Վրաստանում ստեղծվել է ժողովրդական շարժում Սաակաշվիլիին հայրենիք վերադարձնելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+35.09 oC

Վրաստանում ստեղծվել է ժողովրդական շարժում Սաակաշվիլիին հայրենիք վերադարձնելու համար

19:28 10.09.2021

Վրաստանի նախկին նախագահը հերթական անգամ խոստացել է վերադառնալ հայրենիք ՏԻՄ ընտրություններին:

Վրաստանի ընդդիմադիր «Օրենք և արդարություն» կուսակցության նախագահ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Տակո Չարկվիանին հիմնել է «Ժողովրդական ընդհանուր շարժումը»՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հայրենիք վերադարձնելու համար:

Երկուշաբթի օրը Սաակաշվիլին Facebook-ում տեսաուղերձով հայտարարեց Վրաստան վերադառնալու մտադրության մասին` երկրում հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրությունների համար: Երկրի նախկին ղեկավարի խոսքերով ՝ ինքը չի վախենում ձերբակալությունից և մտադիր է վերջ դնել «վրեժխնդրության նույն շրջանակում քայլելուն»:

«Գալիս է կոալիցիոն կառավարություն, և նա (Սաակաշվիլին) պետք է վերադառնա խաղաղ ճանապարհով: Միխայիլ Սաակաշվիլիի դեմ քաղաքական հետապնդումները պետք է դադարեն: Նրան պետք է վերադարձնել անարդարացիորեն զրկված քաղաքացիությունը: Եկեք նրան աշխատելու հնարավորություն տանք: Նա փայլուն բարեփոխիչ է, նա արդեն ապացուցել է դա»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Չարկվիանին:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարում է, որ հենց Սաակաշվիլին ոտք դնի վրացական հողի վրա, նրան կձերբակալեն ու կբանտարկեն: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքերով՝ Միխեիլ Սաակաշվիլիին «վրացական բանտում հարմարավետ կլինի փողկապների հավաքածուով»:

Սաակաշվիլին լքել է Վրաստանը 2013-ի նոյեմբերին և այդ ժամանակից ի վեր չի վերադարձել հայրենիք, չնայած որ նա խոստացել է դա անել բազմիցս: Նախկին նախագահը ներառվել է ներքին հետախուզման մեջ: 2015-ին նա կորցրեց Վրաստանի քաղաքացիությունը և գրեթե վեց տարի Ուկրաինայի քաղաքացի է:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դանիան մտահոգված է Ուկրաինայում կոռուպցիայի պատճառով. Berlingske

18:20 19.07.2025

Դանիան մտահոգված է Ուկրաինայում կոռուպցիայի պատճառով. Berlingske

Դանիայի կառավարությունը մտահոգված է Ուկրաինայում կոռուպցիայի վերաբերյալ՝ կապված ուկրաինական պաշտպանական ընկերությունների արտադրական օբյեկտները իր տարածքում տեղակայելու ծրագրերի հետ, հաղորդում է Berlingske թերթը՝ հղում անելով Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենին։ «Ուկրաինան պատմականորեն մեծ խնդիրներ է ունեցել կոռուպցիայի հետ կապված։ Ինչպես խոստովանում է Տրոլս Լունդ Պոուլսենը, սա այն բանն է, որը մտահոգում է Դանիայի կառավարությանը», – […] ...

ԱՄՆ-ում ներգաղթյալներին տեղավորելու համար վրանային քաղաքներ կկառուցվեն

18:10 19.07.2025

ԱՄՆ-ում ներգաղթյալներին տեղավորելու համար վրանային քաղաքներ կկառուցվեն

ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE) նախատեսում է վրաններ տեղադրել անօրինական ներգաղթյալներին պահելու համար՝ արտաքսման տեմպերը արագացնելու նպատակով, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր ձեռք բերած ներքին փաստաթղթերին։ Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները պարզել են, որ անօրինական ներգաղթյալներին տեղավորելու վայրերի սահմանափակ թիվը խանգարում է նրանց ավելացնել իրենց արտաքսման մակարդակը։ Նրանք […] ...

SHANTNEWS

18:00 19.07.2025

SHANTNEWS

Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել խոստացված Abrams տանկերի մեծ մասը

17:53 19.07.2025

Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել խոստացված Abrams տանկերի մեծ մասը

Ուկրաինան Ավստրալիայից ստացել է M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Փոխանցված 49 տանկերի մեծ մասն արդեն իսկ ծառայության մեջ է Ուկրաինայի զինված ուժերում», – գրել է նա։ Շմիհալի խոսքով՝ մնացած մեքենաները կժամանեն «առաջիկա ամիսներին»։ «Այս […] ...

Լոնդոնում բողոքի ցույց է տեղի ունենում պաղեստինամետ շարժման արգելքի դեմ

17:45 19.07.2025

Լոնդոնում բողոքի ցույց է տեղի ունենում պաղեստինամետ շարժման արգելքի դեմ

Լոնդոնի ոստիկանությունը սկսել է ձերբակալել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկված պաղեստինամետ «Պաղեստինի գործողություն» շարժման աջակցության ցույցի մասնակիցներին։ «Ոստիկանության աշխատակիցները միջամտել են, և ձերբակալություններ են տեղի ունենում», – ասվում է Սքոթլանդ Յարդի հայտարարության մեջ: Մարդկանց տեղափոխում են ոստիկանական մեքենաներ Խորհրդարանի հրապարակի տարածքում: Այնտեղից ցուցարարները մտադիր են անցնել Վեստմինստերյան կամուրջը և, շրջան կազմելուց հետո, անցնել Թեմզան Վաթեռլոո կամրջով […] ...

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ

17:36 19.07.2025

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզի Մ-2 Ելփին – Չիվա 6.4 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհի շինհրապարակ։ Մանրամասները՝ նախարարության տեսանյութում։   ...

BACK_TO_TOP