Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը կրկին վերապրոֆիլավորվել է COVID բուժման կենտրոնի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը կրկին վերապրոֆիլավորվել է COVID բուժման կենտրոնի

19:36 01.10.2021

«Գյումրի» ԲԿ-ի Covid բաժանմունքի վերաբացվելուց հետո, սեպտեմբերի 27-ից Covid  բուժման համար վերապրոֆիլավորվել  է նաև Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը։ Այս պահին արդեն մահճակալային ծանրաբեռնվածություն կա։
 «Նախարարի հրամանով վերապրոֆիլավորվել ենք որպես կորոնավիրուսային  բաժանմունք, վերապրոֆիլավորվել ենք 100 մահճակալ հզորությամբ, այս պահին մահճակալային ֆոնդը գրեթե զբաղված է, 67 հիվանդ ունենք, նրանցից 15-ը՝ ծանր ընթացքով ,մյուսների վիճակը միջին ծանրության է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է «Գյումրի» ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի համակարգող Աստղիկ Բեյբությանը։
Ըստ  բաժանմունքի համակարգողի՝ հոսպիտալացված հիվանդների մոտ վիրուսը բարդացված ընթացքով է, ախտահարված են թոքերը, առանց շնչառական սարքերի օգնության ինքնուրույն շնչել չեն կարողանում։ Ստացիոնար բուժում ստացողների  հիմնական մասը երիտասարդներ ու միջին տարիքի պացիենտներ են, որոնք Գյումրի են ուղեգրվել Հանրապետության տարբեր բնակավայրերից։
«Հիմնականում մայրաքաղաքային կլինիկաներում զբաղված են մահճակալները, այդ իսկ պատճառով ուղեգրում են հիվանդներին մեզ մոտ, տարբեր մարզերից են մեծ մասը, Շիրակի մարզից հոսպիտալացվածները քիչ են»,- նշել է Աստղիկ Բեյբությանը։
Ի դեպ, հոկտեմբերի 1-ից Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը միավորվել է «Գյումրի» ԲԿ-ին։ Կորոնավիրուսային բուժման կենտրոնի վերապրոֆիլավորվելուց հետո ինֆեկցիոն բաժանմունքը սեզոնային ինֆեկցիաներով դիմող քաղաքացիներին չի սպասարկում։ Ծանր դեպքերը ուղեգրվում են երևանյան կլինիկաներ, իսկ մյուսների բուժումը իրականացնում են տնային պայմաններում։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով փոխտեղակալի հետ

17:40 02.05.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով փոխտեղակալի հետ

Մայիսի 2-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի` գործողությունների հարցերով փոխտեղակալ Ռաուֆ Մազուի հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ համագործացկությունը, մասնավորապես՝ […] ...

Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. փրկարարները որոնում են ավտոմեքենայում գտնված քաղաքացուն

17:24 02.05.2025

Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. փրկարարները որոնում են ավտոմեքենայում գտնված քաղաքացուն

Մայիսի 2-ին՝ ժամը 15:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դեբեդ գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և չորս օպերատիվ խումբ: Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենայում գտնվել է երկու […] ...

Մ3 միջպետական ճանապարհի՝ Սպիտակ-Վանաձորի 11,8 կմ հատվածը հիմնանորոգվել է. վարչապետ

17:18 02.05.2025

Մ3 միջպետական ճանապարհի՝ Սպիտակ-Վանաձորի 11,8 կմ հատվածը հիմնանորոգվել է. վարչապետ

Մ3 միջպետական ճանապարհի՝ Սպիտակ-Վանաձորի 11,8 կմ հատվածը հիմնանորոգվել է: Ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է 3 մլրդ 86 մլն դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: ...

Կիպրոսում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

17:10 02.05.2025

Կիպրոսում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

Մայիսի 2-ին Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իննա Թորգոմյանն իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսին։ Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահը հաջողություն և արդյունավետ առաքելություն է մաղթել` ընդգծելով Հայաստանում և Կիպրոսում նստավայր դեսպանների նշանակման կարևորությունը` ի նպաստ երկու երկրների միջև սերտ հարաբերությունների առավել զարգացման: Նախագահ Խրիստոդուլիդեսը գոհունակությամբ […] ...

38-ամյա տղամարդու մոտ թմրանյութ և դանակ է հայտնաբերվել

17:00 02.05.2025

38-ամյա տղամարդու մոտ թմրանյութ և դանակ է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները մայիսի 1-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 38-ամյա տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մենտամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված և դանակ: 38-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ու Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Սևան» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

16:53 02.05.2025

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ու Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Սևան» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ՝ տեղում ուսումնասիրելու ազատազրկված անձանց պահման ընթացիկ պայմանները, գնահատելու նախատեսվող շինվերանորոգման աշխատանքների ծավալն ու հնարավորությունները։ «Սևան» քրեակատարողական հիմնարկում Ծովինար Թադևոսյանը և Էդգար Հովսեփյանը մասնակցել են նաև ծառատունկին, հետևել են նոր վերանորոգված դասասենյակներում իրականացվող դասապրոցեսին, ճաշարանում ազատազրկված անձանցից […] ...

BACK_TO_TOP