Զելենսկին հայտարարել է Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպում անցկացնելու պատրաստակամության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+28.09 oC

Զելենսկին հայտարարել է Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպում անցկացնելու պատրաստակամության մասին

20:23 03.10.2021

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ՝ դա համարելով ճիշտ որոշում: Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ երկխսության դեմ առ դեմ ձևաչափը կարող է արդյունավետ լինել: Այս մասին հայտնում է РИА Новости- ն:

«Ես իսկապես հասկանում եմ, որ մենք կարող ենք բավականին բովանդակային հանդիպում անցկացնել դեմ առ դեմ ձևաչափով»,-ասել է Ուկրաինայի ղեկավարը «Ժողովրդի ծառա» խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում և հավելել, որ «ռուսական կողմը դա չի անում, քանի որ այդ բանակցությունները կարող են «անսպասելի արդյունքներ բերել»:

Նա նաև նշել է, որ չի նախատեսում կենտրոնանալ կոնկրետ օրակարգի վրա: «Ես վստահ եմ, որ եթե Ուկրաինան ասի, որ եկեք չքննարկենք որոշակի հարցեր, հանդիպումը կարելի է  ավելի մոտեցնել, մինչդեռ մենք դա մեզ թույլ չենք տա», – հավելել է Ուկրաինայի նախագահը:

Ավելի վաղ Զելենսկուն մոտ կանգնած աղբյուրը նշել էր Պուտինի հետ քաղաքական գործչի հանդիպման հնարավոր ժամկետները: Ինչպես հայտնում է РБК-Украина- ի զրուցակիցը, հանդիպումը կարող է տեղի ունենալ 2021 թվականի վերջին կամ 2022 թվականի սկզբին: «Մենք պետք է սկզբունքորեն հասկանանք՝ կարո՞ղ ենք ինչ -որ բանի շուրջ համաձայնության գալ, թե ոչ», – ասել է աղբյուրը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր

23:59 19.07.2025

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը հիմնել է «Memories» ապրանքանիշը․ պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները

23:43 19.07.2025

Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները

Ավարտվել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները։ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ • Ոսկե ծիրան Ֆիումե կամ մա՛հ, ռեժ․ Իգոր Բեզինովիչ • Արծաթե ծիրան Սուրբ էլեկտրականություն, ռեժ․ Տատո Կոթեթիշվիլի • Հատուկ հիշատակում Դանդաղ այրվող հողի երգեր, ռեժ․ Օլհա Ժուրբա Ծիրանի կորիզ • Ոսկե ծիրան Մայրենիքը, ռեժ․ Գոռ Առուշանյան • Արծաթե ծիրան Օձի ապուրը, […] ...

Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ

23:19 19.07.2025

Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ

Մեծ Բրիտանիայում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել պաղեստինամետ «Պաղեստինյան գործողություն» խմբավորման աջակցության բողոքի ցույցերի ժամանակ, որը Մեծ Բրիտանիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է քաղաքային ոստիկանությունը։ Նշվում է, որ 65 մարդ ձերբակալվել է Լոնդոնում, 18-ը՝ Մանչեսթերում, 17-ը՝ Բրիստոլում, 8-ը՝ Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Քորնուոլի կոմսության Տրուրո քաղաքում։ ...

«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue»-ն ու «Toyota»-ն. կա վիրավոր

23:08 19.07.2025

«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue»-ն ու «Toyota»-ն. կա վիրավոր

Հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանյան փողոցից դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածում ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, մեկ հոգու էլ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել բժիշկները, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Վթարի մասին […] ...

Նոր Նորքի տարածքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ. չանհանգստանալ

22:55 19.07.2025

Նոր Նորքի տարածքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ. չանհանգստանալ

Հուլիսի 21, 22, 23-ին՝ առավոտյան ժամերին, Նոր Նորքի տարածքում անցկացվելու են ուսումնավարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ: Այս մասին նշվում է Նոր Նորք վարչական շրջանի Ֆեյսբուքի էջում տարածված հաղորդագրության մեջ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասվում է հաղորդագրությունում։ ...

Կոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակին

22:42 19.07.2025

Կոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակին

Հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Հոմպլեքս մոլ»-ի դիմաց, Երևանի բնակիչ 35-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա գազատար խողովակին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ «Tesla»-ի վարորդ Հ․ Հովհաննիսյանը տեղում ենթարկվել է […] ...

BACK_TO_TOP