16:50 01.10.2021
Ռումինիայում ՀՀ դեսպանությունից հիշեցնում են, որ երրորդ երկրներից (ԵՄ անդամ չհանդիսացող) Ռումինիա ժամանող օտարերկրյա քաղաքացիները, անկախ գոտուց (կանաչ, դեղին կամ կարմիր), ինչպես նաև կարմիր գոտում գտնվող երկրներից Ռումինիա ժամանող ԵՄ քաղաքացիները պարտավոր են անցնել 14-օրյա կարանտին, բացառությամբ հետևյալ դեպքերի՝
– SARS-CoV-2-ի դեմ պատվաստված անձինք, որոնց վերջնական պատվաստումից անցել է առնվազն 10 օր․
– Այն անձինք, որոնց մոտ վերջին 180 օրվա ընթացքում գրանցվել է SARS-CoV-2 հետազոտության դրական պատասխան, սակայն պատասխանի տրամադրումից հետո անցել է առնվազն 14 օր,
– Այն անձինք, որոնք Ռումինիայի տարածքում մնալու են 3 օրից (72 ժամից) պակաս՝ 72 ժամվա վաղեմությամբ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք ներկայացնելու դեպքում,
– Մինչև 6 տարեկան երեխաները,
– 6-16 տարեկան երեխաները՝ 72 ժամվա վաղեմությամբ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք ներկայացնելու դեպքում,
– Միջսահմանային աշխատողները,
– Ուսանողները/աշակերտները, որոնք բնակվում են Ռումինիայից դուրս, որոնք մասնակցում են Ռումինիայի կամ Ռումինիայից դուրս գտնվող կրթական հաստատությունների դասընթացներին, որոնք մեկնում են այդ հաստատություններ և կարող են ներկայացնել ապացուցող փաստաթղթեր, որոնք պետք է անցնեն ընդունելության կամ ավարտական քննություններ կամ որոնք սկսում են իրենց ուսումնառությունը Ռումինիայում կամ ժամանում են Ռումինիա իրենց ուսումը սկսելու, կազմակերպելու, ներկա գտնվելու ավարտելու նպատակով, ինչպես նաև նրանց ուղեկցող անձինք, եթե ուսանողները/աշակերտները անչափահաս են,
– Մինչև 24 ժամ Ռումինիայի տարածքում գտնվող տարանցիկ ուղևորները,
– Ռեադմիսիայի պայմանագրով Ռումինիա վերադարձող քաղաքացիները։
Ռումինիայի հանրային առողջության վարչության կողմից 30.09.2021 դրությամբ թարմացված ցանկում Հայաստանը հայտնվել է կարմիր գոտում։
11:50 03.07.2025
ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին բարձրացնել ծխախոտի և ալկոհոլի գներըԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում երկրներին մինչև 2035 թվականը առնվազն 50%-ով բարձրացնել ծխախոտի, ալկոհոլի և շաքարային ըմպելիքների գները, ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Այսօր ԱՀԿ-ն մեկնարկեց նոր, կարևոր նախաձեռնություն, որով կոչ է արվում երկրներին մինչև 2035 թվականը առողջապահական հարկերի միջոցով բարձրացնել ծխախոտի, ալկոհոլի և շաքարային ըմպելիքների իրական գները առնվազն 50%-ով՝ քրոնիկ […] ...
11:39 03.07.2025
ԱՄՆ-ն և Հնդկաստանը կստորագրեն պաշտպանական համագործակցության համաձայնագիրՊենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը և Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը համաձայնության են եկել այս տարի ստորագրել պաշտպանական համագործակցության վերաբերյալ ևս մեկ շրջանակային երկկողմ համաձայնագիր՝ տասը տարի ժամկետով, ասվում է ԱՄՆ ռազմական գերատեսչության հայտարարության մեջ՝ գերատեսչությունների ղեկավարների միջև հեռախոսազրույցից հետո։ «Նախարար Հեգսեթը և նախարար Սինգհը համաձայնության են եկել այս տարվա վերջին իրենց հաջորդ հանդիպման ժամանակ ստորագրել […] ...
11:30 03.07.2025
ՄԱԿ-ը մտահոգված է Իրանի կողմից ԱԷՄԳ-ի հետ համագործակցության դադարեցմամբԻրանի իշխանությունների կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցությունը դադարեցնելու որոշումը մտահոգության տեղիք է տալիս: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Մենք տեսել ենք պաշտոնական որոշումը, և դա ակնհայտորեն մտահոգության առարկա է։ Կարծում եմ՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շատ հետևողական է եղել Իրանին ուղղված՝ ԱԷՄԳ-ի հետ […] ...
11:21 03.07.2025
Բալիի ափերի մոտ լաստանավ է խորտակվել. կան զոհերԻնդոնեզիայի Բալի կղզու մոտ խորտակվել է ավելի քան 60 մարդ տեղափոխող լաստանավ։ Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել ավելի քան 20 ուղևորի, իսկ մնացածի որոնումները շարունակվում են։ Այս մասին հայտնել է AP-ն հինգշաբթի՝ հուլիսի 3-ին։ Ողբերգությունը տեղի է ունեցել գիշերը՝ Ջավա և Բալի կղզիների միջև գտնվող Ջավա նեղուցում։ Կետապանգ նավահանգստից դուրս գալուց ընդամենը կես ժամ […] ...
11:21 03.07.2025
Թմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները մայիսի 27-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծվելու մեծ քանաքի թմրանյութ: Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Տեղեկությունը ստուգելուց և կոնկրետ գործողությունների նախապատրաստումից հետո հունիսի 15-ին իրավապահներն անցան տեղեկությունն իրացնելու գործին, որին մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներ ու […] ...
11:10 03.07.2025
Իրանի արտգործնախարարը միջուկային զենքը հակամարդկային է անվանելԻրանը միջուկային զենքը համարում է «հակամարդկային» և «իսլամի սկզբունքներին հակասող», նման զենքը կարող է Թեհրանին դնել «շատ ավելի խոցելի դիրքերում», ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք միջուկային զենքը համարում ենք ոչ միայն հակամարդկային, այլև իսլամի սկզբունքներին հակասող։ Մենք չենք կարծում, որ մեր պետության պաշտպանության համար անհրաժեշտ է միջուկային զենք։ Այս զենքերը մեզ […] ...