19:59 29.09.2021
Հոկտեմբերի 1-ին Գյումրիի դրամատիկական թատրոնը կբացի 156-րդ թատերաշրջանը: Աճեմյանցիները երեք նոր բեմադրությունների պրեմիերաները կներկայացնեն առաջիկա երեք ամիսների առաջին օրերին։ Բեմադրություններից երկուսի նախապատրաստական ու բեմի ձևավորման աշխատանքներն ավարտված են, իսկ երրորդ թատերաշրջանի ամենամասշտաբային ներկայացման փորձերը շարունակվում են: Թատրոնը «Մաուգլի» է բեմադրում։
««Մաուգլի» ներկայացման մեջ ընդգրկված են 70-ից ավելի դերասաններ, ոչ պակաս մեծ խումբ էլ աշխատում է կուլիսներում։ Երկու ռեժիսորով ենք աշխատում՝ ես և Ռաֆայել Ասատրյանը, ունենք նկարչական ձևավորում՝ Գարեգին Եվանգուլյանի, բուտաֆորական աշխատանքների համար հրավիրվեց մասնագետ Մոսկվայից։ Մոտավորապես 7 ամիս արդեն աշխատում ենք, դեկորների մեծ մասը պատրաստվում են Երևանում»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը։
«Մաուգլին» Գյումրիի թատրոնի բեմում եղել էր մոտ 35 տարի առաջ՝ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի բեմադրությամբ։ Այդ տարիներին նա թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։ 80-ականների «Մաուգլին» բովանդակային ենթաշերտերով և ասելիքով խիստ տարբեր է այժմյան «Մաուգլիից»։
«Մենք չենք բեմադրում «Մաուգլի» մանկական ներկայացում, մենք շատ խոր ենթաշերտերով պիես ենք բեմադրում, որը շատ արդիական է, որն ասելիք ունի ու կարծում եմ՝ մեր դիրքորոշումը՝ որպես արվեստագետ, մարդ ու քաղաքացի, ինչ խնդիրներ մենք էսօր ունենք կարողացել ենք ներմուծել էս պիեսի մեջ»,- նշել է Լյուդվիգ Հարությունյանը։
Թատրոնի հանդերձարանում նկարիչ-մոդելավորողների ձեռքերով պատրաստած բեմական հագուստներն են 156-րդ թատերաշրջանի ներկայացումների համար։ Դերձակներն ուշադրություն են դարձնում զգեստների հարմարավետությանը, իսկ դիզայներները՝ կերպարների բնականությանը։
«Մաուգլին» հանդիսատեսին կներկայացնեն դեկտեմբերի 1-ին։ 156-րդ թատերաշրջանում ևս երկու նոր ներկայացումների առաջնախաղ ունեն: Բացումն ազդարարում են Վիլյամ Սարոյանի «Փրկության կղզի» պիեսով՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի բեմադրությամբ։
«Սա ներկայացում է մարդու ընտրությունների և այդ ընտրությունների թողած հետևանքների մասին, թե ինչքանով ես դու պատրաստ կրելու այն բոլոր հետևանքները, որոնք բերում են քո ընտրությունները կյանքում։ Ներկայացման մեջ զբաղված են հինգ դերասաններ, ու այն հասարակության տարբեր շերտերի համար է»,- նշում է Գյումրիի դրամատիկական թատրոնի դերասան Արսեն Միքայելյանը։
Եվս մեկ պրեմիերա արդեն Մհեր Մկրտչյան փոքր բեմում է լինելու նոյեմբերի 1-ին։ Դերասանները կխաղան վերանորոգված բեմում։ Հանդիսատեսին կներկայացվի երիտասարդ դրամատուրգ Բաբկեն Զաքարյանի «Քայլեր» պիեսը։ Սա երիտասարդ դրամատուրգի երրորդ գործն է թատրոնի համար։ Ռեժիսորն է Ասպրամ Բաղդասարյանը, այն անդրադարձ է սեռով պայմանավորված հղիության ընդհատումների խնդրին։
Նոր թատերաշրջանի երեք ներկայացումներում զբաղված են նաև 8-10 տարեկան երեխաներ, որոնք թատերական տարբեր խմբակներում են ընդգրկված և մարմնավորում են գլխավոր դերեր։ Դրամատիկական թատրոնը նոր բեմադրություններին զուգահեռ կներկայացնի վերջին տարիների խաղացանկում եղած ամենավարկանշային բեմադրությունները։
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...