Գյումրիի պոլիկլինիկաներում պատվաստանյութերն արագ սպառվում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+20.09 oC

Գյումրիի պոլիկլինիկաներում պատվաստանյութերն արագ սպառվում են

19:51 02.10.2021

Թեստավորում կամ պարտադիր պատվաստում պահանջը, որն ուժի մեջ է  հոկտեմբերի 1-ից, որոշակի խնդիրներ է ստեղծել աշխատող քաղաքացիների շրջանում։ Վերջին 10 օրերին կրկնապատկվել է  դիմելիությունը  առաջնային բուժսպասարկման հաստատություններում: Պոլիկլինիկաներն աշխատում են ծանրաբեռնված։ Ոչ միայն պատվաստվողների թիվն է ավելացել, նաև հիվանդության 4-րդ ալիքի ակտիվացմամբ պայմանավորված՝ թեստավորումների քանակը ։

Պոլիկլինիկաների իմունականխարգելման կաբինետների մոտ պատվաստման համար հերթեր են, քաղաքացիները  երկու ժամ նույնիսկ դրանից ավելի  սպասում են պոլիկլինիկաներում։ Պատվաստվողների մեծ  մասը պետական ու մասնավոր կառույցներում աշխատողներն են։ Պատվաստման են գալիս, որպեսզի աշխատավայրում  խնդիրներ չունենան և՛ գործատուն, և՛ իրենք։

 

Հանրապետությունում առկա երեք պատվաստանյութերից թե որով  կպատվաստվի քաղաքացին, ընտրությունն իրենն է։ Դիմելիության ակտիվացմամբ պայմանավորված՝ վերջին մի քանի օրերին որոշ պատվաստանյութերի դեֆիցիտ, այնուամենայնիվ, բուժհաստատություններում եղել է։ Խնդիրն արդեն կարգավորվել է մարզի առաջնաին բուժօղակներում նշվում են, որ պատվաստանյութերի պակաս չունեն։

«Մենք պատվաստումների բաշխումը իրականացնում ենք՝ ելնելով նախարարության հրամանից։ Էս պահին դեռևս հրաման չկա, 1000- ին մոտ  չափաքանակ ունենք, որը պիտի բաշխենք։ Հենց հրամանը լինի, բաշխումն էլ կլինի»,- նշել է ՀՎԿԱԿ Շիրակ մասնաճյուղի իմունականխարգելման պատասխանատու Սոնա Ոսկանյանը։

ՀՎԿԱԿ-ի Շիրակ մասնաճյուղն արդեն  մի քանի հազար դեղաչափ պատվաստանյութեր ստանալու  հայտ է ներկայացրել առողջապահության նախարարություն։ Անդրադառնալով  բնակչությանը  հետաքրքրող երկրորդ դեղաչափերի  բացակայության խնդրին, Սոնա Ոսկանյանը հավաստիացնում է, որ  ժամկետից մի քանի օր ուշ պատվաստվումը  արդյունավետության տեսանկյունից որևէ բացասական ազդեցություն չի ունենում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 23.06.2025

SHANTNEWS

Հարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ․ Գյումրիի «Շիրակը» հայտարարություն է տարածել

21:51 23.06.2025

Հարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ․ Գյումրիի «Շիրակը» հայտարարություն է տարածել

Գյումրիի «Շիրակը» սոցցանցերում հայտարարություն է տարածել։ «Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի հարցը շարունակում է մնալ առկախված: Այն իր նոմինալ սեփականատերին՝ ՀՖՖ-ին, հանձնելու մեր որոշումից հետո ՀՖՖ ներկայացուցիչները մեկ անգամ այցելել են ակադեմիա, բայց մինչ այս պահն ակադեմիայի հետագա ճակատագրի հետ կապված որևէ լուծում չի տրվել: Ստեղծված իրավիճակում հարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ: Դեռ հույս […] ...

Հետևել ենք Հ 13 ավտոճանապարհի 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին. Դավիթ Խուդաթյան

21:42 23.06.2025

Հետևել ենք Հ 13 ավտոճանապարհի 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին. Դավիթ Խուդաթյան

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, Վաղարշապատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի և այլ պատասխանատուների հետ դիտարկել են Վաղարշապատի Զվարթնոց թաղամասից դեպի հանրապետական նշանակության Հ 13 ավտոճանապարհի 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։ «Ծրագրի պայմանագրային արժեքը […] ...

Իրանը հարվածներ է հասցրել Կատարում ԱՄՆ-ի ռազմաբազային

21:28 23.06.2025

Իրանը հարվածներ է հասցրել Կատարում ԱՄՆ-ի ռազմաբազային

Իրանը «հզոր և ավերիչ» հրթիռային հարված է հասցրել Կատարում գտնվող ամերիկյան Ալ Ուդեյդ ռազմաբազային՝ ի պատասխան իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումների, ասվում է Իրանի զինված ուժերի հայտարարության մեջ։ Նշվում է, որ գործողությունը կոչվել է «Հաղթանակի լուր» և իրականացվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի որոշմամբ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մասնակցությամբ։ «Իրանը որևէ պարագայում […] ...

«Ինտերը» կամային հաղթանակ է տարել․ ԱԱԱ

21:22 23.06.2025

«Ինտերը» կամային հաղթանակ է տարել․ ԱԱԱ

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երկրորդ խաղում 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել ճապոնական «Ուրավա Ռեդ Դայմոնդսի» նկատմամբ: E խմբի երկրորդ տուրի առաջին խաղում Քրիստիան Կիվուի թիմը մինչև 78-րդ րոպեն պարտվում էր 0-1 հաշվով, սակայն նախ` արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը երկրորդ հանդիպումն անընդմեջ գոլ է խփել, հետո՝ ավելացված ժամանակի երկրորդ […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:13 23.06.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Այգեձոր թաղ. 74-78/15 շենքեր, Արղության փ. 29-40 շենքեր, Գրիբոյեդովի փ. 21/4-21/12 շենքեր, Ադոնցի փ. 21/2, 21/3 շենքեր, Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Նազարբեկյան փ. 14, 15 շենքեր, Նորաշեն թաղ. […] ...

BACK_TO_TOP