20:51 23.09.2021
Շիրակի մարզում կարտոֆիլի բերքահավաք է։ Դեռ հունիս-հուլիս ամիսներին էր գյուղացիական տնտեսություններին հայտնի, որ երաշտի, ոռոգման ջրի դեֆիցիտի պայմաններում ցածր բերքատվություն են ունենալու։ Ամբողջ ոռոգման սեզոնին Կառնուտի ջրամբարից սնվող 10-նյակ գյուղերի հողագործներ ջուր պահանջեցին՝ փակելով ճանապարհներ, բայց այդպես էլ այն ժամանակին ու բավարար քանակի չհասավ գյուղեր, որի պատճառով նախ ցորենի, գարու, այժմ էլ՝ կարտոֆիլի բերք չեն ստացել։
Դաշտերում երկու ամիս առաջ էր արդեն բերքը չորացել։ Բույսը փրկելու և ինչ -որ չափով բերքատվություն ապահովելու համար գյուղացիները նախատեսվածից մի քանի անգամ ավելի են պարարտացրել հողը, բայց անօգուտ:
«Ընդհանրապես, կարտոշկեն բարենպաստ եղանակների դեպքում պտի ջրենք 7-8 օրը մեկ, իսկ մենք էս պարագայում, 42 աստիճան արևին ու երաշտին, ջրել ենք 30-32 օրը մեկ անգամ։ Էս պտի էղներ վիճակը , ուրիշ ակնկալիք չունեինք»,-ասում են Բենիամին գյուղի հողագործները։
Երաշտային պայմանններ էին և ջրի պահանջարկը ամռանը մի քանի անգամ ավելացավ, իսկ Կառնուտի ջրամբարում ժամանակին ու բավարար ծավալի ջուր չէր կուտակվել։ Շիրակ ջրօգտագործողների հետ ժամանակին կնքած պայմանագրերն էլ դարձան ժամանակավրեպ։ Հողագործները ոռոգման սեզոնին հավասար ու բավարար քանակի ջուր չստացան , միևնույն ժամանակ հստակ պատասխան էլ չտրվեց, թե ու՞ր գնաց կամ ի՞նչ եղավ Արփի լճից բաց թողնված ջուրը ։
«Ճանապարհ փակեցինք, հարցի լուծում չտվեցին, փափուկ բարձը դրեցին գլուխներիս տակը՝ էսօր կեղնի, էգուց կեղնի․․․ Երկու ամիս հետո էլ ըսեցին՝ բերքահավաքի ժամանակ գուկա հանձնաժողովը, կնայե դաշտերը։ Հմի բերքահավաք է, ընչի՞ չեն գա»,- ասում են գյուղացիները։
Հանձնաժողով, ըստ հողագործների, չի էլ կազմվել, վնասված դաշտերի ուսումնասիրություն չի եղել, բայց գյուղապետարանը վնասի հաշվարկներն արել է ու հանձնել մարզպետարան։
Պարենային անհաս կարտոֆիլը կամ դաշտերից տուն չեն տանելու, կամ միայն անասնակեր կարող են օգտագործել։ Նույն կերպ են վարվել նաև մյուս մշակաբույսերի հետ։ Որոշ տարածքներում հողագործները հրաժարվել են ցորենի ու գարու բերքը հավաքել։ Կոշտացած հողում անհնար է աշնանացան կատարել։
Բայց գյուղացիներին այս ընթացքում չի մոռացել Շիրակ ջրօգտագործողների ընկերությունը։ ժամանակին ու չափին չստացած ոռոգման ջրի դիմաց պահանջում են վարձերը, տնտեսություններն էլ նրանց ասել են, թե հրաժարվում են վճարել, փոխարենը՝ պահանջելով վնասի փոխհատուցում:
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...