Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացու հոգեկան խնդիրների մասին փաստաթղթերը փոխանցվել են Կարմիր խաչին. ԱԳՆ խոսնակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+26.09 oC

Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացու հոգեկան խնդիրների մասին փաստաթղթերը փոխանցվել են Կարմիր խաչին. ԱԳՆ խոսնակ

13:19 16.07.2018

Տիգրան Բալայան

Տավուշի բնակիչ, դեռևս չպարզված հանգամանքներում Ադրբեջանում հայտնված Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանն ունի հոգեկան խնդիրներ և հենց այդ խնդիրների պատճառով չի ծառայել հայկական զինված ուժերում։ Այս մասին տեղեկություններն այսօրվա ասուլիսի ընթացքում վերահաստատեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։

Խոսնակը տեղեկացրեց, որ քաղաքացու խնդիրների մասին փաստաթղթերը փոխանցվել են Կարմիր խաչին, նույն կառույցի հետ մշտական կապ է պահում նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչությունները տարբեր ուղղություններով աշխատանք են տանում քաղաքացուն հնարավորինս արագ ու անվտանգ հայրենիք վերադարձնելու համար, սակայն Բալայանը նշեց, որ այս պահին որևէ առաջընթացի մասին չի կարող հայտնել։

Սա ադրբեջանական կողմի մշտական գործելաոճ է, երբ Հայաստանից սահմանն անցած քաղաքացիներին ներկայացնում են որպես դիվերսանտ։ Խոսնակը հիշեցրեց 70-ամյա Մամիկոն Խոջայանի դեպքը․ Տավուշի բնակիչ, նույնպես հոգեկան խնդիրներ ունեցող ծերունին ադրբեջանական կողմում էր հայտնվել մոլորվելու հետևանքով։ Նրան այնտեղ ներկայացրին որպես դիվերսանտ, ապա, երբ որոշ ժամանակ անց վերադարձրին հայկական կողմին, Խոջայանը մահացավ բազմաթիվ առողջական խնդիրների պատճառով, որոնք ձեռք էր բերել Ադրբեջանում անցկացրած ընթացքում։

Մեկ այլ դեպքում պատահաբար ադրբեջանական տարածքում հայտնված Կարեն Պետրոսյանի նկատմամբ անօրինակ բռնություններ ու նվաստացումներ էին իրականացրել՝ այդ ամենը ներկայացնելով նաև տեսանյութերով։ Պետրոսյանին նույնպես ներկայացնում էին որպես դիվերսանտ։

Հետագայում Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց նրա դին՝ պատճառաբանելով, թե ՀՀ քաղաքացին կալանավայրում մահացել է «անհայտ պայմաններում»։

https://www.youtube.com/watch?v=kReXLGxT400

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են

23:59 24.07.2025

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվության

23:57 24.07.2025

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվության

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...

Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

23:49 24.07.2025

Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...

Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

23:44 24.07.2025

Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...

46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

23:39 24.07.2025

46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

23:35 24.07.2025

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

Դավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP