորձառությունների հավաքածու, որոնք ճանապարհորդներին կապում են Հայաստանի մշակութային ժառանգությանը։ Չափանիշները հիմնված են զբոսաշրջության ոլորտում հաստատված միջազգային ստանդարտների և մշակութային ժառանգության ներկայացման լավագույն փորձի վրա՝ համապատասխանեցված հայկական իրականությանը։ Իրականացված աշխատանքի արդյունքում մշակվել են ստանդարտներ և ստեղծվել է գնահատման գործիք, որը փորձարկվել է և ծրագրի ընթացքում բարելավվել։

Հանդիպման ավարտին «Հայաստանի օրինակելի փորձառություններ»-ի փաթեթը փոխանցվեց ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեին՝ այն զարգացնելու և հետագայում նաև տնտեսավարողներին գնահատելու համար։

Ինքնատիպ և գրավիչ զբոսաշրջային փորձառություններ առաջարկող բիզնեսները, մշակութային հաստատությունները և հյուրընկալները կկարողանան  հայտ ներկայացնել՝ ընդգրկվելու Հայաստանի օրինակելի փորձառություններ հավաքածուի ցանկում։ Հայտը բավարարելու պարագայում փորձառությունները կխթանվեն Զբոսաշրջության կոմիտեի կողմից՝ աշխարհին ներկայացվելու և այցելուներին դեպի Հայաստան գրավելու նպատակով։ Ցանկում ընդգրկվելու համար յուրաքանչյուր փորձառություն պետք է բավարարի և պահպանի արհեստավարժության բարձր որակական չափանիշներ և արտացոլի Հայաստանի մշակութային ժառանգությունը։ Ստանդարտները հասանելի կլինեն հանրությանը և ՀՀ-ում այդ ստանդարտներին համապատասխանող ցանկացած զբոսաշրջային փորձառություն հնարավորություն կունենա մասնակցել ծրագրին։

Վահան Քերոբյանն առաջարկել է իրականացվելիք աշխատանքների մեջ ներգրավել նաև ՀՀ ԷՆ ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ բժիշկն արձանագրել է վարորդի մահը

10:24 19.06.2025

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ բժիշկն արձանագրել է վարորդի մահը

Հունիսի 18-ին, ժամը 20:19-ին Վայոց ձորի մարզի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 95-րդ կմ-ին բախվել են […] ...

Ինչո՞ւ է «Ռեալը» հրաժարվել Դյոկերեշից

10:17 19.06.2025

Ինչո՞ւ է «Ռեալը» հրաժարվել Դյոկերեշից

«Ռեալը» հնարավորություն է ունեցել ձեռք բերելու «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշի տրանսֆերային իրավունքը, հայտնում է The Athletic-ը: Շվեդ հարձակվողի գործակալներն «Ռեալին» առաջարկել են ձեռք բերել Դյոկերեշի տրանսֆերային իավունքը, սակայն պայմանով, որ նա թիմում առաջնային դեր ունենա: «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել կենտրոնական հարձակվողի, որը կհարմարվի պահեստային ֆուտբոլիստի կարգավիճակին։ Մադրիդում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:09 19.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

BACK_TO_TOP