14:35 27.09.2021
2021թ. սեպտեմբերի 26-ին՝ ժամը 21:25-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ ձախ կողմնային շրջանի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 31-ամյա տղամարդ:
Նախնական տվյալներով՝ տուժողը նշված վնասվածքներն ստացել է Երևան քաղաքի Արտաշատի խճուղում գործող հանրային սննդի կետի հարևանությամբ՝ հայհոյելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։
Ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև` օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ 29 տարեկան:
Վերջինս ձերբակալվել է՝ համաքաղաքացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են տուժածի հագին դեպքի պահին եղած հագուստները, հարցաքննվել են մի շարք անձինք:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիք հանդիսացած դանակը հայտնաբերելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...
22:12 01.07.2025
Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերելԻսրայելի զինվորականները գրանցել են հրեական պետության ուղղությամբ նոր հրթիռային արձակում, այս անգամ՝ Եմենից, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ արձակվել է մեկ հրթիռ, «հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ»։ Բանակի մամուլի ծառայությունը ավելի ուշ հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հնչել են օդային […] ...
21:50 01.07.2025
Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...
21:40 01.07.2025
Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական անվտանգության նախարարության շահերից բխող […] ...