Գյումրիի ներքաղաքային երթուղիների համար սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված 66 միկրոավտոբուսները կայանատեղի չունեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+28.09 oC

Գյումրիի ներքաղաքային երթուղիների համար սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված 66 միկրոավտոբուսները կայանատեղի չունեն

19:56 14.09.2021

2021 թվականին Գյումրիի քաղաքապետարանը  սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերել 63 միկրոավտոբուսներ, սակայն, տրամսպորտային միջոցները  հիմնական կայանատեղի չունեն, այս պահին դրանք կայանված են քաղաքի տարբեր հատվածներում համայնքապատկան ու  անհատ քաղաքացիներին պատկանող տարածքներում։ Նոր միկրոավտոբուսների համար  պետք է ավտոպարկ  կառուցել,  ըստ  նախնական գնահատումների, այն կարժենա  62 միլիոն դրամ ։

«Տարիներ առաջ կառավարությունը մեզ տրամադրեց Ղանդիլյան փողոցում գտնվող հին գրասենյակի տարածք, գարաժներ կան, էդ գարաժները կվերանորոգենք ,կբերենք նորմալ վիճակի, և մեր ունեցած բոլոր գազելները կտեղափոխվեն այդ տարածք։ Մի խոսքով՝ նախագիծ-նախահաշվային փաստաթղթի համաձայն, ավտոպարկի կառուցման ծախսը կկազմի 62 միլիոն դրամ»,- այս մասին այսօրվա ավագանու նիստում զեկուցել է Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը։

Նաև ի լուր բոլորի հայտնի դարձավ, որ ընդհանուրը՝  66 նոր միկրոավտոբուսները  երթուղային ցանցը սպասարկելու համար էլի քիչ են։ Տրանսպորտի  բաժնի պետն էլ զեկուցել է , որ համալրում  հնարավոր է կատարել  «Գյումրի գարեջուր» ընկերության տրանսպորտային միջոցները գնելու հաշվին, որոնք նաև ժամանակին սպասարկել են  Գյումրիի թիվ 1 և 40 երթուղիները։

«Ներկայացնում ենք նախագիծ «Գյումրի գարեջրից» 15 ավտոբուսներ ձեռք բերելու համար, որպեսզի կարողանանք լրացնել մեր շարժակազմն ու նոր երթուղային ցանցը նորմալ շահագործենք» ,- հայտարարել է Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը։

«Գյումրի գարեջուր» ընկերությունից ավտոբուսները գնելուց առաջ փորձագիտական եզրակացություն է անհրաժեշտ , որը ըստ քաղաքապետի տեղակալի, անպայման արվելու ։ Նախագծի քննարկումն այսքանով  փակված համարվեց։ Այն  ավագանու նիստերի օրակարգ կբերվի փորձագիտական աշխատանքներն ավարտելուց հետո։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

23:59 05.08.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Օգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

23:53 05.08.2025

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

Իսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

23:43 05.08.2025

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

23:35 05.08.2025

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

23:22 05.08.2025

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

23:13 05.08.2025

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...

BACK_TO_TOP