14:31 16.07.2018
ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԼՂ հարցի շուրջ հնարավոր զարգացումներին: Նա, մասնավորապես, նշել է.
«1. Հայաստանում իշխանափոխության ընթացքում Ադրբեջանի հույսերը ներքին խժդժությունների շնորհիվ բլիցկրիգ իրականացնելու հօդս ցնդեցին, քանի որ Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը պահպանեցին ներքին կայությունությունը, նվազագույնի հասցնելով Հայաստանի և Արցախի անվտանգությանը սպառնացող վտանգները:
2. Մայիսի 9-ին Ստեփանակերտ այցելության ժամանակ նորընտիր վարչապետը ազդարարեց բանակցային գործընթացքում Հայաստանի դիրքերի կոշտացման և Արցախի Հանրապետութանը լիարժեք բանակցային կողմ դարձնելու հրամայականի մասին:
3. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հնչեցված հայտարարությունների ենթատեքստում դրված ուղերձը պարզ էր՝ բանակցությունները պետք է շարունակել գործող ձևաչափով:
4. Մոգերինի-Փաշինյան հանդիպումից հետո ԵՄ-ի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ կոչ էր արվում հակամարտության կողմերին վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների: Շատ թափանցիկ ակնարկ էր:
5. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին ըանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը մի կողմից կոչ էր անում «բովանդակային բանակցությունների», մյուս կողմից վերահաստատում էր կարգավորման համար առաջարկվող 3 հիմնարար սկզբունքները:
6. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի իր ելույթում Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ իր պաշտոնավարման ընթացքում հրապարակավ անդրադարձավ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի հանդիպումների արդյունքներին, շեշտադրելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը, փաստացի հակադարձելով, այսպես կոչված, «բովանդակային բանակցությունների» թեզին:
Եվ այսպես, երկամսյա դիվանագիտական մանյովրներից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը կարծես թե վերադառնում է մինչև իշանափոխություն եղած ելման կետին և հարց է ծագում, թե հայկական կողմը ինչ պետք է անի ստեղծված իրավիճակում:
Կարծում եմ, գործողությունների պլանը կարող է լինել հետևյալը՝
ա. Հայաստանը պետք է մշտապես շարունակի բարձրաձայնել, որ առանց Արցախի Հանրապետության ժոողովրդի համաձայնության չի կարող լինել որևէ վերջնական լուծում:
բ. Բանակցությունների ընթացքում գերակա է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը:
գ. Պետք է վերադառնալ դիվանագիտական ճնշումներին Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: Առանց վստահության վերակագնման և միջադեպերի կանխման և հետաքննության գործուն քայլերի և մեխանիզմների, ոչ մի քաղաքական կարգավորման մասին խոսք լինել չի կարող:
դ. Պետք է թարմացվել դեռևս Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի կողմից տրված հանձնարարականը Հայաստանի և Արցախի միջև ռազմական փոխգործակցության համաձայնագրի մասով:
ե. Պետք է ևս մեկ անգամ հրապարակավ հայտարարել, որ Ադրբեջանի կողմից Արցախի կամ Հայաստանի դեմ հերթական լայնածավալ ագրեսիայի դեպքում Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»:
22:12 11.08.2025
Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները․ ՈւսիկՊրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը խոստովանել է, որ սիրողական կարիերայի ժամանակ փորձել է մենամարտել Նասիմ Համեդի ոճով։ Այս մասին հաղորդում է SecondsOut Boxing News-ը։ «Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները։ Բայց դրա պատճառով մարզասրահում անընդհատ ճնշում կար, քանի որ ինձ թույլ չէին տալիս դա անել։ Մարզիչներն […] ...
21:44 11.08.2025
Կամչատկայում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 41.5 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 347 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: ...
21:28 11.08.2025
«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ ԿարպովԱնգլիական «Սաութհեմփթոնը» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար 12 միլիոն եվրո է առաջարկել ռուսական «Կրասնոդարին»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը: Ռուսաստանի չեմպիոնն իր ավագի համար պաշտոնական առաջարկն արդեն ստացել է և այժմ քննարկում է: Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: ...
21:19 11.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կորյունի փ. 5 շենք, Կորյունի նրբ․ 4, 6, 6/1 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10:00-16:00 Նոր Արեշ թաղ. 44, 46, 50 փողոցների առանձնատներ և ոչ […] ...
21:11 11.08.2025
Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծվելիք քաղաքական և տնտեսական աննախադեպ հնարավորությունների շուրջՕգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ի համաձայնություններին, ի թիվս մյուսների՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը՝ որպես գործընթացում այս պահին կարևորագույն հանգրվան: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, […] ...