23:15 02.10.2021
Հոկտեմբերի 2-ին Վաղաշեն համայնքում տեղի ունեցավ զինվորական պանթեոնի և հուշարձանի բացման արարողություն՝ ի հիշատակ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայողներ Արտյոմ Խաչատուրի Խաչատրյանի և Արման Վաղարմենի Մալխասյանի, պահեստազորայիններ և կամավորական սկզբունքով ծառայության մեկնածներ Արտյոմ Կարապետի Խաչատրյանի, Արտյոմ Արմանի Պետրոսյանի, Նորայր Լեռնիկի Հայրապետյանի, Աամվել Սահակի Գասպարյանի, Զոհրապ Սամվելի Արշակյանի, Նվեր Արտաշի Բադոյանի, Խաժակ Ֆորմիկի Գրիգորյանի:
Արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, վաղաշենցիներ, հյուրեր, զոհվածների ծնողներ և հարազատներ:
Հերոս տղաների ծնողների նախաձեռնությամբ և աջակցությամբ պանթեոնի մուտքի մոտ կառուցվել է հուշարձան: Աշխատանքների ողջ ընթացքին աջակցել է Վաղաշենի համայնքի ղեկավար Արթուր Սուվարյանը:
Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Վաղաշենցի քաջորդիների հիշատակին մատուցվեց հոգեհանգստի կարգ՝ ձեռամբ Գեղարքունյաց թեմի Լիճքի հոգևոր հովիվ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանի:
Հիշատակի և ոգեկոչման խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը` միաժամանակ շնորհակալություն հայտնելով Վաղաշենի համայնքի ղեկավարին և բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել պանթեոնի կառուցման գործում։
«Զոհված զինծառայողների հարգարժան ծնողներ և հարազատներ, գլուխ եմ խոնարհում այն քաջորդիների հիշատակին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի փրկության սուրբ գործի համար։ Դուք պետք է հպարտանաք, քանզի այսօր այն խաղաղությունը, որ մեզ տրվել է, ձեր զավակների շնորհիվ է: Դուք, մենք, բոլորս հանուն մեր հերոսների պարտավոր ենք շենացնել ու հզորացնել մեր երկիրը, կառուցել հզոր բանակ, ստեղծել հզոր տնտեսություն, որտեղ մեր գալիք սերունդները հնարավորություն կունենան ապրելու արժանավայել ու ապահով կյանքով: Փառք ու պատիվ մեր հերոսներն»,- նշեց Գեղարքունիքի մարզպետը:
Վաղաշեն համայնքի ղեկավար Արթուր Սուվարյանը ևս շնորհակալություն հայտնեց զոհված զինծառայողների ծնողներին՝ նման նախաձեռնություն ցուցաբերելու համար:
«Այս նորակառույց պանթեոնը կարող է ծառայել որպես «Ուսումնադաստիարակչական կենտրոն» Վաղաշենցի սերունդների համար, քանզի այստեղ այցելելով նրանք կիմանան, թե ինչ սխրանք են գործել այս հերոս տղաները և հանուն ինչի է, որ իրենք ապրում են խաղաղ ու բարեկեցիկ երկրում»,- նշեց համայնքի ղեկավարը:
Այնուհետև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի գլխավորությամբ ներկաները ծաղիկներ խոնարհեցին հերոսների շիրիմներին և խնկարկեցին նրանց հոգիների հանգստության համար, ինչից հետո գրական երաժշտական կատարումներով հանդես եկան վաղաշենցի դպրոցականները:
16:36 03.07.2025
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը թաքնվում էր Զանգակատուն գյուղումՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 1-ին Արարատի մարզի Զանգակատուն գյուղում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդուն, որը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ 36-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
16:30 03.07.2025
Սյունիքի մարզում իրանցի վարորդը «MAN» մակնիշի բեռնատարով կողաշրջվել էԱյսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Երևան-Կապան ավտոճանապարհի 231 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 58-ամյա Աբոլղասեմ Ս․-ն իր վարած «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ ...
16:23 03.07.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 2-ին մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով: Մհեր Գրիգորյանը իր և կառավարության անունից շնորհավորել է տոնի կապակցությամբ՝ մաղթելով Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին ու կառավարությանը խաղաղություն, բարօրություն և շարունակական առաջընթաց: Փոխվարչապետն ընդգծել է, որ 2025 թվականի սկիզբը նշանակվորվել է Հայաստանի և Միացյալ Նահանգների […] ...
16:17 03.07.2025
Հանցավոր խմբի անդամները գնորդներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար. ՔԿՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ների կալանավորներ Վ.Ս.-ն և Մ.Գ.-ն հափշտակություններ կատարելու նպատակով ստեղծել և ղեկավարել են հանցավոր կազմակերպություն՝ դրանում նյութապես շահագրգռելու միջոցով մասնակից դարձնելով մի շարք անձանց: […] ...
16:11 03.07.2025
Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցինՀետայսու պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում (մարտական հերթապահություն իրականացնող) զինծառայողները կստանան արձակուրդ՝ 30 օր ժամկետով, մյուս զորամասերի զինծառայողները՝ 21 օր ժամկետով, ընդհանուր ծառայության ընթացքում՝ հավասար մասերով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Արձակուրդների ժամկետի ավելացումը տարածվելու է նաև ներկայումս պարտադիր ժամկետային ծառայության մեջ գտնվողների վրա՝ արդեն իսկ ստացած արձակուրդի ժամկետի […] ...
16:05 03.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 457 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...