18:25 25.09.2021
44 օրյա պատերազմից հետո «Ազնավուր» հիմնադրամը, «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի հետ համագործակցությամբ, նախաձեռնեց դրամաշնորհային մի ծրագիր, որն ուղղված է տարբեր առողջական խնդիրներ ու որոշակի ֆունկցիոնալ սահմանափակումներ ունեցող տղաների բիզնես գաղափարները ֆինանսապես օժանդակելուն։
Այն աջակցության ծրագիր է ոչ միայն վերջին պատերազմում, նաև Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ անցած 30 տարիներին վիրավորում ստացած զինծառայողների համար։ Նրանցից 19-ը , որոնք Հանրապետության տարբեր մարզերից են, արդեն սկսել են իրենց բիզնես-նախագծերը կյանքի կոչել։
«Ծրագրերը շատ լայն աշխարհագրություն ունեն, գերակշռող մասը գյուղատնտեսության ոլորտից են, որովհետև տղաներից շատերը գյուղական համայնքներում են բնակվում, դրա համար ունենք խնձորի այգու ստեղծում, ունենք անասնաբուծություն, կաթի արտադրություն։ Բայց դրա կողքին ունենք նաև նոր ստեղծարար մասնագիտություններ երաժշտության ոլորտում, ֆոտոյի և վիդեոյի նկարահանման ոլորտում, շատ բազմազան են։ Եթե ուղղությունների բաժանենք, ապա շուրջ 20 ուղղություն այս պահին մենք ֆինանսավորել ենք»,- նշում է «Ազնավուր» հիմնադրամի մարքեթինգի և հաղորդակցման բաժնի տնօրեն Տաթևիկ Ղազարյանը։
Հիմնադրամը յուրաքանչյուր ծրագրի համար տրամադրում է 5000 եվրո։ Ֆոնդային գումարները հավաքագրվում են Հայ օգնության ֆոնդի և տարբեր բարերարների նվիրատվությամբ։
«Հայ օգնության ֆոնդը այս պահին համագործակցում է «Ազնավուր» հիմնադրամի և «Զինվորի տան» հետ։ Մենք գումար ենք հավաքում, որ փոխանցենք մեր զինվորների համար բացված ֆոնդին, ովքեր ունեն հաշմանդամություն,ու այդ դրամաշնորհներով կսկսեն իրենց սեփական բիզնեսը»,- ասում է ՀՕՖ զարգացման ծրագրերի պատասխանատու Սառա Սթայցը։
Վերջերս իրականացրած դրամահավաքի ընթացքում հավաքագրված 30 հազար դոլար գումարով շուտով կֆինանսավորվի ևս 5 վիրավոր զինվորի ներկայացրած բիզնես- նախագիծ։ «Արեգակ» ներառական փուռ-սրճարանը ևս միացել է նախաձեռնությանը։ Առանձնահատուկ խնամքի կարիք ունեցող երիտասարդների պատրաստած համեղ հրուշակեղենի վաճառքի հասույթը կուղղվի հայրենիքի պաշտպանության համար վիրավորում ստացած տղաների աջակցության ֆոնդին։
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...