16:38 16.07.2018
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Հայաստանում ՉԺՀ դեսպանի առևտրատնտեսական հարցերով խորհրդական Հոնգլիանգ Վանգին:
Կարևորելով Չինաստանի հետ տնտեսական դաշտում երկկողմ համագործակցության զարգացումները՝ Գեորգի Ավետիսյանը հույս է հայտնել է, որ առաջիկայում կարձանագրվեն նոր ձեռքբերումներ՝ ի դեմս չինական շուկայում հայկական սննդամթերքի ներկայության խթանման, ինչպես նաև արտահանման ու ներմուծման ակտիվացման ու ծավալների մեծացման: Այս մասին հայտնում են ՍԱՊԾ մամուլի ծառայությունից:
Գեորգի Ավետիսյանը ողջունել է երկու երկրներում սննդամթերքի անվտանգությունն ապահովող լիազոր մարմինների միջև փոխգործակցության ու մասնագետների միջև շփումների արդեն առկա բարձր մակարդակը և վստահեցրել, որ այսուհետ էլ ջանքեր չեն խնայվելու դրանք ավելի սերտացնելու, ստեղծված նախադրյալներն ամրապնդելու և ավելի առարկայական-փոխշահավետ արդյունքներ արձանագրելու համար:
Հոնգլիանգ Վանգը նկատել է, որ Հայաստանն ունի ինչպես ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների ու մեղրի, այլև սննդամթերքի այլ տեսակների, մասնավորապես՝ գյուղատնտեսական ապրանքների, արտահանման մեծ ներուժ, և կարևորել այդ ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվությունը պահպանելու անհրաժեշտությունը: Նա նաև վստահեցրել է, որ շարունակվելու են երկկողմ սեմինարները՝ նվիրված ներմուծվող և արտահանվող սննդամթերքի անվտանգության հսկողության, սննդամթերքի անվտանգության կառավարման և այլ թեմաների, որոնք մեծապես նպաստում են թե՛ վերահսկողության կատարելագործմանը, թե՛ սահմանված պահանջներին համապատասխան և մրցունակ արտադրանքի արտահանմանը, թե՛, հատկապես, ոլորտում ունեցած լավագույն փորձի փոխանակմանը:
14:16 28.06.2025
Ի՞նչ նշանակություն ունեցավ վարչապետի այցը Թուրքիա. Հեռանկար բանավեճԱնցյալ շաբաթ Թուրքիա մեկնեց Հայաստանի վարչապետը: Մինչ այս Թուրքիայում եղել էին Հայաստանի երկու նախագահներ, բայց առաջին անգամ էր, որ այցի առիթը հենց երկկողմ հարցերի օրակարգն էր ,և այցն իրականացվում էր այս մակարդակով՝ Թուրքիայի նախագահի հրավերով: Վերջին շրջանի գրեթե բոլոր հարցերի նման սա էլ ակտիվ քննարկումների տեղիք տվեց: Ընդդիմությունն այցը քննադատեց, իշխող ուժն այն պատմական համարեց: […] ...
13:58 28.06.2025
Իրանում հուղարկավորում են Իսրայելի հարվածների հետևանքով զոհված զինվորներին, գիտնականներին և քաղաքացիական անձանցԻրանի մայրաքաղաքում տեղի են ունենում Իսրայելի հետ 12-օրյա հակամարտության ընթացքում զոհված ռազմական առաջնորդների, միջուկային գիտնականների և քաղաքացիական անձանց հուղարկավորության արարողությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Press TV-ի փոխանցմամբ՝ Թեհրանում տեղի են ունենում ավելի քան 60 իրանցիների հուղարկավորության արարողությունները, որոնց մասնակցում է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Ինչպես հաղորդում է թղթակիցը Իրանի մայրաքաղաքից, հրաժեշտի երթի մասնակիցները […] ...
13:45 28.06.2025
Ճապոնացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Նոայում»«Ունիվերսիտատյա Կրայովայի» ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիման կարիերան կշարունակի Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոայում»։ Այս մասին հաղորդում է ռումինական ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում մասնակցել էր 39 խաղի, խփել 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: Transfermarkt-ն Օշիմայի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո: Կիսապաշտպանը նախկինում խաղացել է նաև Սլովակիայի «Միխալովցեում» և լեհական […] ...
13:30 28.06.2025
Այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռք բերել, որ մի իքս ամսաթվից հանրային-քաղաքական-հրապարակային դաշտում հայհոյախոսությունը և հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք և անցնում բացառապես քաղաքակիրթ և հարգալից բանավեճի, և միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Ես առաջարկում եմ հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և այս […] ...
13:14 28.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 28-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...
11:56 28.06.2025
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...