Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 72-րդ տարեդարձի կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+23.09 oC

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 72-րդ տարեդարձի կապակցությամբ

16:10 01.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին Չինաստանի կազմավորման 72-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ չին ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 72-րդ տարեդարձի կապակցությամբ։

Հայ-չինական բարեկամական հարաբերությունները, հիմնված լինելով ավանդական սերտ կապերի, փոխադարձ հարգանքի և փոխվստահության վրա, կայուն զարգացել և ամրապնդվել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր։ Չինաստանը, որպես միջազգային հարաբերություններում կարևոր դերակատար իր նպաստն է բերում համաշխարհային զարգացման օրակարգում և հանդիսանում է Հայաստանի առաջնային գործընկերներից մեկը։

Վստահաբար կարող ենք արձանագրել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ մեզ հաջողվել է կարևոր հանգրվանի հասցնել մեր փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։

Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-չինական համագործակցությունը հարաճուն կերպով կխորանա և կընդլայնվի՝ ի նպաստ մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն և հետագա հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ հարատև բարեկեցություն և խաղաղություն»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանին:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չինաստանի կառավարությանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 72-ամյակի կապակցությամբ:

Հայաստանը բարձր է գնահատում Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները և փոխշահավետ գործակցությունը։ Մեր երկրներին միավորում է համատեղ աշխատելու, միջազգային հարթակներում փոխգործակցելու դրական փորձառությունը։ Վերջին ժամանակահատվածում COVID-19-ի դեմ պայքարում Չինաստանն օժանդակություն ցուցաբերեց բազմաթիվ պետությունների, այդ թվում՝ Հայաստանին, որի համար խորապես շնորհակալ ենք։

Գոհունակությամբ պետք է արձանագրել, որ անգամ համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում մեր երկկողմ առևտրաշրջանառության ծավալներում զգալի աճ է գրանցվել, ինչը վկայում է այն մասին, որ հայ-չինական հարաբերություններն ունեն հետագա զարգացման մեծ ներուժ: Լիահույս եմ, որ հաստատակամ քայլերով մենք կարող ենք առաջ մղել մեր գործակցությունը՝ հանուն մեր ժողովուրդների և ապահով ու անվտանգ ապագայի։

Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ շարունակական ջանքեր գործադրել հայ-չինական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու և համագործակցության նոր հորիզոնների հասնելու ուղղությամբ։

Տոնական այս օրը, Ձերդ գերազանցություն, Ձեզ և Ձեր ժողովրդին մաղթում եմ բարօրություն և վերընթաց հաջողություններ»,- նշված է ուղերձի մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարն արձագանքել է Դուբայում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերին

12:08 03.07.2025

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարն արձագանքել է Դուբայում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերին

Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը մեկնաբանել է Middle East Eye-ի հրապարակումն այն մասին, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պլանավորում են հուլիսին հանդիպում անցկացնել Դուբայում։ Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նշեց. «Վարչապետի այցերի մասին ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն»։ Middle East Eye-ը, հղում […] ...

ԶՊՄԿ-ն 2024 թ․ արդյունքներով այս շաբաթ ՀՀ պետական բյուջե է վճարել է 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժին

12:06 03.07.2025

ԶՊՄԿ-ն 2024 թ․ արդյունքներով այս շաբաթ ՀՀ պետական բյուջե է վճարել է 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2024 թվականի արդյունքներով այս շաբաթ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարել է 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը ԶՊՄԿ-ում ունեցած իր 21,87% տոկոս բաժնեմասի դիմաց ստացել է շուրջ 44 միլիարդ 406 միլիոն դրամ (113 միլիոն դոլար) շահաբաժին՝ սկսած […] ...

Բերդ համայնքի Պառավաքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:58 03.07.2025

Բերդ համայնքի Պառավաքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Պառավաքար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին բարձրացնել ծխախոտի և ալկոհոլի գները

11:50 03.07.2025

ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին բարձրացնել ծխախոտի և ալկոհոլի գները

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում երկրներին մինչև 2035 թվականը առնվազն 50%-ով բարձրացնել ծխախոտի, ալկոհոլի և շաքարային ըմպելիքների գները, ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Այսօր ԱՀԿ-ն մեկնարկեց նոր, կարևոր նախաձեռնություն, որով կոչ է արվում երկրներին մինչև 2035 թվականը առողջապահական հարկերի միջոցով բարձրացնել ծխախոտի, ալկոհոլի և շաքարային ըմպելիքների իրական գները առնվազն 50%-ով՝ քրոնիկ […] ...

ԱՄՆ-ն և Հնդկաստանը կստորագրեն պաշտպանական համագործակցության համաձայնագիր

11:39 03.07.2025

ԱՄՆ-ն և Հնդկաստանը կստորագրեն պաշտպանական համագործակցության համաձայնագիր

Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը և Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը համաձայնության են եկել այս տարի ստորագրել պաշտպանական համագործակցության վերաբերյալ ևս մեկ շրջանակային երկկողմ համաձայնագիր՝ տասը տարի ժամկետով, ասվում է ԱՄՆ ռազմական գերատեսչության հայտարարության մեջ՝ գերատեսչությունների ղեկավարների միջև հեռախոսազրույցից հետո։ «Նախարար Հեգսեթը և նախարար Սինգհը համաձայնության են եկել այս տարվա վերջին իրենց հաջորդ հանդիպման ժամանակ ստորագրել […] ...

ՄԱԿ-ը մտահոգված է Իրանի կողմից ԱԷՄԳ-ի հետ համագործակցության դադարեցմամբ

11:30 03.07.2025

ՄԱԿ-ը մտահոգված է Իրանի կողմից ԱԷՄԳ-ի հետ համագործակցության դադարեցմամբ

Իրանի իշխանությունների կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցությունը դադարեցնելու որոշումը մտահոգության տեղիք է տալիս: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Մենք տեսել ենք պաշտոնական որոշումը, և դա ակնհայտորեն մտահոգության առարկա է։ Կարծում եմ՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շատ հետևողական է եղել Իրանին ուղղված՝ ԱԷՄԳ-ի հետ […] ...

BACK_TO_TOP