16:33 02.06.2022
Հունիսի 2-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը կդառնար 85 տարեկան։
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճակատային հատվածում բացվել է ՀՀ ժողովրդական արտիստներ, Պետական մրցանակի դափնեկիրներ Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը։
Հուշատախտակի բացմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, մշակույթի, արվեստի, գրական ոլորտների անվանի գործիչներ, Ե. Ղազանչյանի և Գ. Նովենցի արվեստի երկրպագուներ:
Արա Խզմալյանի նշմամբ՝ անգնահատելի է Երվանդ Ղազանչյանի դերն ու վաստակը հայ թատրոնի պատմության մեջ, ինչի մասին խոսվել և դեռ խոսելու են սերունդները: Վերհիշելով Ղազանչյանի հետ վերջին հանդիպումը՝ նախարարի տեղակալն ասել է.
«Արդեն ակնհայտ խնդիրներով, բայց շիտակ մեջքով, ժպիտը դեմքին, տանտիրոջ պես ընդունեց բոլորին Պարոնյանի անվան թատրոնում, մինչև վերջ մնաց բոլորի հետ, խոսք ասաց, խոսք լսեց… Նա հիշողությանս մեջ մնաց ուժեղ, կենսասեր անձի կերպար, ինչպիսին որ կար կյանքում»:
Խոսելով Գալյա Նովենցի մասին՝ Արա Խզմալյանն ընդգծել է, որ նա բոլոր ժամանակներում կմնա ամենասիրելի արտիստներից մեկը.
«Այն էմոցիաները և զգացմունքները՝ ազգային, մարդկային, գեղագիտական, որ ունեցել ենք կինոմատոգրաֆում և բեմում Գալյա Նովենցին տեսնելիս, նրա ամենամեծ արժևորումն ու նշանավորումն են»:
Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի մասին հիշատակի խոսքով հանդես են եկել նրանց որդին՝ Հակոբ Ղազանչյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը՝ անվանի արվեստագետների կյանքի ու գործունեության մասին հիշողություն դարձած պատմությունները՝ որպես ուղերձ, փոխանցելով երիտասարդ սերնդին:
Ե. Ղազանչյանի և Գ. Նովենցի միասնական հուշատախտակի հեղինակներն են ճարտարապետ Վարդան Հարությունյանը և քանդակագործ Արմենակ Համբարձումյանը:
16:16 12.08.2025
Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»38-ամյա Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»: Օսեյանը 2020 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր գլխավորել էր «Փյունիկը»: Նա նաև երկու տարբեր ժամանակահատվածներում «Արարատ-Արմենիայում» Վարդան Մինասյանի օգնականն էր, 2023 թվականին կարճ ժամանակով Մինասյանի հետ աշխատել էր նաև վրացական «Թելավիում»: Օսեյանը նաև գլխավորել է Հայաստանի Մ17, Մ18, Մ19 հավաքականները: Նա 2018 թվականին եղել է նաև […] ...
16:11 12.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 14-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10։30-16:00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00 Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...
16:05 12.08.2025
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ տղամարդը փորձել է կանգնեցնել իր ավտոմեքենան, սակայն մնացել է ավտոմեքենայի և պատի արանքումԱյսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Գանձակ գյուղում Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Հրաչիկ Վ․-ն կայանել է իր ավտոմեքենան ու իջել: Հետո նկատել է, որ մեքենան ինքնաբերաբար առաջ է ընթանում: Տղամարդը փորձել է կանգնեցնել այն, սակայն մնացել է մեքենայի և պատի արանքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է […] ...
16:00 12.08.2025
Արմավիրի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթԱրմավիրի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 64-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում ու պահում դրանցից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հողամասում և կից շինությունում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 49 բույս, ընդհանուր մոտ 230 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ։ Տղամարդը հայտնել է, որ դրանք իրենն են։ […] ...
15:55 12.08.2025
Մենք տեսնում ենք, որ ռուսական բանակը չի պատրաստվում ավարտել պատերազմը․ ԶելենսկիՈւկրաինան, Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ միասին, չպետք է թույլ տա Ռուսաստանին կրկին խաբել աշխարհին։ Ռուսական բանակը պատրաստվում է ոչ թե պատերազմը դադարեցնելուն, այլ նոր հարձակումների։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն ՝ հղում անելով նախագահ Վլադիմիր Զելենսկուն Telegram-ում։ Նա շնորհակալություն է հայտնել ԵՄ առաջնորդներին Ուկրաինային և դիվանագիտությանը սատարող հայտարարություն ընդունելու համար: ԵՄ-ն Ուկրաինային սատարելու մասին […] ...
15:52 12.08.2025
Կանադան աջակցում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով բանակցություններինԿանադայի վարչապետ Մարկ Քարնին Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում աջակցել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ առաջիկա բանակցություններին, ասվում է Կանադայի կառավարության հայտարարության մեջ։ Կրեմլը և Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին: Նահանգում հանդիպման ճշգրիտ վայրը դեռևս չի հայտարարվել […] ...