TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+24.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Մակրոնն ասել է, որ Ուկրաինան ինքը պետք է որոշի Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանները

16:26 09.05.2022

Կիևն ինքը պետք է որոշի Մոսկվայի հետ բանակցությունների պայմանները: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում՝ Եվրոպայի ապագային նվիրված համաժողովում։ «Մենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չենք»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։ Նա կոչ է արել «պահպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում»։ «Միայն Ուկրաինան պետք է որոշի Ռուսաստանի […]

̰
Պուտինը մայիսի 10-ին հանդիպում կանցկացնի մարզերում հրդեհների հետ կապված իրավիճակի վերաբերյալ

16:10 09.05.2022

Երեքշաբթի օրը՝ մայիսի 10-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով հանդիպում կանցկացնի մի շարք շրջաններում հրդեհների հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ստեղծված իրավիճակի մասին զեկույցներով հանդես կգան ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանը, Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Ուսսը, Կեմերովոյի մարզի ղեկավարը, Օմսկի և Կուրգանի շրջանների նահանգապետները:

̰
Ադրբեջանական կողմը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, կա մեկ վիրավոր

16:56 07.05.2022

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, հրազենային վիրավորում է ստացել հանքի հորատող աշխատակիցներից մեկը,  «Ազատությանը» տեղեկացրել է «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։ «Կրակոցները սկսվել են երեկ երեկոյան, այսօր ցերեկը նորից ակտիվացել են: Եվ ցավոք սրտի, ունենք վիրավոր, մեր աշխատակիցն է, որը աշխատում է Սոթքի հանքավայրում, վիրավորվել է սրտի կողմից, ձախ թևը, բարեբախտաբար, […]

̰
Երևանի քաղաքապետը հետևել է Շենգավիթում իրականացված շաբաթօրյակի ընթացքին

16:54 07.05.2022

Շաբաթօրյակ՝ Շենգավիթում. համատեղ ուժերով կմաքրվեն բոլոր վարչական շրջանները: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ յուրաքանչյուր շաբաթ վարչական շրջաններում կկազմակերպվեն շաբաթօրյակներ: Այսօր սանմաքրման աշխատանքներ են տարվել Շենգավիթի միանգամից 15 խնդրահարույց տարածքներում: Շաբաթօրյակին միացել են քաղաքապետարանի, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը, համայնքային կառույցները, ԱԻՆ աշխատակիցներն ու քաղաքի բնակիչները՝ միահամուռ ուժերով քաղաքը աղբից մաքրելու համար: Աշխատանքների ընթացքին հետևել է Երևանի քաղաքապետը:

̰
Ողբերգական դեպք Վայքում. փրկարարները, բացելով տան դուռը, ննջասենյակում հայտնաբերել են մոր, հյուրասենյակում՝ որդու դիերը

16:46 07.05.2022

Այսօր՝ մայիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9 11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 15 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նմանատիպ ահազանգ է ստացվել նաև ոստիկանության Վայքի […]

̰
Հայաստանի ամբողջ տարածքում իրականացվեց համապետական ծառատունկ

16:41 07.05.2022

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ այսօր Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում իրականացվեց համապետական ծառատունկ։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, Անտառային կոմիտեն, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը, «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՊՈԱԿ-ը և այլ գերատեսչությունների ղեկավարներ ու աշխատակազմի ներկայացուցիչներ ծառատունկ իրականացրեցին […]

̰
Կրասնոյարսկի երկրամասում խոշոր հրդեհ է. կան զոհեր

16:28 07.05.2022

Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի բազմաթիվ շրջաններում խոշոր հրդեհներ են: Նախնական տվյալներով 5 մարդ զոհվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «МИР 24»-ը՝ հղում անելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը: Նշվում է, որ տեղական իշխանությունները քաղաքացիների համար նախապատրաստում են ժամանակավոր տեղակայման վայրեր: Ներկայում առավել շատ տուժած տարածքներից իրականացվում է բնակիչների տարհանում: Կրասնոյարսկի երկրամասում հրդեհը հասել է շուրջ […]

̰
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները մասնակցել են համապետական ծառատունկին

16:07 07.05.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներն այսօր մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված համապետական ծառատունկին։ Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները ծառեր են տնկել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ Բյուրական համայնքի մոտ։ Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն ընդգծում է, որ ուշադիր պետք է լինենք բնության նկատմամբ, ծառ տնկելը մեծ բարիք է, և յուրաքանչյուրը, այսօր ծառ տնկելով, մի […]

̰
Հարուցվել է քրեական գործ՝ քաղաքական ընդդիմության կողմից ավտոճանապարհը փակելու նախաձեռնության ընթացքում վիրավորանք հասցնելու և ծեծի դեպքի առիթով. ՔԿ

15:50 07.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել ծանր վիրավորանք հասցնելու և ծեծի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Նախնական տվյալներով, Զոլաքար բնակավայրի վարչական ղեկավարի կողմից հաղորդում է ստացվել՝ 2022թ. մայիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, Երանոս գյուղի մոտ իր համագյուղացու և վերջինիս եղբոր հետ վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ: Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման […]

̰
Թուրքիայում հայտարարել են, որ Սև ծովում գազի պաշարները կբավարարեն համաշխարհային կարիքները 45 տարի շարունակ

15:42 07.05.2022

Սև ծովում էներգիայի պաշարները բավարար են բնական գազի համաշխարհային պահանջարկը ծածկելու համար 45 տարի շարունակ, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ, նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը։ Թուրքիայի իշխանությունները 2020 թվականին հայտարարեցին Սև ծովում գազի մեծ պաշարներ հայտնաբերելու մասին։ Այն ժամանակ հաղորդվում էր, որ ամենամեծ հանքավայրի՝ Սաքարիայի պաշարները գերազանցում են 400 միլիարդ […]

̰
ԱԻ նախարարն ու աշխատակիցները մասնակցել են համապետական ծառատունկին

15:30 07.05.2022

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում անցկացված համապետական ծառատունկի: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում անցկացվում է համապետական ծառատունկ: Ծառատունկին մասնակցել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և քաղաքացիական բոլոր ստորաբաժանումների ղեկավար կազմն ու աշխատակիցները, ներառյալ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, […]

̰
Մակրոնը խոստացել է Ֆրանսիան ավելի անկախ դարձնել

15:23 07.05.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը վերընտրվել է երկրորդ ժամկետով, երդմնակալությունից հետո իր առաջին ելույթում խոստացել է անխոնջ աշխատել Ֆրանսիան ավելի անկախ պետություն դարձնելու և «մեր դարի մարտահրավերներին ֆրանսիական և եվրոպական պատասխան տալու համար», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հիշեցնենք՝ Մակրոնը շաբաթ օրը կրկին ստանձնեց պետության ղեկավարի պաշտոնը՝ հինգ տարի ժամկետով։ Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Ելիսեյան […]

̰
Կոտայքի մարզում բախվել են Volvo-ն, Kamaz-ն ու Ford Transit-ը. կան տուժածներ

15:09 07.05.2022

Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «գաի պոստի» մոտ բախվել են Լոռու մարզի բնակիչ՝ 26-ամյա Նորայր Ռոստամյանի վարած Volvo մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 28-ամյա Գրետել Դավթյանի վարած Kamaz մակնիշի և Երևանի բնակիչ՝ 21-ամյա Դավիթ Սիրեկանյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է […]

̰
SHANTNEWS

15:00 07.05.2022

̰
Աֆղանստանում կանայք արդեն պաշտոնապես պարտավոր են հիջաբ կրել

14:50 07.05.2022

Աֆղանստանում  իշխող «Թալիբան» շարժումը պաշտոնապես հայտարարել է ամբողջ երկրում կանանց հիջաբ կրելու մասին։ «Հիջաբ կրելու մասին որոշումը պարտադիր է և անհրաժեշտ մուսուլման ազնվական, չափահաս կանանց համար: Շարիաթի կանոններին համապատասխան՝ կանայք պետք է ծածկեն իրենց դեմքը՝ թողնելով միայն աչքերը»: Նշվում է, որ եթե կինը հասարակական վայրերում սիստեմատիկ կերպով խախտի հիջաբ կրելու կանոնը, նրա հորը կամ ամուսնուն […]

̰
Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ կրթության տեսչական մարմնում

14:44 07.05.2022

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի նախաձեռնությամբ ՀՀ կրթության տեսչական մարմնում կայացավ աշխատանքային խորհրդակցություն-քննարկում։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, մասնավորապես՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող «Աջակցություն ուսուցման կազմակերպմանը» ծրագրի իրականացման գործընթացը։ Տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, ներկայացնելով ծրագիրը, նշեց, որ դասալսումներ կիրականացվեն 20 հանրակրթական ուսումնական հաստատություններում։ […]

̰
Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է Բաթումիում Սաակաշվիլիի 25 կողմնակիցների ձերբակալության մասին

14:28 07.05.2022

Բաթումիի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Աջարիայի կառավարության շենքի մոտ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աջակցության ցույցի 25 մասնակցի՝ իրենց օրինական պահանջները չկատարելու և խուլիգանության համար։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Գերատեսչությունը պարզաբանել է, որ ուրբաթ երեկոյան նախկին նախագահի կողմնակիցները բողոքի ցույց են անցկացրել՝ կոչ անելով նրան ուղարկել արտերկիր բուժման։ Օրվա […]

̰
Մակրոնը պաշտոնապես ստանձնեց Ֆրանսիայի նախագահի պաշտոնը

14:18 07.05.2022

Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրված Էմանուել Մակրոնը մայիսի 7-ին պաշտոնապես հինգ տարով ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Ելիսեյան պալատում: Արարողության ընթացքում Սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսը հնչեցրել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները և դիմելով Մակրոնին՝ հայտարարել. «Հայտարարում եմ Ձեզ Հանրապետության ընտրված նախագահ»: Դրանից հետո Մակրոնը հայտարարվել է Պատվո լեգեոնի […]

̰
Մոսկվայում ավարտվել է Հաղթանակի շքերթի եզրափակիչ փորձը

14:11 07.05.2022

Մոսկվայի Կարմիր հրապարակում ավարտվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձին նվիրված շքերթի գլխավոր փորձը, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Կրեմլի պատի երկայնքով երթով անցել են Սուվորովի դպրոցների, բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների, կին զինվորականների, ինչպես նաև այլ իրավապահ մարմինների և կազակական բանակի հանդիսավոր ջոկատները։ Մեխանիզացված շարասյունն ավանդաբար բացել է T-34-85 տանկը։ Դրան հաջորդել են […]

̰
ԱՀ ԱԺ նախագահը ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին

13:45 07.05.2022

Մայիսի 7-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին։ Ողջունելով հյուրին՝ Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել Իշխան Զաքարյանի դերը խորհրդարանական դիվանագիտության մեջ, նաև՝ համահայկական խաղերի կազմակերպման գործում։ Այս առումով Արթուր Թովմասյանն ընդգծել է 2019թ Արցախում համահայկական խաղերի բարձր մակարդակով անցկացումը։ Հանդիպմանը խորհրդարանի […]

̰
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

13:29 07.05.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 110 բեռնատար ավտոմեքենա։

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին. Գորիս քաղաքում մառախուղ է

13:20 07.05.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։

̰
Ստոլտենբերգը նախազգուշացրել է, որ պատերազմն Ուկրաինայում կարող է տարիներով շարունակվել

13:12 07.05.2022

ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային, սակայն չի պատրաստվում դառնալ հակամարտության կողմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Welt am Sontag պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Ցավալի է, սակայն մենք պետք է պատրաստ լինենք Ուկրաինայում երկարատև պատերազմի, որը կարող է շարունակվել ամիսներ ու անգամ տարիներ: Երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինան չի կարող պաշտպանվել միայն Խորհրդային […]

̰
Զորավարժարաններից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ

19:30 06.05.2022

Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների դաշտային վարժվածության մակարդակի բարձրացման նպատակով մայիսի 5-6-ը N զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ։ Անձնակազմը բացազատել և մարտական վիճակի է բերել հրետանային միջոցները, հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները։

̰
Հադրութի Խծաբերդ գյուղում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու, հրամանը չկատարելու և ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու գործով նախաքննությունն ավարտվել է. ՀՀ ՔԿ

19:27 06.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի կողմից պետի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելու, մարտադաշտն ինքնակամ լքելու և ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու դեպքերի բոլոր հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ադրբեջանի […]

̰
Ալափարս գյուղում բռնկված հրդեհը մարվել է

19:19 06.05.2022

Մայիսի 6-ին՝ ժամը 17:40-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ալափարս գյուղի սկզբնամասում՝ թիվ 3 ենթակայանում։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ ենթակայանում այրվում են յուղային անջատիչներ (5 հատ): Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Առողջության առաջնային պահպանման օղակի կարևորագույն գործառույթներից մեկը ոչ թե բուժելը, այլ կանխարգելելն է. ԱՆ

19:12 06.05.2022

Առողջության առաջնային պահպանման օղակի կարևորագույն գործառույթներից մեկը ոչ թե բուժելը, այլ կանխարգելելն է: Կանխարգելելու համար պետք է արդյունավետ և բարեփոխված առաջնային օղակ: Առողջության առաջնային պահպանման օղակի խնդիրները վերհանելու ու լուծումներ գտնելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ: Մանրամասները՝ ՀՀ առողջապահության նախարարության տեսանյութում:

̰
Հարուցվել է քրեական գործ ծանր վիրավորանք հասցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՔԿ

19:00 06.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով քննվող քրեական գործով քննություն է տարվում՝ Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում մի խումբ անձանց կողմից ծանր վիրավորանք հասցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. մայիսի 3-ին Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում քաղաքական ընդդիմության կողմից […]

̰
ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել ԲԴԽ անդամի պաշտոնում Գագիկ Ջհանգիրյանի նշանակումը

18:53 06.05.2022

ՀՀ Սահմանադրական դատարանը երկրի մայր օրենքին համապատասխանող է ճանաչել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ ԲԴԽ անդամներին վերաբերող դրույթը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, խոսքը վերաբերում էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելուն. «Դատական օրենսգիրքը» տարիքային շեմ է սահմանում ԲԴԽ դատավոր անդամների դեպքում, մինչդեռ ԲԴԽ գիտնական անդամների համար նման սահմանափակում […]

̰
Հրդեհի ահազանգ Ալափարս գյուղում

18:42 06.05.2022

Մայիսի 6-ին՝ ժամը 17:40-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ալափարս գյուղի սկզբնամասում՝ թիվ 3 ենթակայանում։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ ենթակայանում այրվում են յուղային անջատիչներ (5 հատ): Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
BACK_TO_TOP