ՀՀ-ի և Ադրբեջանի մասնակցությամբ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+26.09 oC

ՀՀ-ի և Ադրբեջանի մասնակցությամբ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերին

01:00 17.07.2018

Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում ԵՄ խորհրդի հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Արևելյան գործընկերության» ծրագրի հերթական գագաթնաժողովի անցկացման ամսաթիվը։

««Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը կկայանա 2018 թվականի հոկտեմբերի 15-ին»,- ասել է Մոգերինին։

ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ գագաթնաժողովին ներկա կգտնվեն ծրագրի բոլոր 6 մասնակից-երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ներկայացուցիչները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքացիները ջրային մոտոցիկլից ընկել են լիճը. օգնության են հասել ջրափրկարարները

22:35 11.08.2025

Քաղաքացիները ջրային մոտոցիկլից ընկել են լիճը. օգնության են հասել ջրափրկարարները

Օգոստոսի 11-ին, ժամը 18։30-ին Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացիները ջրային մոտոցիկլից վայր են ընկել լճի մեջ և չեն կարողանում լողալով մոտենալ մոտոցիկլին։ Ջրափրկարարները մոտ 150 մ հեռավորությունից ափ են մոտեցրել երկու քաղաքցու։ ...

Ի՞նչ առանձնահատկություններ ունի Խաղաղության համաձայնագիրը. Արեգ Քոչինյանի հետ հարցազրույցը

22:23 11.08.2025

Ի՞նչ առանձնահատկություններ ունի Խաղաղության համաձայնագիրը. Արեգ Քոչինյանի հետ հարցազրույցը

Վաշինգտոնյան գործընթացը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Շատ են թե լավատեսություն արտահայտողները, թե հոռետեսները: Այսօր հրապարակվեց նաև Խաղաղության պայմանագիրը: Ինչպե՞ս են այս ամենը դիտարկում վերլուծաբանները: Վաշինգտոնյան գործընթացի ու հայ – ադրբեջանական գործըթնացների վերաբերյալ հարցերին անդրադարձել է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները․ Ուսիկ

22:12 11.08.2025

Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները․ Ուսիկ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը խոստովանել է, որ սիրողական կարիերայի ժամանակ փորձել է մենամարտել Նասիմ Համեդի ոճով։ Այս մասին հաղորդում է SecondsOut Boxing News-ը։ «Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները։ Բայց դրա պատճառով մարզասրահում անընդհատ ճնշում կար, քանի որ ինձ թույլ չէին տալիս դա անել։ Մարզիչներն […] ...

SHANTNEWS

22:00 11.08.2025

SHANTNEWS

Կամչատկայում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

21:44 11.08.2025

Կամչատկայում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 41.5 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 347 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: ...

«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ Կարպով

21:28 11.08.2025

«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ Կարպով

Անգլիական «Սաութհեմփթոնը» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար 12 միլիոն եվրո է առաջարկել ռուսական «Կրասնոդարին»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը: Ռուսաստանի չեմպիոնն իր ավագի համար պաշտոնական առաջարկն արդեն ստացել է և այժմ քննարկում է: Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: ...

BACK_TO_TOP