11:30 13.09.2021
Թալիբները պատրաստվում են աֆղանական համալսարանների ծրագրերից հանել շարիաթի օրենքներին հակասող առարկաները: Այդ մասին հայտարարել է Աֆղանստանի բարձրագույն կրթության նախարար Աբդուլ Բակի Հաքանին, հաղորդում է Tolo News- ը:
Ավելի վաղ Khaama Press գործակալությունը հայտնել էր, որ ակնկալվում է, որ համալսարանի ուսանողների համար կփոխվի ուսումնական ծրագիրը. երկրորդական առարկաները կփոխարինվեն ավելի ժամանակակից առարկաներով, որպեսզի աֆղանները կարողանան մրցել այլ երկրների ուսանողների հետ:
Այս պահին չի նշվում, թե որ առարկաներից են պատրաստվում հրաժարվել իշխանությունները:
Բարձրագույն կրթության նախարարությունը նաև խոստանում է հետագայում գործարկել հատուկ ծրագիր, որը հնարավորություն կտա ուսանողներին սովորել արտերկրում:
23:01 05.05.2025
Հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը. ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը: Մասնավորապես, վրացական կողմի մալուխի վնասման հետևանքով խափանվել է ինտերնետային կապն այդ տարածքում, ինչի պատճառով որոշ ժամանակով չի գործի անցակետը: Կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է զերծ մնալ Գոգավան-Գուգութի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկության կազմակերպումից՝ մինչև ինտերնետային կապի վերականգնումը։ ...
22:54 05.05.2025
«Սևիլիան» Կապառոսի գլխավորությամբ կրկին չի կարողացել հաղթել«Սևիլիան» Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի վերադարձից հետո չհաղթեց նաև չորրորդ խաղում։ Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրում սեփական դաշտում 2-2 հաշիվն է գրանցել «Լեգանեսի» հետ։ «Սևիլիան» 38 միավորով 15-րդն է, «Լեգանեսը» 31 միավորով՝ 19-րդը։ 69-ամյա Կապառոսը «Սևիլիան» կարիերայում չորրորդ անգամ գլխավորել է այս տարվա ապրիլի 13-ին։ ...
22:41 05.05.2025
ՊԵԿ-ը 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին՝ նախորդ տարվա համեմատ ապահովել է 14.5 %-ով ավելի հարկային եկամուտներ և պետական տուրքեր2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 120 մլրդ դրամով կամ 14.5 %-ով: Մասնավորապես, հարկային մարմնի մասով պետական բյուջե մուտքագրվել է 802.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ […] ...
22:33 05.05.2025
Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրՁեռքերի հիգիենայի համաշխարհային օրն անցկացվում է 2009 թվականից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Այս տարվա կարգախոսն է. «ՁԵՌՆՈՑՆ՝ ԸՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ, ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՆ՝ ՄՇՏԱՊԵՍ»: ԱՀԿ անդամ բոլոր երկրներում անցկացվող միջոցառումները նպատակ ունեն ձևավորելու բժշկական օգնության ցուցաբերման ճիշտ կարծրատիպ. այն պետք է իրականացվի մաքուր ձեռքերով, հետևաբար՝ անվտանգ և արդյունավետ։ Ձեռքերը համարվում են ներհիվանդանոցային վարակների փոխանցման հիմնական […] ...
22:23 05.05.2025
Նիկոլ Փաշինյանը գնա՞ Մոսկվա, թե՞ ոչ. զրույց Ազատ Արշակյանի հետԱրդյո՞ք Հայաստանի ղեկավարը պետք է մեկնի Մոսկվա և մասնակցի զորահանդեսին, թե՞ դա կարող է լուրջ հարված հասցնել դեպի Եվրամիություն ձգտող Հայաստանի հնարավորություններին. այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է հանրային գործիչ Ազատ Արշակյանը: Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։ ...
22:13 05.05.2025
Հայաստանը ներկայացրել է անտառների պահպանության իր հանձնառությունները ՄԱԿ-ի բարձր մակարդակի հարթակումՆյու Յորքում ընթացող Անտառներին նվիրված ՄԱԿ-ի ֆորումի 20-րդ նստաշրջանի ժամանակ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության անունից ելույթով։ Իր խոսքում նախարարի տեղակալը բարձր գնահատել անտառների նշանակությունը՝ որպես կլիմայական կայունության, կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման հիմնարար բաղադրիչ։ Նա ընդգծել է, որ Հայաստանում անտառներն ունեն ոչ միայն էկոլոգիական, այլև մշակութային, սոցիալ-տնտեսական կարևորություն, […] ...