07:56 17.07.2018
Հայ գիտնականները դիվերսանտների հայտնաբերման համակարգ են մշակել, սակայն Պաշտպանության նախարարության արձագանքը ուշանում է։ Այս մասին news.am-ին հայտնեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկայի լաբորատորիայի վարիչ Ստեփան Պետրոսյանը:
«Մի քանի տարի առաջ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները խնդիր են դրել ստեղծել համակարգ, որն ունակ կլինի արձանագրել դիվերսանտների մոտենալը սահմանին կամ մեր պաշտպանական դիրքերին։ Մենք մշակել ենք համակարգ, որը հիմնված է շարժվող մարդու ջերմային ճառագայթման գրանցման սկզբունքի վրա»,- պատմեց Ստեփան Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ շարժման հաղորդիչն ավտոմատ աշխատում է բոլոր եղանակային պայմաններում, ցերեկը և գիշերը։ Համակարգը սնուցում է ստանում բարակ արևային էլեմենտիցներից, որոնք կարող են տեղադրվել շարժման հաղորդչի կողքին կամ թաքցվել մի քիչ հեռու։ Մեկ հաղորդիչը ունակ է «ծածկել» ուղիղ գծով 100 մետր տարածություն և տեղեկությունը ռադիոկանալով փոխանցել սահմանային դիրքերին, որոնք կգտնվեն 500-1000 մետր տարածության վրա։ Այս տարածությունն անհրաժեշտության դեպքում կարելի է մեծացնել։ Հաղորդիչները «պաշտպանում» են միմյանց և ազգանշան են տալիս, երբ ինչ-որ մեկը փորձում է վնասել դրանք։ Այդպիսով, դիվերսանտի մոտենալու ժամանակ և որոշակի սահմանային գիծ հատելու դեպքում հերթապահ զինծառայողը ձայնային և լուսային նախազգուշացում է ստանում, որից հետո նա ունի բավականաչափ ժամանակ, որ հաղորդի ինչ-որ մեկին և ժամանակին արձագանքի դիվերսիոն ներթափանցմանը։ Համակարգը թանկ չէ, վերահսկվող սահմանային գծի մեկ կիլոմետրը կարժենա 4000-4500 դոլար:
«Համակարգը փորձարկվել էր, դաշտային փորձարկումներ է անցել, համապատասխան ակտեր են կազմվել, բայց հետո Պաշտպանության նախարարության ոգևորությունը չքացավ: Իմ դիմումները ՊՆ այդ ժամանակվա ղեկավարությանը մնացին անպատասխան։ Արդյունքում, չհասկացա՝ պե՞տք էին այդ հաղորդիչները, թե՞ ոչ։ Մեզ համար, իհարկե, վիրավորական է, քանի որ բավականին շատ ենք աշխատել, մեծ գումարներ ենք ծախսել: Ապրիլյան պատերազմից հետո որոշ էնտուզիաստներ հաղորդիչների պատվեր տվեցին այն քանակությամբ, որն անհրաժեշտ կլիներ շփման գծի 2 կմ վերահսկելու համար: Համակարգը լավ է դրսևորել իրեն ղարաբաղյան շփման գծում, բայց, ըստ երևույթին, մեր զինվորականներն այդքան էլ հակված չեն նոր մշակումների։ Խոսքերով բոլորն ասում են, որ ամեն ինչ լավ է, որ դուք ստեղծել եք մի համակարգ, որը կարող է գտնել այլ կիրառություններ ևս, բայց ոչ ոք չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել»,- հայտնեց փորձագետը:
Ընդ որում՝ Պետրոսյանը պատրաստ է շարունակել և զարգացնել այս նախագիծը դրա նկատմամբ հետաքրքրվածության և օգնության դեպքում։ «Այս համակարգը մշակեցինք Պաշտպանության նախարարության առաջարկով, մեր սեփական միջոցներով, և չենք ակնկալել, որ դրանք կփոխհատուցվեն։ Մենք ցանկանում էինք օգնել մեր զինվորների կյանքը փրկել թշնամու դիվերսիոն հարձակումներից»։
Դիվերսանտների հայտնաբերման և ահազանգման համակարգը մշակվել է «Օպտոէլեկտրոնիկայի գիտաարտադրական կենտրոն» ՍՊԸ-ի մասնագետների կողմից:
21:48 24.07.2025
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը23:59 24.07.2025
Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում ենԱվտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...
23:57 24.07.2025
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվությանՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...
23:49 24.07.2025
Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...
23:44 24.07.2025
Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանումՖրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...
23:39 24.07.2025
46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
23:35 24.07.2025
Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջևԴավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...